ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի «օկուպացիան». Ալիև

Դիտել նաև
Անթույլատրելի է, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին ՌԴ-ն առանց կոշտ արձագանքի թողնեն Բաքվի սպառնալիքները. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԺ-ում դռնփակ ռեժիմով քննարկել են ուժային կառույցների 2022-ի կատարողականները
Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրային բանագնացը մեկնում է Բաքու՝ քննարկելու օկուպացված տարածքներում նախագծերը
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ-ն հերքում է
Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատել է ԼՂ ինքնորոշման իրավունքը
Տարիների ընթացքում՝ բանակցությունների ժամանակ, միջնորդները միշտ հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստանն, ընդհանուր առմամբ, անընդունելի է համարել Լաչինի շրջանի «վերադարձը» Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մասիմ Մամեդովի հետ հանդիպմանը, ումը Լաչինի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակել։
«Հիմա՝ պատերազմից երկուսուկես տարի անց, սա ավելի ակնհայտ է դարձել բոլորի համար»,-ասել է Ալիևը։
Նրա խոսքերով, միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել են ամրապնդել այդ «օկուպացիան»։
Աղբյուր՝ 24news.am