Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
9
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Տեսնելով, որ փաստարկը ուժեղ է, այլ բան չեն կարող անել 327 միլիոնը մսխել են, բայց Րաֆֆու փողոցի բնակիչների խնդիրը չի լուծվել (տեսանյութ)

«Մալաթիա տոնավաճառ»-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի. Լուսանկար

ՀՀ կառավարությունն որոշել է փակել «Մալաթիա տոնավաճառ»-ը հակահրդեհային անվտանգության պայմանները չբավարարելու պատճառաբանությամբ, ինչի հետևանքով իրենց տնտեսական գործունեությունն են դադարեցնելու մոտ 600 տնտեսվարողներ՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ 

Մի կողմ թողնելով այդ մարդկանց քաղաքական ընտրության հանգամանքը՝ խնդիրն առաջին հերթին պետք է դիտարկել սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Փոքր և միջին բիզնեսը ոչ միայն նպաստում է երկրի տնտեսության ճկունությանը, այլ նաև հանդիսանում է միջին խավ ձևավորման հիմնական մեխանիզմներից մեկը։ Նախկին և գործող իշխանությունների կողմից իրականացվող անհեռատես և ծայրահեղ ազատական քաղաքականության արդյունքում՝ Հայաստանի տնտեսությունը գերմոնոպոլացվում է։ Օրինակ՝ եթե 2000 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մանրածախ առևտրի 29.6 տոկոսն էր բաժին ընկնում սպառողական ապրանքների շուկաներին(այդ թվում՝ Մալաթիա տոնավաճառին), ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածում շուկաների մասնաբաժինը կազմում է 4 տոկոս, այսինքն՝ տոնավաճառների առևտրաշրջանառության մասնաբաժինը 7,5 անգամ նվազել է։ Անշուտ, այս անկման պատճառների մեկն էլ՝ այդ շուկաների անարդյունավետ, ագահ և բիրտ կառավարումն էր։ 

Միաժամանակ հարկ է ընդգծել, որ եթե նախկինում մոնոպոլիաներ կային միայն այս կամ այն ապրանքի ներկրման դեպքում, ապա ներկայում խոշոր սուպերմարկետներում և մոլերում է կենտրոնացել մանրածախ առևտրի 2/3-ը։ Հետևաբար, «Մալաթիա տոնավաճառ»-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի, որից տուժելու են նաև սպառողներն և արտադրողները, քանի որ խոշոր սուպերմարկետներն և մոլերը, օգտվելով իրենց շուկայական իշխանությունից, բարձր գներ և կամայական պայմաններ են պարտադրելու բոլորին։

Ուշագրավ է, որ 2022 թվականի երկնիշ տնտեսական աճի պայմաններում շատ համեստ աճ է գրանցել մանրածախ առևտուրը՝ ընդամենը 2,4 տոկոս, սակայն այդ փոքր աճը նույնիսկ անհամաչափ է բաշխվել մանրածախ առևտրի ոլորտում։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին խանութների(հիմնականում խոշոր սուպերմարկետների) մանրածախ առևտրաշրջանառությունն ավելացել է 3,9 տոկոսով, իսկ սպառողական ապրանքների շուկաների առևտրաշրջանառությունը նվազել է 13,7 տոկոսով, գյուղմթերքի շուկաները՝ -8,6 տոկոս, կրպակները՝ -9,2 տոկոս։ 

Ակնհայտ է, որ Հայաստանում վարվող ծայրահեղ ազատական տնտեսական քաղաքականության հետևանքով սպառողական ապրանքների և գյուղմթերքի շուկաները ուշ թե շուտ փակվելու են, սակայն գործող իշխանությունները, հերթական անգամ տուրք տալով իրենց հախուռն և պոպոլիստական գործելաոճին, որոշել են կացնային հարվածով վերացնել տոնավաճառները․ սա անհեռատես և անընդունելի մոտեցում է։ Հայաստանում նման պայմաններով գործող բազմաթիվ սպառողական շուկաներ կան, դրա վառ օրինակ՝ մի շարք գետնանցումներում գործող շուկաներն են, կառավարության նման խտրակ մոտեցումը կարող է բացատրվել միայն այլ շարժառիթներով։ Անշուշտ, այս իրավիճակից կփորձեն օգտվել գործող իշխանությունների հետ սերտաճած օլիգարխները, որոնք կշտապեն արտոնյալ պայմաններով իրենց մոլերում տեղավորել «Մալաթիա տոնավաճառի» վաճառականներին։

Իրավիճակը ճիշտ հանգուցալուծելու նպատակով՝ կառավարությունը և «Մալաթիա տոնավաճառի» ղեկավարությունը պարտավոր են մշակել հակահրդեհային խելամիտ միջոցառումների նոր ժամանակացույց, մինչև հակահրդեհային նոր միջոցառումների իրականացման ավարտը, անվտանգության նկատառումների ելնելով, տոնավաճառում կարել է նշանակել հրշեջների և տոնավաճառի աշխատակիցների լրացուցիչ վերահսկողություն և հերթապահություն։

Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների

գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>