«Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ)
21
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Պատերազմ Արցախում
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210 Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Ստեփան Դանիելյան Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Բա ասում էիք՝ ով մեր տարածքից մի միլիմետր տա՝ դավաճան է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) Մեր գյուղում առանց մեռել սուգ է. Կիրանցի բնակչուհի ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ- ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր ամփոփիչ հավաք չի լինելու՝ Կիրանցի «պաշարման» ու այնտեղ ծավալված դեպքերի հետ կապված՝ Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը «Հայաստան» խմբակցությունը ցավակցել է Իրանում ողբերգական իրադարձության կապակցությամբ «Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին»․ Վազգեն Մանուկյան Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ)

Արցախում ներդրվում է կտրոնային համակարգ

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր:

Այս համատեքստում կարևորվել է կտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները: Նշվել է, որ արդեն մշակվել են համակարգի ներդրման մեխանիզմները: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ներկայում իրականացվում են տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներ՝ առաջիկա օրերի ընթացքում կտրոնային համակարգի անցնելու համար:

Նիստի ընթացքում տեղեկություններ են ներկայացվել օպերատիվ շտաբի անդամների՝ շրջաններ կատարած այցերի և բնակչության հետ ունեցած հանդիպումների մասին: Նշվել է, որ բարձրացված հիմնական հարցերից մեկը վերաբերել է հենց կտրոնային համակարգի ներդրմանը:

Պետնախարարը հանձնարարել է ամփոփել հանդիպումների ընթացքում բնակչության կողմից բարձրացված հարցերը, տարբերակել խնդիրները և քննարկել դրանց լուծման հնարավորությունները. «Այս հանդիպումները ցույց են տվել, որ շրջափակման դժվարությունները չեն կոտրել մարդկանց ոգին: Բարձրացվել են երեք խումբ հարցեր՝ կոնկրետ բնակավայրին վերաբերող տեղական խնդիրներ, ընդհանուր խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջելու, և բողոք-դժգոհություններ: Կան նաև հրատապ խնդիրներ, որոնց պետք է առաջնային կարգով լուծումներ տրվեն»,-ասել է նա:

Պետնախարարին ներկայացվել է նաև ճանապարհների իրավիճակը, ձյան մաքրման աշխատանքների կազմակերպման ընթացքը: Զեկուցվել է, որ ադրբեջանական «էկոակտիվիստների» կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով հնարավոր չէ իրականացնել մայրուղու ամբողջական մաքրումը, և մի մեծ հատված մնում է չմաքրված՝ վնասելով ճանապարհի որակը:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով ծանր հիվանդների տեղափոխման, ինչպես նաև անչափահաս երեխաներ ունեցող՝ կիսված ընտանիքների միավորման հնարավորություններին: Կարևորվել է այս ուղղություններով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցված աշխատանքը:

Անդրադարձ է եղել նաև կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին: Պետնախարարը հանաձնարարել է քայլեր ձեռնարկել՝ առկա հնարավորությունների շրջանակում իրավիճակը կարգավորելու առումով: Կարևորվել է բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը, որպեսզի մարդիկ խուսափեն մեծ ծավալի գումարի կանխիկացումից և կանխիկը պահելուց:

Զեկուցվել է նաև պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan