Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ
20
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Պատերազմ Արցախում
Բյուրականում բողոքի ակցիա է, մարդիկ փակել են ճանապարհը Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխել են Թավրիզ Միրզոյանը ցավակցել է Փաշինյանը ցնցված է ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից Պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են «Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն «ուշադրությամբ հետևում է» Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին հաղորդագրություններին Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանի հանդիպումը իրավաբանների հետ Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ Հայկ Մարության, սև ու սպիտակը Ձեզնից է եկել, բայց այն արդեն խռխռում է. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Բարգրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում Իմ կյանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարավոր տղաների կյանք․ Գոհար Դավթյան Դուք իրավունք չունեք սահմանափակել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը. Նուռ-Արմանը` ոստիկանին Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան Ալիևն ու Ռաիսին ադրբեջանա-իրանական սահմանին բացեցին «Գիզ Գալասի» ՀԷԿ-ը Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան

Լիլի Սարգսյանը՝ թագի, իր հասցեյն հնչող քննադատությունների մասին

«Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը։ Լիլին 17 տարեկան է, սովորում է Երեւանի մշակույթի քոլեջում, ուսումնասիրում է դիզայն: Wnews.am-ին տված հարցազրույցում նա պատմել է մրցույթից ստացած իր տպավորությունների, առաջիկա անելիքների մասին։

-Լիլի, օրեր առաջ հաղթող ես ճանաչվել «Միսս Արմենիա» հհ-ի գեղեցկության մրցույթում։ Ի՞նչ զգացողություններ ունեիր։

-Անկեղծ ասած, շատ հուզված էի։ Այդ պահին անգամ չէի գիտակցում՝ ինչ է կատարվում։Հուզմունքս եւ ուրախությունս խառնվել էին իրար։ Նոր եմ գիտակցում՝ ինչ մեծ պատասխանատվություն եմ կրում այս տիտղոսը կրելով։

-Հաղթանակդ սպասելի՞ էր։

-Բնականաբար, եթե մասնակցում ես մրցույթի, հոգուդ խորքում հաղթանակի սպասումներ ունես։ Կարող եմ ասել, որ մասնակից բոլոր աղջիկներն էլ շատ գեղեցիկ էին։

-Ինչպե՞ս հաղթանակիդ արձագանքեցին մրցակիցներդ։

-Նախքան մրցույթի շոուն, 13 օր մասնակիցների հետ միասին ենք անցկացրել, ուստի բոլորս շատ ենք մտերմացել։ Աղջիկներն ինձ ջերմ շնորհավորեցին։

-Ինչո՞վ ես զբաղված այս օրերին։

-Այս օրերին զբաղված եմ «Միսս աշխարհ» գեղեցկության հեղինակավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքներով։ Այժմ պետք է անգլերենով հոլովակ նկարահանենք, որպեսզի ուղարկենք «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին։

Մրցույթին հաշված օրեր են մնացել, մրցույթից մեկ ամիս առաջ պետք է մեկնեմ Չինաստանի Սանյա քաղաք, քանի որ նախապատրաստական աշխատանքները սկսվում են նախքան մրցույթը։

-Ինչի՞ մասին է այդ տեսանյութը։

-Այն մոտ 20 վայրկյան տեւողությամբ տեսանյութ է, որտեղ անգլերենով ներկայացնում եմ ինքս ինձ՝ նախասիրություններս, հետաքրքրություններս եւ թե ինչու եմ մասնակցում այդ մրցույթին։

-Մրցույթի մասնակցությունը շատ պարտավորեցնող է։ Ի՞նչ ակնկալիքներ ունես «Միսս աշխարհ» մրցույթից։

-Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ է ներկայանալու այդ մրցույթին, ուստի միայն մասնակցությունը արդեն իսկ կարեւոր է։ Ամեն բան կանեմ Հայաստանը պատվով ներկայացնելու համար։



–Մրցույթից հետո շատ քննադատություններ, մեկնաբանություններ են հնչում։ Հետեւու՞մ, ես դրանց, ինչպե՞ս ես վերաբերվում։

-Անկեղծ ասած՝ այս օրերին շատ զբաղված եմ, քանի որ նախապատրաստվում եմ «Միսս աշխարհ» մրցույթին։ Բնականաբար մեկնաբանություններ կլինեն եւ դրանց նորմալ եմ վերաբերվում։

-Մրցույթից հետո մամուլում լուրեր են շրջանառվում, որ քո գլխից թագը վերցրել են։ Ինչու՞ վերցրին, ի՞նչ զգացիր այդ պահին։

-Այդ պահին այնքան երջանիկ ու հուզված էի իմ հաղթանակով, որ չհասկացած էլ՝ ինչ է կատարվում։ Մրցույթի կազմկոմիտեն պայմանավորվածություն է ձեռք բերել թագը պատրաստող ընկերության հետ եւ այդ հարցն այժմ լուծված է։



-Ընդհանուր առմամբ ի՞նչ կարծիք ունես մրցույթի կազմակերպման մասին։

-Նախքան մրցույթի շոուն, բոլոր մասնակիցներով 13 օր միասին ապրել ենք շատ լավ պայմաններում։ Այցելել ենք Հայաստանի տեսարժան վայրեր, թանգարաններ, ռեստորաններ, ժամանցային տարբեր վայրեր։ Մրցույթի կաղմակերպիրչները հոգացել են, որ մենք շատ լավ ժամանակ անցկացնենք, մեզ հուզող ցանկացած հարց արագ լուծում է ստացել, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց։ Ինչ վերաբերում է մրցույթին, գիտակցում եմ, որ նման մասշտաբի մրցույթ կազմակերպելն ու ուղիղ եթերով հեռարձակելը պատասխանատու աշխատանք է, ուստի հնարավոր էին վրիպումներ, բայց ծնողներս, ովքեր դահլիճից էին հետեւում մրցույթին, մեծ բավականություն են ստացել։

Մանրամասները՝ Wnews.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan