Լուսանկարում Տեղ համայնքում թշնամական առաջխաղացման խայտառակ պատկերն է «Կարճ ասած»․ Հարձակում՝ առանց հարձակման. Տեսանյութ Տեղ գյուղի սահմանին եռակողմ բանակցություններ են ընթացել: Սյունիքում է եղել նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը
2
Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, թե հետ են քաշվել. Տեղ-ից հերքում են ԱԱԾ-ին «Հայաստան» դաշինքի հայտարարությունը մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Փաշինյանը Հայաստանը դարձնում է երկրորդ Ուկրաինա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ում հրահրել է քաշքշուկ. Տեսանյութ. թարմացվում է Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար «Կան ավելի և պակաս շան որդիներ». Հայաստանին «տեղ են տալիս» հակառուսական կոալիցիայում. «Մոսկվան հույս ունի, որ այդ սյուժեն կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի կերպով». Զախարովան՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մասին. Տեսանյութ Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Տեսանյութ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Պատերազմ Արցախում
Լուսանկարում Տեղ համայնքում թշնամական առաջխաղացման խայտառակ պատկերն է Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, թե հետ են քաշվել. Տեղ-ից հերքում են ԱԱԾ-ին Ու՞մ համար է իրավիճակը բարելավվել. Ալվինա Աղաբաբյանը՝ ԱԱԾ-ին Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆ Վաղը նման հաղորդագրությունները սովորական կդառնան՝ զինվորները զոհվելու են թյուրիմացաբար «Հայաստան» դաշինքի հայտարարությունը մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ազատ արձակել գեներալ Գրիգորի Խաչատուրովին. զոհվածների ծնողները հայտարարությունը Ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք. պաշտպան Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին Գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են «Եթե հակառակ իրավիճակում ԱԺ անվտանգությունից մեկը արտահոսք արած լիներ, հիմա սաղին գործից հանել էին». Սևակ Հակոբյան Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները. իրավիճակը էականորեն բարելավվել է. ԱԱԾ Կարծում եմ՝ քպ-ականները պետք է լավ գիտակցեն, որ իրենց իշխանության մեղքով ստեղծված իրավիճակն ու մթնոլորտը ամեն վայրկյան կարող է պայթել Արցախից ռուս խաղաղապահների միջնորդությամբ 28 ՌԴ քաղաքացի է դուրս բերվել Փաշինյանն աշխարհաքաղաքական սեղանին ընդամենն իր կեղծ, այսպես ասած, ժողովրդավարության արժեքն է դրել Կադրեր Սյունիքից․ ո՞ւր են հասել ադրբեջանցի զինվորները. Տեսանյութ Թուրքիայի արեւելքում երկրաշարժ է տեղի ունեցել Փոխհրաձգություն է եղել․ կա զոհ և վիրավոր «Կարճ ասած»․ Հարձակում՝ առանց հարձակման. Տեսանյութ ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի․ Վարդան Ոսկանյան Խոշոր վթար Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ Ինչպես է Սիրուշոյի որդին`Ռոբերտը, հոտնկայս ծափահարում պապիկին. Տեսանյութ Ադրբեջանը խրամատ է փորում Սյունիքի արտերում, Փաշինյանը կակաչների հողն է փխրեցնում ամառանոցում. Տեսանյութ Արցախում 980 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից Ձյուն և մերկասառույց. մի շարք ճանապարհներ դժվսրացանելի են «Արևմուտքն ասում ա՝ Սյունիք ա ուզում, ինչ ա ուզում, տուր, թող պրծնի, ռուսներին ռադ անենք». Բագրատյան. Տեսանյութ Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան. Տեսանյութ Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Պետբյուջեից 31 մլն դրամ հատկացրեցին, վերանորոգեցին, որ վարձակալության հանձնեն յուրային ընկերությանը

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքի աճուրդների բաժնում հրապարակված հայտարարության համաձայն` վարձակալության է տրամադրվում ք. Երևան, Բաղրամյան 19 հասցեում գտնվող ՀՀ Ազգային ժողովի շենքի 1-ին և տեխնիկական հարկերից 529.1 ք.մ մակերեսով տարածքը:

Խոսքը ՀՀ ԱԺ բուֆետ-ճաշարանիի մասին է, որի վերանորոգման համար վերջերս Կառավարության որոշմամբ՝ 31 մլն դրամ հատկացվեց պետական բյուջեից: Հարցն, ի դեպ, կրկին չզեկուցվող որոշումների թվում էր։

Դեկտեմբերին այդ բուֆետ-ճաշարանի բացումը ՔՊ-ական իշխանությունների համար այնքան կարևոր իրադարձություն էր, որ դրա բացման համար լուրջ նախապատրաստական աշխատանքներ էին արել` ֆուրշետի սեղանով, հարսանեկան ռիթմերով երաժշտությամբ, որ դրան մասնակցում էր անձամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ նրա ընկերը` ԱԺ աշխատակազմի ղեկավարի Վահան Նարիբեկյանն էլ` բարի ախորժակ էր մաղթում բոլորին և տեղեկացնում, որ բացման կապակվվությամբ հյուրասիրություն է` անվճար է:

Բուֆետում ծառայություններ է մատուցում «Բլիզարդ քեյթրինգ» ընկերությունը, որն, ի դեպ, ընտրվել է առանց մրցույթի։

Բուֆետի վարձակալության գումարը 1 ամսվա համար կազմում է շուրջ 4 միլիոն դրամ, որը, սակայն, բավական բարձր գին է հանրային սննդի սպասարկման ընկերությունների համար, հատկապես, երբ ԱԺ տարածքում դրանից օգտվողները ունեն սահմանափակ շրջանակ:

Հատկանշական է նաև, որ բուֆետի վերաբացումից հետո ամեն բան թանկացել է և վերջինիս ծառայություններից օգտվում են գրեթե միայն պատգամավորները:

Ի՞նչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը 31 մլն դրամ հատկացրեց բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար, բարեկարգեցին, վերազինեցին` ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով և սպասքով, որպեսզի… վարձակալության տան: Ընդ որում, ինչպես միշտ, գնումն իրականացրել են մեկ անձից՝ «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ»` զավեշտալի հիմնավորմամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին էլ Ազգային ժողովը պետական միջոցների հաշվին խորհրդարանի ճաշարանի համար 5 միլիոն 15 հազար դրամ արժողությամբ պայմանագրով «Վալենսիա ՀՁ» ՍՊԸ-ից ձեռք էր բերել սառնարաններ: Դարձյալ նույն օրը, նույն ընկերության հետ 8 միլիոն 510 հազար դրամ գնահատված մեկ այլ պայմանագրով՝ ստացել էր սննդի համար էլեկտրական կենցաղային տեխնիկա, այդ թվում՝ սալօջախներ, սթեյքի սարք, վառարան, սպասք լվացող մեքենա, մսաղաց, բանջարեղեն կտրող սարք:

Ազգային ժողովը Ճաշարաններում օգտագործվող սարքեր էր. ձեռք բերել նաև «Եվրոշին» ՍՊԸ-ից. պայմանագրի գինը՝ 4 միլիոն 474 հազար դրամ:

Բուֆետի օդափոխման սարքերի տեղադրման աշխատանքների համար կնքված պայմանագրի գինը մեր պետության վրա արժեցել էր 5 միլիոն 370 հազար դրամ. պայմանագիրն Ազգային ժողովը կնքել էր «Եվրովենտ» ՍՊԸ-ի հետ:

Իսկ նոյեմբերի 3-ին էլ, Ազգային ժողովը Ա/Ձ Մանուկ Գալստյանի հետ պայմանագիր էր կնքել՝ 5 միլիոն դրամ գումարով ձեռք բերելով ԱԺ ճաշարանի ճաշասեղաններ (աթոռներ): Բոլոր պայմանագրերը դարձյալ կնքվել էին ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով:

Վերադառնալով նոր բուֆետ-ճաշարանի տարածքի վարձակալությանը, մնում է հասկանալ, թե արդյոք մեկ անձից արված գնման պարագայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ԱԺ-ն ուզել և ստացե՞լ է գնառաջարկ համանման ծառայությություններ մատուցող նվազագույնը երեք ընկերություններից և արդյո՞ք վարձակալության պայմանագիրը կնքվել է ամենացածր գնառաջարկ ներկայացված կազմակերպության հետ:

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan