ԱՄՆ Պետդեպը Հայաստանին մեղադրել է ՌԴ-ին օգնելու մեջ Սկզբից բռնության է ենթարկել 7-ամյա արցախցի տղայի, իսկ մի քանի օր անց դուբինկայով հարվածել է էպիլեպսիայով տառապող մեկ այլ երեխայի. Տեսանյութ Որպեսզի Փաշինյանը մնա իշխանության, արդեն ազգային շահերը զիջելով՝ գնում է նաև Թուրքիա. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյան
9
Մոսկվան հեշտությամբ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե փորձ արվի հարցը լուծել ուժային ճանապարհով. Կարինե Գևորգյան. Տեսանյութ «Նիկոլի տասովկեքով ա ինքն ըտենց անում». պատմում է ՔՊ–ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդը. Տեսանյութ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում բանակցությունները հետաձգվում են. պատճառը հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարության մեջ Մոսկվայի հասցեին կշտամբանքներ են եղել․ Զախարովա. Տեսանյութ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը ծրագրում է առաջիկա ամիսներին 3 հավելյալ օպերացիոն հանգույց հիմնել Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում «Испанский стыд». Ռոման Բաբայանը՝ Փաշինյանի՝ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու մասին. Տեսանյութ Ուկրաինական դիվերսիա. Կրեմլը մեկնաբանել է «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզումը. Տեսանյութ Արևմուտքի ու Երևանի դիրքորոշումները ԼՂ հարցում նույնական են․ Ստանիսլավ Տարասով Պատերազմ Արցախում
Ծանր ապրումներով համակվեցին մեր հոգիները, երբ միաբանակից եղբորս՝ Հոգեշնորհ Տ. Սահակ վարդապետ Շաքարյանի հետ այցելեցինք Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի նահատակ հայորդյաց ընտանիքներին Վաղվանից ձեզ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել «ինքնիշխանությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելու կոչ» անելու համար «Անդրկասպյան» նավթամուղը պաշտոնապես հանձնվեց շահագործման Հայկականը սկզբունքորեն չընդունողներն ինչո՞ւ են ապրում Հայաստանում և Արցախում․ ինչո՞ւ չեն լքել ու հեռացել ՆԳ նախարար ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու համար վթար է եղել. պարզաբանում Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել և հող նախապատրաստել սադրանքի համար Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, անհամբեր սպասում ենք քննարկումներին․ Կլաարը՝ Բաքվում Մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն․ միաբանները Ոսկեպարում էին ԵՐԵՔ ԵՐԿՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԳՆԴԱՊԵՏԸ ԳԱՐՇԱՔՊ-ԱԿԱՆԸ Պակիստանի վարչապետ «Ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը Թուրքիայի հետ» Փաշինյանը և Միշուստինը Սոչիում շրջել են ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացել հայկական արտադրանքին Վաշինգտոնը չի հստակեցնում Միրզոյան-Բայրամով հաջորդ բանակցությունների ժամկետները «Տիկին Գայանեի հանդեպ մինչ նրան ՁՊՎ տանելը տեսել եմ անմարդկային վերաբերմունքի դրսևորում. Բոլորն են տեսել, թող պատմեն». Վահան Հովհաննիսյան Երևան–Բաքու բանակցություններին պետք է աջակցել. Մանիլով Գորիսի մորգին 60 հազար փող եմ տվել, որ իմ զոհված տղու դիակը բերեն տան ինձ. արագածավանցի․ Տեսանյութ Վաղը Գայանեի դատական նիստն է, վերջին շանսը՝ ազատ արձակման․ «Որդիների կանչ» Վաշինգտոնն աննախադեպ ճնշում է գործադրում հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների վրա․ Պատրուշև ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել Սեդա Սաֆարյանի «Դանոսի» հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից իմ վերաբերյալ կայացված որոշումը. Արամազդ Կիվիրյան ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել այկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ ԱՄՆ դեսպանն այցելել է Տաթևի վանք, Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը ուժեղ ազդակ կլինի հարաբերությունների զարգացման համար. Փաշինյան Պետական ապարատը լցվել է անգրագետներով, հանցագործներով, որոնց միակ նպատակն է պաշտպանել իշխանությանը․ Բորիս Մուրազի. Տեսանյութ «Փաշինյանի արձանը վերանորոգած գործարարն Իջևանում 4-րդ սուպերմարկետն է գործարկել». Ոսկան Սարգսյան «Հետ են գնացել, բա ի՞նչ են արել, մենք էլ շուտով հասնելու ենք Բերձոր. ոչ մի կետից ադրբեջանցիները հետ չեն գնացել». Տեղ համայնքի բնակիչ Մոսկվան հեշտությամբ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե փորձ արվի հարցը լուծել ուժային ճանապարհով. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Սիլվա Հակոբյանը և Ռուբեն Եսայանը ներկայացրել են «Գիշեր է» երգի նոր տարբերակը. Տեսանյութ 7-ամյա երեխային բռնության են ենթարկել Փաշինյանի «պատվերով». ՔՊ-ականը սպառնում է սպանել. Տեսանյութ Քաշքշել են պարեկներին, պարեկի ձեռքում գտնվող պղպեղային օդամղիչը շրջելով վերջինիս ուղղությամբ, փչել դեմքին

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, իսկ խաղաղ բանակցությունը հիմնված լինեն Հելսինկյան ակտի սկզբունքների վրա․ Նատալի Լուզո

Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը։ Արդեն 100 օր է՝ Արցախը շրջափակված է, Լաչինի միջանցքով երթևեկությունը խիստ սահմանափակ․ միջանցքով անցնում են միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաները, որոնք փորձում են ինչ-որ առումով մեղմել հասունացող ճգնաժամը։ Ադրբեջանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, թե ինչպես են ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահների մեքենաներն անցնում միջանցքով՝ այդպիսով փորձելով ներկայացնել, թե միջանցքը փակ չէ, սակայն այդ մանիպուլյացիան «չի աշխատում», ինչի վկայությունն են միջանցքն անհապաղ վերաբացելու միջազգային հանրության կոչերը և Արցախում հասունացող հումանիտար աղետի մասին ահազանգերը։ 

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոյի համար անհասկանալի է, որ միայն Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը և ՌԴ խաղաղապահներին է թույլատրվում օգտագործել Լաչինի միջանցքը, իսկ աշխարհը լուռ հետևում է այդ իրավիճակին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն ձևավորի և պահանջի, որպեսզի ՄԱԿ-ի մարդասիրական բոլոր գործակալությունները մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ։

«Եվրոպական խորհրդարանը երկու զեկույց է ընդունել, մեկը Հայաստանի, մյուսը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Ես համահեղինակել եմ Հայաստանի հետ հարաբերությունների մասին զեկույցը և փոփոխություններ եմ մտցրել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին զեկույցում, որպեսզի դրանք միմյանց չհակասեն։ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հստակ է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի»,- ասում է ԵԽ պատգամավորը։

Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտի և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, սակայն Բաքուն մինչ օրս անտեսում է դատարանի որոշումը՝ շարունակելով փակ պահել միջանցքը։ Հարցին, արդյոք պետք է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն՝ ստիպելու վերջինիս բացել Լաչինի միջանցքը, Նատալի Լուզոն պատասխանեց․

«Երբ որևէ մեկը հարցնում է պատժամիջոցների մասին, նա պետք է վստահ լինի, որ դրանք կարող են ընդունվել։ Ես չգիտեմ՝ արդյոք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատրաստ է դրան։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամուր կապերն արդեն իսկ անցած տարի խանգարել են, որպեսզի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարություն անի։ Սակայն նոր իրողություն կա՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և փաստը, որ Բաքուն մինչ այս պահը անտեսում է այդ որոշումը»։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը ներկայացրեց նաև իր տեսակետը, թե ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որը կերաշխավորի նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Նրա գնահատմամբ՝ ժամանակն է, որպեսզի վստահության միջոցներ ձեռնարկվեն, ինչպիսիք են բոլոր ռազմագերիների ազատ արձակումը, զինվորականների և քաղաքացիական անձանց մարմինների վերադարձը, անհետ կորածների վերաբերյալ թափանցիկությունը և մշակութային ժառանգության լիարժեք պաշտպանությունը։

Նատալի Լուզոն շեշտում է՝ խաղաղության բանակցությունները պետք է կառուցվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan