ԱՄՆ Պետդեպը Հայաստանին մեղադրել է ՌԴ-ին օգնելու մեջ Սկզբից բռնության է ենթարկել 7-ամյա արցախցի տղայի, իսկ մի քանի օր անց դուբինկայով հարվածել է էպիլեպսիայով տառապող մեկ այլ երեխայի. Տեսանյութ Որպեսզի Փաշինյանը մնա իշխանության, արդեն ազգային շահերը զիջելով՝ գնում է նաև Թուրքիա. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյան
9
Մոսկվան հեշտությամբ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե փորձ արվի հարցը լուծել ուժային ճանապարհով. Կարինե Գևորգյան. Տեսանյութ «Նիկոլի տասովկեքով ա ինքն ըտենց անում». պատմում է ՔՊ–ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդը. Տեսանյութ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում բանակցությունները հետաձգվում են. պատճառը հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարության մեջ Մոսկվայի հասցեին կշտամբանքներ են եղել․ Զախարովա. Տեսանյութ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը ծրագրում է առաջիկա ամիսներին 3 հավելյալ օպերացիոն հանգույց հիմնել Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում «Испанский стыд». Ռոման Բաբայանը՝ Փաշինյանի՝ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու մասին. Տեսանյութ Ուկրաինական դիվերսիա. Կրեմլը մեկնաբանել է «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզումը. Տեսանյութ Արևմուտքի ու Երևանի դիրքորոշումները ԼՂ հարցում նույնական են․ Ստանիսլավ Տարասով Պատերազմ Արցախում
Ծանր ապրումներով համակվեցին մեր հոգիները, երբ միաբանակից եղբորս՝ Հոգեշնորհ Տ. Սահակ վարդապետ Շաքարյանի հետ այցելեցինք Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի նահատակ հայորդյաց ընտանիքներին Վաղվանից ձեզ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել «ինքնիշխանությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելու կոչ» անելու համար «Անդրկասպյան» նավթամուղը պաշտոնապես հանձնվեց շահագործման Հայկականը սկզբունքորեն չընդունողներն ինչո՞ւ են ապրում Հայաստանում և Արցախում․ ինչո՞ւ չեն լքել ու հեռացել ՆԳ նախարար ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու համար վթար է եղել. պարզաբանում Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել և հող նախապատրաստել սադրանքի համար Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, անհամբեր սպասում ենք քննարկումներին․ Կլաարը՝ Բաքվում Մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն․ միաբանները Ոսկեպարում էին ԵՐԵՔ ԵՐԿՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԳՆԴԱՊԵՏԸ ԳԱՐՇԱՔՊ-ԱԿԱՆԸ Պակիստանի վարչապետ «Ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը Թուրքիայի հետ» Փաշինյանը և Միշուստինը Սոչիում շրջել են ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացել հայկական արտադրանքին Վաշինգտոնը չի հստակեցնում Միրզոյան-Բայրամով հաջորդ բանակցությունների ժամկետները «Տիկին Գայանեի հանդեպ մինչ նրան ՁՊՎ տանելը տեսել եմ անմարդկային վերաբերմունքի դրսևորում. Բոլորն են տեսել, թող պատմեն». Վահան Հովհաննիսյան Երևան–Բաքու բանակցություններին պետք է աջակցել. Մանիլով Գորիսի մորգին 60 հազար փող եմ տվել, որ իմ զոհված տղու դիակը բերեն տան ինձ. արագածավանցի․ Տեսանյութ Վաղը Գայանեի դատական նիստն է, վերջին շանսը՝ ազատ արձակման․ «Որդիների կանչ» Վաշինգտոնն աննախադեպ ճնշում է գործադրում հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների վրա․ Պատրուշև ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել Սեդա Սաֆարյանի «Դանոսի» հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից իմ վերաբերյալ կայացված որոշումը. Արամազդ Կիվիրյան ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել այկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ ԱՄՆ դեսպանն այցելել է Տաթևի վանք, Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը ուժեղ ազդակ կլինի հարաբերությունների զարգացման համար. Փաշինյան Պետական ապարատը լցվել է անգրագետներով, հանցագործներով, որոնց միակ նպատակն է պաշտպանել իշխանությանը․ Բորիս Մուրազի. Տեսանյութ «Փաշինյանի արձանը վերանորոգած գործարարն Իջևանում 4-րդ սուպերմարկետն է գործարկել». Ոսկան Սարգսյան «Հետ են գնացել, բա ի՞նչ են արել, մենք էլ շուտով հասնելու ենք Բերձոր. ոչ մի կետից ադրբեջանցիները հետ չեն գնացել». Տեղ համայնքի բնակիչ Մոսկվան հեշտությամբ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե փորձ արվի հարցը լուծել ուժային ճանապարհով. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Սիլվա Հակոբյանը և Ռուբեն Եսայանը ներկայացրել են «Գիշեր է» երգի նոր տարբերակը. Տեսանյութ 7-ամյա երեխային բռնության են ենթարկել Փաշինյանի «պատվերով». ՔՊ-ականը սպառնում է սպանել. Տեսանյութ Քաշքշել են պարեկներին, պարեկի ձեռքում գտնվող պղպեղային օդամղիչը շրջելով վերջինիս ուղղությամբ, փչել դեմքին

Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 21-ին լրացավ Արցախի Հանրապետության շրջափակման 100-րդ օրը: Այս ամբողջ ընթացքում թշնամին, բացի հումանիտար աղետը խորացնելու քայլերից, դիմեց նաև ահաբեկչական գործողության՝ սպանելով 3 հայ ոստիկանի: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել նաև խաղաղ բնակչությանը: Արդեն ավելի քան 100 օր շրջափակված Արցախի ու զուգահեռ տեղի ունեցող գործընթացների մասին զրուցել ենք ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ: Պատգամավորը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, ի տարբերություն շրջափակման սկզբնական շրջանի, այժմ Արցախում այլ են պատկերացումները:

«Եթե սկզբնական փուլում կենցաղային անհարմարությունները, կենցաղային խնդիրներն էին առավել շատ կարևորվում, հիմա ամբողջությամբ այլ են զգացողությունները: Այժմ կենցաղային խնդիրները կարևորող մարդիկ այլևս չկան, որովհետև կա հստակ գիտակցում, որ սա պատերազմ է: Պատերազմ, որտեղ, բնականաբար, կարևորը մարդկային կյանքն է, երեխայիդ վաղվա օրն է, լինել-չլինելը: Ու թե այդ պահին ինչ կուտես, գազ, հոսանք կլինի, թե ոչ, բնավ կարևոր չէ»,-ասաց նա:

Մետաքսե Հակոբյանը շեշտեց հատկապես առողջապահական համակարգի կաթվածահար լինելու փաստի մասին: «Սա փաստ է այն մասին, որ մենք պատերազմում ենք: Մարդիկ են մահանում միայն այն պատճառով, որ նրանց հնարավոր չի լինում բուժօգնություն ցուցաբերել: Պատերազմի մեջ լինելու գիտակցումից հետո նաև հիշում ես, որ մոտ երկուսուկես տարի առաջ կրկին պատերազմի մեջ էիր, որում դու պարտվել ես, քանի որ քեզ հենց քո թիկունքից դավաճանել են հենց քո իշխանությունները: Սա հաշվի առնելով՝ արդեն հիմա մարդկանց մեջ վախ, անհանգստություն կա, որ իշխանությունները պատերազմական իրավիճակում կրկին կդավաճանեն իրենց՝ հենց մեջքի հետևում, այն ժամանակ, երբ իրենք պայքարում են, երբ իրենց հարազատը մահանում է, երբ իրենց երեխաները վիտամիններից զրկված են, ինչի հետևանքներն ինքը ոչ թե այսօր, այլ վաղն է զգալու: Մարդկանց մոտ կա անհանգստություն, որ, ինչպես 2020-ի նոյեմբերի 10-ի առավոտյան, հիմա էլ մի օր կարթնանան կամ գիշերը վեր կթռնեն՝ իմանալով, որ իրենց փոխարեն որոշում են կայացրել, ստորագրել են ու իրենց հայրենիքը հանձնել թշնամուն: Եթե ամփոփում ենք շրջափակման 100 օրը՝ այս ամենի մեջ հենց այս գիտակցումն է մնացել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով զուգահեռ ընթացող բանակցություններին, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ, նաև այն պաշտոնական հայտարարություններին, թե էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ կա, Մ. Հակոբյանը շեշտեց. «Երբ իշխանության՝ ՀՀ-ում վարչապետի, Արցախում էլ նախագահի շուրթերից հնչում են էթնիկ զտում, ցեղասպանություն բառերը, սա ուղիղ հայտարարություն է այն մասին, որ իրենք առաջին հերթին տապալել են Սահմանադրությունը, որովհետև Սահմանադրությամբ լիազորված են թույլ չտալու, կանխելու այդ ամենը: Եթե խոսում են նման վտանգների մասին, բայց չեն կարողանում դրանց, այսպես ասած, դեմն առնել, հետևաբար տապալում են Սահմանադրությունը և չեն կարող լիազորված լինել պետությունը ներկայացնելու տեսանկյունից: Այլ հարց է՝ անմտության, գիտելիքի պակասի պատճառո՞վ, թե՞ միտումնավոր է այս ամենի մասին խոսվում: Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, ապա հիմա, կարծում եմ, ավելի շոշափելի հանգամանքներ կան: Խոսվում է խաղաղության մասին մի պետության հետ, որն այդ քննարկումներին զուգահեռ շրջափակել է և հումանիտար աղետի շեմին է հասցրել Արցախի Հանրապետությունը: Խոսվում է խաղաղության մասին մի պետության հետ, որը չխորշեց քաղաքացու անվտանգությունը պահող ոստիկանին գնդակահարել հենց այդ օրակարգի քննարկման շրջանակներում»:

Մեր զրուցակցի խոսքով, այս ամենից կարելի է միայն մեկ հետևություն անել: «Կարելի է ասել, որ սրանք կեղծ, մոլորեցնող օրակարգեր են, որոնք առաջ են տանում հենց Հայաստանի իշխանությունները, և դրան չեն հակազդում Արցախի իշխանությունները: Եվ եթե չեն հակազդում, ուրեմն իրենք ևս այդ օրակարգի մեջ են: Սրանք կեղծ օրակարգեր են, որոնցով թմրեցնում են ժողովրդին, այդպիսով թմրեցնում են նաև ինքնապաշտպանական բնազդը, որպեսզի մի օր արթնանան ու տեսնեն, որ իրենք այլևս իրենց բնակարաններում չեն կարող ապրել: Խաղաղության համար պետք է պայքարել, չի կարելի ագրեսիվ, ահաբեկիչ թշնամու հետ նստել և ինչ-որ բանավոր կամ անգամ գրավոր պայմանավորվածության գալ: Մենք գրավոր պայմանավորվածությունների արդյունքը ևս տեսել ենք: Մոտ երկուսուկես տարի առաջ կնքված եռակողմ հայտարարության որևէ կետ այսօր չի գործում:

Ու, ըստ էության, շրջափակելով Արցախն ու փակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանն ինքն է չեղարկել այդ եռակողմ հայտարարությունը: Ադրբեջանի նման պետության համար որևէ պայմանավորվածություն նշանակություն չունի: Իսկ խաղաղությունը նաև պետք է հաստատել, ոչ թե խնդրել ու մուրալ:Նման ագրեսիվ քաղաքականություն վարող պետությունները մուրացողին սպանում են, ինչը և անում է Ադրբեջանը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետությունների նկատմամբ: Հետևաբար, մենք գործ ունենք կեղծ օրակարգերի հետ, որոնցով հանգիստ, առանց աղմուկի, Հայաստանի իշխանությունների ձեռամբ, Արցախի իշխանությունների լռությամբ հայ ժողովրդին իսկապես ցեղասպանության են տանում»,-հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից հատկապես Արցախի ինքնորոշման իրավունքի մասին որևէ բառ անգամ չասելու փաստին՝ նա ընդգծեց. «Շատ պարզ ու ակնհայտ է, թե այս անձինք ինչու հայտնվեցին իշխանության ղեկին, ինչու զավթեցին ՀՀ-ում իշխանությունը: Շատ պարզ է, քանի որ պատճառն այլևս իրենց էլ չի հաջողվում թաքցնել: Իրենք այն օտարածին իշխանություններն էին, որոնց բերեցին իշխանության Արցախը հանձնելու համար: Եվ այս տեսանկյունից հիմա պետք չէ զարմանալ, որ իրենք չեն խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից, իրենք չեն խոսում այն կարմիր գծից, որն ունի Արցախը: Խոսքն ինքնիշխանության մասին է, որը մեզ համար կարմիր գիծ է: Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը. ունեն իրենց օրակարգն ու դրանով էլ առաջ են շարժվում: Զարմանալին ու զայրացնողն այն է, որ ՀՀ-ում այսօր կան իշխանություններ, որոնք հանգիստ ոտնատակ են տալիս ՀՀ Սահմանադրությունը ու դա անում են ամեն օր: Նրանք ոտնատակ են տալիս ՀայաստանԱրցախ միասնական ցանկացած որոշում»:

Օրինակ բերելով 1992-ի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը ՝ պատգամավորը նշեց. «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, մեր ինքնորոշման իրավունքի վրա՝ ՀՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Սա հզոր փաստաթուղթ է, որը միջազգային հիմք ունի»:

Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ, միայն օտարածին տարրերը կարող էին չեղարկել այս ամենը: «Միջազգային իրավունքը որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, բայց իրենք այն չեղարկում են, ինչն իրենց օրակարգն է: Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսից հետո Ալիևը կրկին խոսեց, հայտարարություններ արեց: Հերթական անգամ մենք արձանագրեցինք, որ խոսույթը նույնն է, օրակարգը՝ ևս, պարզապես մեկը խոսում է հայերեն, մյուսն՝ ադրբեջաներեն: Երկու պետությունների ղեկավարները նույն ուղղությամբ են քայլում, և երկուսի նպատակն էլ մեկն է՝ վերացնել Արցախը ու կասկածի տակ դնել ՀՀ սուբյեկտայնությունը, սասանել և ի վերջո, ուղղակի մաս-մաս անել պետականությունը»,-եզրափակեց նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan