Պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան
![Պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան](/timthumb.php?src=/disc/20-05-24/86fda4b6a5727f15fc2ab4e90e9021d0.jpg&w=450)
Դիտել նաև
Իշխանություններն ընտրել են ամենախայտառակ տարբերակը․ Արա Պողոսյան
Բոլորիս գլխավերևում առկախված արհավիրքը բացահայտ նշանակում է պետականության կորուստ. Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել
Այսօր` Երևանի քաղաքապետարանում քվորում ապահովելու հետևանքով, գրանցվեց երկու անասնագողության
Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը
Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը
Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ խախտել այդ «ավանդույթը» և կատարել երկու հարցադրումներ, որոնք գուցե հետագայում ակտուալ լինեն.
-Ինչո՞ւ հենց Նախագահին և ԱԳ նախարար Աբդոլահյանին տեղափոխող ուղղաթիռը,
-Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից (որտեղ ըստ տարբեր աղբյուրների իսրայելական հատուկ բազաներ կան տեղակայված) դեպի Թեհրան վերադառնալիս։
ԵՒ որպես հարցադրման ամփոփում` ի՞նչ կապ ունեն կատարվածի հետ Ադրբեջանն ու Իսրայելը և ինչո՞վ կարող էին թիրախավորվել հենց Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլահյանի անձերը։
Կարծում եմ ժամանակը կպատասխանի` պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը։