Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա Ըստ Նիկոլի՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը․․․ Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել
26
ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը բավարերեց Թուրքիայի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին, Նիկոլ Փաշինյանի ժողովրդին ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Հայ երկրպագուները սուլոցով խլացրեցին Թուրքիայի օրհներգը ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը «Հաղթեք էլի, խնդրում եմ». Նազենի Հովհաննիսյան Նիկոլը մոռացել ա, որ մի քանի հարյուր հայ է Բաքվի բանտերում խոշտանգվել ու մահացել․ դա է՞ խաղաղությունը․ Աննա Մկրտչյան. Տեսանյութ Մարգարյանն ասում էր՝ ջհանդամ, թե Թուրքիան ու Ադրբեջանը չեն ճանաչում Արցախը․ ուժեղ պետք է լինենք. Շարմազանով. Տեսանյութ Վերաքննիչ դատարանը՝ Սեդա Սաֆարյանին Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի դեմ խաղում Խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել Սարսանգի ջրամբարում ջուրը նվազում է՝ մոտենալով կրիտիկական նիշին. Տեսանյութ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պանթեոնում է. Ուղիղ Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուն՝ նախագահի՝ Հայաստանից մեկնելու մասին Փաշինյանին իշխանության են բերել, որ Հարավային Կովկասում բացառեն ռուսական գործոնը «Իրանը պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջան֊Նախիջևան սահմանի մոտ». իրանցի փորձագետ 2008-ին, երևանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են». Վահե Հովհաննիսյան Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ Հայաստանում է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հայտնաբերվել է բնակչի դին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը» Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայաստանը մերժե՞լ է Իրանի հետ ռազմական փոխօգնության հուշագրի ստորագրումը Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր Քարոզչականից մինչև պաշտպանական՝ Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա Ադրբեջանը պետք է դադարի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրել․ Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Փաշինյանի պարտվելու ռազմավարությունը՝ «խաղաղության» հիմքո՞ւմ. Տեսանյութ

«Մալաթիայի» տոնավաճառը հնարավոր է շաբաթ օրը վերաբացվի

«Մալաթիայի» տոնավաճառը շաբաթ օրը՝ փետրվարի 4–ին, կվերսկսի աշխատանքը, եթե մինչեւ այդ վերացվեն այն խախտումները, որոնք նախօրեին Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանձնարարել է հրատապ կարգով վերացնել։ «Մեզ ցուցումներ են տվել, թե ինչ պետք է առաջնահերթ անենք։

Ամենավտանգավոր մասերը պետք է վերացնենք, խոսքը հրդեհավտանգ առաստաղների, բաց հոսանքների մասին է։ Իրենք ընդառաջ են գնում մեզ, որ մենք շատ կարճ ժամանակամիջոցում ավարտենք այդ աշխատանքները։ Այսօր վաղ առավոտից սկսել ենք աշխատանքները, երկու օրում պետք է հասցնենք ավարտել, որ շաբաթ օրը շուկան վերսկսի աշխատել։

Շուկայի աշխատակիցների մեծ մասն այստեղ է, մեզ օգնում են, աշխատանքների 10%-ն արդեն կատարվել է։ Վերջում տեսչական մարմինը կստուգի կատարած գործը, եւ եթե ամեն ինչ համապատասխանի պահանջներին, ապա շաբաթ օրը տոնավաճառը կվերաբացվի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիայի» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։ Ինչ վերաբերում է շինությունների միջեւ 8 մետր տարածություն պահպանելու պահանջին, տոնավաճառի տնօրենն ասաց, որ այդ պահանջն առայժմ կատարել չեն կարող։

«Եթե նոր շինություն կառուցենք, այո, այդ ժամանակ պետք է այդ տարածությունը պահպանել, բայց առայժմ մենք նոր շինություն չենք կառուցում։ Եղած շինությունները, որոնք չեն համապատասխանում իրենց կողմից ներկայացված պահանջներին` ձեռք տալու կարիք կա, բայց մենք հիմա աշխատում ենք այն խնդիրներ վրա, որոնք ըստ տեսչական մարմնի՝ ամենահրատապ խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն։ Տեսչական մարմնի ղեկավարը մեզ ընդառաջ գնաց, շատ շնորհակալ եմ իրենից։ Ես մտածում էի շուկան փակելու միտում կար, բայց չկա, իրենք նույնպես ցանկանում էին, որ ամեն ինչ հարթվի եւ տոնավաճառը վերսկսի աշխատանքը։ Մենք կանենք այնպես, որ ո՛չ իրենց վնաս լինի, ո՛չ էլ մեզ»,– ասաց Սամվել Ավետիսյանը։

Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառն փետրվարի մեկից չի գործում։ Անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում տեսչական մարմնի արձանագրած 17 խախտումներից 12-ն են վերացվել, մյուսների համար՝ տոնավաճառի տնօրենի խոսքով՝ երկար ժամանակ է պետք։ Տոնավաճառի աշխատակիցներն երեկ՝ փետրվարի մեկին, բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով թույլ տալ աշխատել, մինչեւ հայտնաբերված խախտումները վերացնելը։ Տոնավաճառի տնօրենը աշխատակիցներից մի քանիսի եւ տեսչական մարմնի ներկայացուցիչնեի հետ կարճ զրույցից հետո, երեկ հայտարարեց, որ գնում են տեսչական մարմին՝ քննարկելու անելիքները։

Շուկայի սեփականատերը աշխատակիցներին հորդորեց դադարեցնել բողոքի ակցիան եւ տուն գնալ։ Տեսչական մարմնում ունեցած հանդիպման արդյունքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ այսօրվանից տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի մասնագետների ներգրավմամբ, հստակ եւ ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են հրդեհի սպառնալիք լինել։ Այս խնդիրները վերացնելուց հետո միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan