ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը՝ Արցախում և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

Դիտել նաև
Լաչինի միջանցքում մարդասիրական աշխատանքները դադարեցված են, ԿԽՄԿ-ն որոշումներ կայացնողների հետ ընթացակարգերը հստակեցնում է
Ադրբեջանը Լաչինի միջանցքում շարժական ռենտգեն սարք է դրել
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին անցակետ տեղակայելու վերաբերյալ տեղեկությունը
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Ադրբեջանը կեղծ տեղեկություն տարածելով՝ փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել մարտի 5-ի ահաբեկչական ակտից և Հաագայի դատարանի որոշումից․ ԱԳՆ
Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուս խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով մարդասիրական բեռներով հերթական ավտոշարասյուն են ուղեկցել։