Մոլորված զինծառայողը գտնվել է, կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է. «Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»: