Միրզոյանը ցավակցել է
![Միրզոյանը ցավակցել է](/timthumb.php?src=/disc/20-05-24/a345f353ec7bba384577a03c770177dd.jpg&w=450)
Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել Իրանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Դրանում ասված է․ «Իրանից ստանալով սարսափելի լուրեր, այդ թվում՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, ԱԳՆ գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում»։