Վստահաբար կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են. Վրաստանի ԿԸՀ ղեկավար Առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը. Վրաստանի ԿԸՀ Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
27
Շնորհավորենք վրաց ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններում օտարերկրյա գործակալների դեմ տարած հաղթանակի կապակցությամբ Ավարտվեցին վրացական ընտրությունները. Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրված Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում Իվանիշվիլին այսօր քվեարկության ընթացքում հայտարել է որ «օտար պետությունը փորձում է Վրաստանը մտցնել պատերազմի մեջ» Ինչպես են ընթանում ընտրությունները Վրաստանի հայաշատ շրջաններում, մասնավորապես, Ջավախքում Նիկոլի թուրքական վեկտորը և մեր անելիքը (տեսանյութ) Վրաստանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ալիևի համար ՀՀ վարչապետի պաշտոնում լավագույն տարբերակը Փաշինյանն է. Զատուլին Հանդիպում արցախցիների հետ Պատերազմ Արցախում
Վստահաբար կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են. Վրաստանի ԿԸՀ ղեկավար Տարեկան 200 մլն դոլար՝ պաշտոնյաների ու մյուս արտոնյալների վարկերը սպասարկելու համար. 168.am Առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը. Վրաստանի ԿԸՀ Շնորհավորենք վրաց ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններում օտարերկրյա գործակալների դեմ տարած հաղթանակի կապակցությամբ Ավարտվեցին վրացական ընտրությունները. Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրված Որն էր Աննա Հակոբյանի նպատակը. Բորիս Մուրազի Իրանն իրավունք ունի և պարտավոր է պաշտպանել իրեն ագրեսիայի օտարերկրյա ակտերից. Իրանի ԱԳՆ Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբանկը Տուն էքսպոյում է. տեսանյութ, լուսանկարներ Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում ՔԿ պարզաբանումը Մարտակերտի քաղաքապետի գործով ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է. Արսեն Բաբայան Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում Իվանիշվիլին այսօր քվեարկության ընթացքում հայտարել է որ «օտար պետությունը փորձում է Վրաստանը մտցնել պատերազմի մեջ» Ինչպես են ընթանում ընտրությունները Վրաստանի հայաշատ շրջաններում, մասնավորապես, Ջավախքում Իրանը հերքել է իսրայելական հարվածի հետևանքով իր տարածքում 20 կետերի ոչնչացման մասին տեղեկությունը Նիկոլի թուրքական վեկտորը և մեր անելիքը (տեսանյութ) Փաշինյանը հայտնաբերել է, որ ՔՊ-ականներն իրար միս են ուտում «Հանձնել են շատ պարզ պատճառով. 2018-ին տեղի ունեցածն այդ նպատակն ուներ». «Փաստ» Ալիևը նոր պահանջ է առաջ քաշում․ Մարուքյանի նոր հատուկ հանձնարարությունը. Politik.am Մեկ էլ ե՞րբ էր այսքան ուրախ ու այսքան երջանիկ եղել. «Փաստ» Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի ռազմական օբյեկտների վրա (տեսանյութ) Վրաստանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում պատարագ կմատուցի Ընդդիմության ընդդիմությունը «Պոզով պոչով» կոռուպցիան Արմավիրի համայնքապետարանում Ձեզ համար մեկ չէ՞, թե ում որտեղ կնշանակի․ «Կարճ ասած» Ամերիկացիները IRI-ի հարցմամբ ազդակ են տալիս Փաշինյանին, որ շարունակի իր ճանապարհը․ Արթուր Պարոնյան (տեսանյութ) Ալիևի համար ՀՀ վարչապետի պաշտոնում լավագույն տարբերակը Փաշինյանն է. Զատուլին Հանդիպում արցախցիների հետ «Կոլեկտիվ» Արևմուտքը Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային առաջարկում է ԵՄ անդամ դառնալու համար մեռնել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Տարածաշրջանում երկրների շահերը բավականին խճճվել են

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին անցկացվեցին «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ, որի ժամանակ Պետդեպի ներկայացուցիչ Օ՛Բրայանը հայտարարեց, որ ԱՄՆ պաշտոնյաների այցերը Բաքու չեղարկվել են․ բացի այդ՝ առաջին անգամ 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ն որոշեց շրջանցել 907-րդ հոդվածն ու ռազմական աջակցություն չտրամադրել Ադրբեջանին։
«Հրապարակը» գրում է, որ չնայած ԱՄՆ-ի կողմից այս ուշացած և բացարձակապես բարոյական բնույթ կրող հայտարարությոններին, Բաքվում բավականին ծանր են տարել այս քայլերը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել նրա՝ միջնորդի դերի կորստին և որ այս քայլերն ու հայտարարությունները տրանսպորտային անվտանգության ուղղությամբ տարվող ջանքերին են վնասում․ «Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»:
Ադրբեջանական կողմն անիմաստ է համարել նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Ադրբեջան և շեշտել է, որ այս ամենի հրահրող կողմը հենց ԱՄՆ-ն է եղել և իրենք համարժեք պատասխան են տալու։ Ադրբեջանական կողմին չափազանց զայրացրել են Օ՛Բրայանի «միակողմանի և սուբյեկտիվ հայտարարությունները», որոնք «ոչ հիմնավոր ու անընդունելի» են։ Պաշտոնական Բաքուն շեշտել է․ «Ադրբեջանն աջակցում է «3+2» ֆորմատով՝ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Իրան-Ռուսաստան ֆորմատին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։
Այս հայտարարություններին Պետդեպի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը բավականին զուսպ պատասխանել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն է աջակցել Բաքվին և Երևանին՝ խաղաղության բանակցություններում և դա լինելու է ԱՄՆ քաղաքականությունը՝ անկախ նրանից, թե գործընթացը տեղի կունենա իրենց մոտ, թե մեկ այլ տեղ։
Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ին տրված այս ուլտիմատումը կարող է նշանակել, որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության տեքստը կազմվել կամ համաձայնեցվել է թուրքական կողմի հետ։ Հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակում, երբ ռուսական կողմը ձգտում է ՀՀ սուվերեն տարածքով անցնող միջանցքի հսկողությունը ստանձնել, հավաքական Արևմուտքն ամեն կերպ փորձում է ռուսական կողմին դուրս մղել տարածաշրջանից։ Եվ թուրք-ադրբեջանական տանդեմի հետաքրքրությունները միջանցքի հարցում համընկնում են ռուսական կողմի հետ ցանկությունների հետ։
Ուստի Ադրբեջանն այժմ նախապատվությունը սկսել է տալ ռուսական հարթակին, ավելին՝ հայտարարել է, որ ադրբեջանական ու հայկական կողմերի հերթական հանդիպումը կկայանա Մոսկվայում, ինչը կարող է նվազեցնել Արեւմուտքի կամ ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում, այսպես կոչված, խաղաղության գործընթացում մոդերատորի դերում, քանի որ այս պահին թուրք-ադրբեջանական տանդեմի համար առաջնային է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։ 
Չնայած բավականին տարօրինակ են թե Ադրբեջանի կողմից, թե Ռուսաստանի կողմից արվող հայտարարությունները, որոնցով հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, քանի որ այդ հայտարարության բոլոր կետերը կատարել է միայն հայկական կողմը, իսկ Ադրբեջանը դրանք ամբողջության անտեսել է՝ նաև իր վերաբերմունքը ցույց տալով Ռուսաստանի Դաշնության ու հենց Պուտինի նկատմամբ։ Բայց ինչպես ասում են՝ ничего личнего, только бизнес։ Չնայած նորմալ պետությունը չէր կարող աչք փակել ու ներել Արցախի դեմ ադրբեջանական զինուժի արածը, այդ թվում՝ ռուս խաղաղապահների սպանությունը։ 
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն չի կարող վատացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ․ ոչ միայն էներգակիրների պատճառով, այլեւ Իրանի դեմ հավանական ռազմական գործողությունների պլացդարմի եւ դաշնակցի առումով։ Դա հստակ հասկանում են նաև Ադրբեջանում եւ փորձում են խաղարկել ու շահարկել այդ հանգամանքը։ Իհարկե, Ալիևը հստակ գիտակցում է, որ այս պահին իր հետաքրքրությունները համընկնում է ռուսական շահերի հետ եւ շատ ճկուն կերպով տեղափոխվում է ռուսական պլատֆորմ՝ իր ուզածին հասնելու համար։ Իսկ ամերիկյան կողմին ուլտիմատում է ներկայացնում եւ ստիպում է հրաժարվել Հայաստանին պաշտպանելու, աջակցելու փորձերից։ Բաքվում կարողանում են դիվանագիտությունը ծառայեցնել իրենց պետության շահերին, ինչը, ցավոք, մեր իշխանությունների դեպքում չենք կարող ասել։ 
«Հրապարակի» հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ուղղված կոշտ հայտարարություններին, ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը հանգեցրել է նրան, որ Միացյալ Նահանգներն արդեն որոշակի պահանջներ են դնում նաև Ադրբեջանի առաջ։ «Որքան ես եմ հասկանում, խոսքը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի բովանդակության մասին է։ Ես կարծում եմ, որ այստեղ կան մի քանի նյուանսներ, որովհետև Ռուսաստանի հիմնական պահանջը Սյունիքի միջանցքի  վերահսկողությունն է, որը նաև համապատասխանում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներին, որովհետև իրենք ուզում են, որ դա հայկական վերահսկողության տակ չլինի՝ հույս ունենալով, որ հաջորդ փուլում, Ռուսաստանի թուլացման հետ կապված, ամբողջովին միջանցքը իրենց վերահսկողության տակ կանցնի։ Միացյալ Նահանգների գլխավոր հետաքրքրությունը նույնպես այդ միջանցքների խնդիրն է, և իրենց ցանկությունն է, որ դա առաջին հերթին ռուսական վերահսկողության տակ չանցնի և նաև մյուս կողմից իրենք ուղակիորեն ասում են, որ դեմ են Հյուսիս-Հարավ միջանցքին, որը կկապի Ադրբեջանով Ռուսաստանը և Իրանը, փաստորեն հիմնական միջանցքը լինելու է Ադրբեջանի տարածքով՝ դա էլ երկրորդ կոմպոնենտն է, որի պատճառով ԱՄՆ-ի քաղաքականությանը հակասում է այն, ինչ Ադրբեջանը ցանկանում է ունենալ կոմունիկացիաների առումով։ Ես կարծում եմ, հիմնական հակասությունն այդտեղ է առաջացել, և այո, սա նաև կապված է Թուրքիայի քաղաքականության հետ, Իսրայելի դեպքերի հետ, Թուրքիայի՝ Գազայի մասով դիրքորոշման հետ, իսկ Ադրբեջանը թուրքական վերահսկողության տակ է գտնվում արդեն՝ մեկ ազգ -երկու պետություն ձևաչափով և այստեղ արդեն հակասություններ են առաջացել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև»,- ասաց Դանիելյանը։
Քաղաքագետը չի բացառում հակասությունների խորանալը, ինչը կախված է բազմաթիվ հանգամանքներից՝ ուկրաինական պատերազմ, Իսրայելի և Գազայի շուրջ տեղի ունեցող գործընթացներ, թե որքանով Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կսրվեն։ Կապ ունի նաև, թե որքան կթուլանա Ռուսաստանը։
Տարածաշրջանում երկրների շահերը բավականին խճճվել են՝ մի կողմից ՌԴ-ն և Իրանը խորացված հարաբերություններ ունեն և այդ հարաբերությունները նաև ռազմական ոլորտում են, երկուսն էլ շահագրգռված են Հյուսիս-հարավ միջանցքով և Նախիջևանով անցնող միջանցքով։ Մյուս կողմից՝ Իրանը հետաքրքրված է Հայաստանի, Վրաստանի միջոցով ապագայում Սև ծով դուրս գալով, որը դժվար թե համընկնի Ռուսաստանի շահերի հետ։ Այստեղ կան շահեր, որոնք համընկնում են Ռուսաստանի և Իրանի միջև ու կան շահեր, որոնք չեն համընկնում։
Բնօրինակ հրապարակումը կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4fd400abea1fae0ff194e130d0c4771b

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan