Տոնավաճառի տնօրինությունը դիմել էր տեսչական մարմնին, որպեսզի վերջինս մեկ անգամ ևս կատարի ստուգում․ հայտարարություն

Մալաթիա տոնավաճառի ֆեյբուքյան էջում հայտարարություն է տարածվել․
Սիրելի հայրենակիցներ, Հաշվի առնելով այսօր մամուլում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը որոշում է ընդունել կասեցնել տոնավաճառի գործունեությունը, տոնվաճառի տնօրինությունը ցանկանում է տալ բացատրություն հանրությանն ավելի ճշգրիտ տեղեկատվությամբ ապահովելու նպատակով: Նախ և առաջ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերը նշված տեսչական մարմնին իր գործունեության մասով: Տոնավաճառի տնօրինությունը ցանկանում է տեղեկացնել, որ տեսչական մարմնի կողմից հայտնաբերված 17 հակահրդեհային պարտադիր կանոնների պահպանման խախտումներից 12-ի մասով լիարժեք բավարարել ենք տեսչական մարմնի պահանջները, մնացածի մասով ներկայումս կատարվում են աշխատանքներ:
Ցանկանում ենք հայտնել նաև, որ տոնավաճառի տնօրինությունը դիմել էր տեսչական մարմնին, որպեսզի վերջինս մեկ անգամ ևս կատարի ստուգում տոնավաճառի տարածքում և կազմի համապատասխան արձանագրություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշված աշխատանքների կատարումը հաստատվել է երկկողմանի ստորագրված արձանագրությամբ, իսկ մնացած մասով պատրաստակամ է եղել ավարտին հասցնել մնացած աշխատանքները, դիմել է նույնիսկ տեսչական մարմնին` ակնկալելով նրանց կողմից համապատասխան մասնագետի խորհրդատվություն:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ այժմ էլ հրավիրել ենք մասնավոր հատվածից համապատասխան մասնգաետ և ակտիվ շարունակում ենք աշխատանքները: Հաշվի առնելով այսօր մամուլում տեղ գտած մի շարք իրականությանը չհամապատասխանող հոդվածներ, հանրությանը թյուրըմբռման մեջ չգցելու նպատակով, խնդրում ենք, մեր հարգարժան լրատվամիջոցներին հրապարակել միմյայն հավաստի տեղեկատվություն: Տոնավաճառի տնօրիունթյունը պատրաստ է տալ ցանկացած տեղեկատվություն վերոնշյալ աշխատանքների մասին, ինչպես նաև հրավիրում է տեղում ծանոթացնելու իրավիճակին և կատարված աշխատանքներին: