«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մեր աչքի առջև է մեզ համար նախապատրաստված աղետն ու արհավիրքը․ դիմադրությունն այլընտրանք չունի․ ՀՅԴ

Արցախը երբե՛ք չի եղել և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի Հանրապետությունն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական ցանկացած անցակետի տեղակայումը միանշանակ անընդունելի է։ 

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշիի մատույցներում Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակումը, դեպի Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների արգելափակումը, արցախահայության նկատմամբ անցնող ամիսների ահաբեկչական բնույթի գործողություններն այդպես էլ համարժեք հակազդեցության չարժանացան ՀՀ իշխանության և միջազգային դերակատար ուժերի կողմից։ Այժմ էլ Ադրբեջանը դիմել է նոր սանձարձակության՝ սահմանային հսկիչ անցակետ տեղադրելով Կոռնիձորի կամրջի հատվածում։

Ակնհայտ է, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական կողմի սադրիչ և սանձարձակ քայլերն ու գործողությունները նպատակաուղղված են Արցախի հայաթափման ցեղասպան քաղաքականության իրականացմանը։

Ադրբեջանը շարունակաբար նորանոր պահանջներ է ներկայացնում և սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի և Արցախի հասցեին՝ այդ ամենը զուգորդելով ուժի կիրառման սպառնալիքների հետ։

Ի տես այս իրողության` Հայաստանի օրվա իշխանությունները շարունակում են վտանգավոր հայտարարություններով, խաղաղասիրական կեղծ թեզերով և հանցավոր անգործությամբ, փաստացի ու այլևս բացահայտ կերպով հրաժարվել Արցախի և արցախահայության անվտանգության, իրավունքների և շահերի երաշխավորի սահմանադրական պարտավորություններից։

Ավելին՝ Հայաստանի օրվա իշխանությունների ապազգային քաղաքականությունը ոչ միայն Արցախի և Հայաստանի անվտանգային հարցերում է կործանարար։ «Նոր դիտանկյունից» փորձ է արվում վերարժևորել, իսկ իրականում արժեզրկել ազգային-գաղափարական, ռազմավարական հիմնասյուները։ Շարունակաբար և հետևողականորեն թիրախավորվում են Հայ Առաքելական Եկեղեցին, հայոց ազգային, մշակութային արժեքներն ու պատմությունը, բացահայտ կերպով ոտնահարվում են հայության անժամանցելի իրավունքները, սերունդների պայքարն ու դրա արդյունքները։ Դրա վառ ապացույցն է ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետի ելույթը «պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը» փոխելու անհրաժեշտության ու իբր «հայրենասիրության մեր սեփական, […] մեր պետական մոդելի ստեղծման» առաջադրանքի մասին, իսկ իրականում՝ «Հայոց Ցեղասպանության» միջազգային եզրույթից փաստացի հրաժարումը։ Այս ճամարտակությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ թուրքական տեսակետների սպասարկում և Թուրքիայի նախապայմանների բավարարում, այսպես կորչված «առանց նախապայմանների» «լիարժեք կարգավորմանն ուղղված» բանակցությունների գործընթացում։

Սեփական նախընտրական ծրագիրն ուրացած, բայցև ժողովրդի մեկ հատվածին այդ ծրագրով մոլորեցնելու ճամփով իշխանությունը պահպանող քաղաքական ուժին ո՛չ ոք իրավունք չի տվել ապազգայնացնելու և ինքնիշխանությունից զրկելու մեր պետությունը։

Հայաստանի Հանրապետությունն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական ցանկացած անցակետի տեղակայումը միանշանակ անընդունելի է, հակասում է միջազգային իրավունքին և որևէ պարագայում այդպիսի հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ։

Արցախը երբե՛ք չի եղել և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։

Հ.Յ.Դաշնակցությունն իր բոլոր հնարավորություններով և հնարավոր բոլոր հարթակներում հետամուտ է միջազգային հանրության և պատկան կառույցների հասցեական գնահատականի ու համարժեք արձագանքի ապահովմանը, ինչպեսև հայտարարություններից անդին գործուն քայլերի իրականացմանը։

Մեր աչքի առջև է մեզ համար նախապատրաստված աղետն ու արհավիրքը։ Ազգային ինքնապահպանման բնազդը մեզ մղում է դեպի ըմբոստացում։ Դիմադրությունն այլընտրանք չունի։ Յուրաքանչյուր հայի պարտականությունն է նպաստել մեր փառապանծ բանակի հզորացմանը։

Վերջին տարիներին Հ.Յ.Դաշնակցությունը բազմաթիվ անգամներ միասնականության ու համախմբման կոչ է արել, որը, ցավոք, հաճախ մնացել է անարձագանք։ Եվս մեկ անգամ հայոց ազգային ուժերին կոչ ենք անում մի կողմ թողնել տարակարծությունները և հայրենիքի օրհասական այս պահին միավորվել՝ ներքին ու արտաքին վտանգին դիմակայելու, պետության ինքնիշխանությունը պահպանելու և հզոր Հայաստան կերտելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan