15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը
22
Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանի առաջարկը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եվրադաշինք-արմանբաբաջանյանախառը, իրենց մանր-մունր արբանյակներն իրար են խառնվել, հիստերիայի մեջ են․ Դերենիկ Մալխասյան Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան Գլխավոր շտաբի պետը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մասին Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Դեմ լինելը քիչ է. հաջորդ տրամաբանական քայլը Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան Գեղամյան Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու աշխարհն ընկալում է Ադրբեջանի բառապաշարով»․ Տաթևիկ Հայրապետյան Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ» Բոլորն էլ նույնն են.... «Փաստ» Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) 15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու «Մայր Հայաստանի» նախագիծը քննարկվել է ռուս գործընկերների հետ. 5-րդ ալիքի ռեպորտաժը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ձախինը կզցրել է Արևմուտքին, աջինը կզել է ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում Մեծ հանրահավաք է սպասվում Սահմանազատումը մտել է փակուղի Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Ես հիշեցնում եմ բոլորին՝ փորձանք է գալիս,որի անունն է «խաղաղության պայմանագիր»․ Հրանտ Բագրատյան Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատահական չէ, որ հենց Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ Ալեքսեյ Մարտինով (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանն անչափ կարևորել է Գյումրիում տուրիզմի զարգացումը, որպես քաղաքի բարգավաճման գրավական Ադրբեջանն Արցախում ոչնչացրել է մի քանի գյուղերի գերեզմանոցներ Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Թորոսյանի մանիպուլյացիան Փաշինյանի անճարությունից է․ «Կարճ ասած»

Փաշինյանի իշխանության պահպանման շարունակության դեպքում Արցախը անխուսափելիորեն հայաթափվելու է. Հետո գալու է Սյունիքի հերթը

Արցախի իշխանությունները ճիշտ որոշում են կայացրել, ինչպես հայտնի է, Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո Արցախի քաղաքացիները զրկված էին Հայաստան մեկնելու հնարավորությունից և հակառակը:

Այս խնդիրը չի լուծվելու նաև նոր ճանապարհի շահագործումից հետո:

Ավելին, ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը արցախցիներին ամբողջական բլոկադայի ենթարկելն է, որպեսզի նրանք ստիպված համակերպվեն Բաքվի պահանջների հետ:

Այդ մասին նույնիսկ չեն թաքցնում հայտարարել Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները:

Փաստացի, Ադրբեջանը միակողմանի խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, հղում անելով, թե իբր այդ նույն համաձայնագիրը խախտել է նաև հայկական կողմը, ով չի համաձայնվում բացել, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը»:

Իրականում ադրբեջանցիները  նման քայլի գնացին անցյալ տարվա Պրահայի համաձայնություններից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը միակողմանի զիջման գնաց Ադրբեջանին, համաձայնվելով, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով նման դրույթ չէր արձանագրված:

Ենթադրվում էր, որ Արցախի հարցը կթողնվեր  հետագա քննարկումների համար: Իսկ դա նշանակում էր, որ նույնը պիտի լիներ նաև Լաչինի միջանցքի մասով: Քանի որ մինչ 2020 թվականի համաձայանագիրը, նախկինում բոլոր համաձայնագրերում նշվում էր այն դրույթը, որ Լաչինի միջանցքը պիտի ունենար Արցախի կարգավիճակին հավասար կարգավիճակ: Իսկ դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը, մինչ Արցախի ճակատագրի որոշումը, նույնպես պիտի ունենար անորոշ կարգավիճակ: Հենց այդ հանգամանքով էր պայմանավորված այն դրույթը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայանագրի մեջ հատուկ նշվում էր Լաչինի ճանապարհը, որպես «միջանցք», իսկ Ադրբեջանին և Նախիջևանին կապող ճանապարհները պետք է բացվեին, բայց ոչ միջանցքային տրամաբանությամբ:

Երբ Փաշինյանը Պրահայում համաձայնվեց «իջեցնել» Արցախի կարգավիճակը, դրանով մահախոսական ստորագրեց, թե Լաչինի միջանցքի, և թե Արցախի վերաբերյալ: Ահա, թե ինչու են ադրբեջանցիները լկտիաբար փակել Լաչինի միջանցքը, և առհամարհում են միջազգային հանրության բոլոր պահանջները այս հարցի վերաբերյալ:

Ավելին, ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ քանի անգամ արցախցիները մերժեն Բաքվի «հրավերքները» բանակցությունների, այնքան Արցախի բլոկադան էլ ավելի է խստանալու:

Բաքուն հետևյալ ռազմավարությունն է որդեգրել, Արցախից դեպի Հայաստան ճանապարհը, փաստացի բաց է լինելու, իսկ հակառակ ուղղությամբ՝ ոչ: Նպատակը նույնպես հասկանալի է, Բաքուն դեմ չէ, որ արցախցիները լքեն իրենց Հայրենիքը, իսկ Հայաստանից Արցախ մեկնելը լինելու է շատ դժվար, իսկ որոշ ժամանակ անց գրեթե անհնար:

Հաշվի առնելով դա Արցախի ղեկավարությունը ռուս խաղարարների հետ միասին, որոշում են կայացրել իրենց հերթին, հնարավորինս դժվարացնել արցախցիների մեկնումը դեպի Հայաստան, հասկանալով, որ դրանով պիտի կանխվի Արցախի հայաթափումը:

Սակայն խնդրի քաղաքական լուծումը գտնվում է մակերեսի վրա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը պահպանում է իր իշխանությունը Երևանում, Արցախը դանդաղ թե արագ հայաթափվելու է: Ընդվորում դրանով խնդիրը չի սահմանափակվելու: Հետո գալու է Սյունիքի հայության հերթը։ 

Այսինքն, քանի դեռ Փաշինյանը մնում է իշխանության, Հայաստանում և նրա շուրջ խաղաղություն չի հաստատվելու: Քանզի Փաշինյանի պարագայում, տարածաշրջանի ուժերի բալանսը չի հավասարակշռվելու: Միայն Փաշինյանի հեռանալուց հետո հնարավորություն կլինի այդ բալանսը վերականգնել: Սակայն նույնիսկ Փաշինյանի հեռացումը, դա անհրաժեշտ, սակայն, ոչ բավարար պայման է իրավիճակը փոխելու համար: Փաշինյանի իշխանությունը շատ ավելի ծանր վիճակի մեջ է դրել Հայաստանն ու Արցախը, քան շատերը պատկերացնում են:

Եվ ամենակարևորն այն է, որ ժամանակն աշխատում է մեր դեմ և ամեն օրվա, ժամի, րոպեի ուշացումը բերելու է հայկական կողմի համար նոր կորուստներ, թե՛ մարդկային, թե՛ տարածքային ձևերով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan