Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ

Իսկ ի՞նչ էր ուզում Փաշինյանը՝ ուզում էր ներքաշել ՀԱՊԿ-ն կոնֆլիկտի մե՞ջ

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հրաժարվել ստորագրել ՀԱՊԿ վերջին նիստում ընդունված հռչակագիրը: Փաշինյանը սա բացատրում է ադրբեջանական ագրեսիայի հանդեպ վերաբերմունքով։ «Դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլեւ ոգուն ու իմաստին։ Ուստի այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, եւ այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ռուս քաղաքագետ, պատմաբան, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի գնահատմամբ՝ սա նշանակում է, որ Փաշինյանը փորձում է նարդի խաղալ շատ խելացի մարդկանց հետ, եւ այն ժամանակ, երբ պետք էր դու-շեշ խաղալ, նա գցեց մեկ-մեկ ու տանուլ տվեց այս պարտիան: Ստանիսլավ Տարասովի հետ զրուցել ենք ՀԱՊԿ-ի նիստի եւ ՀՀ վարչապետի պահվածքի թեմայով: 

-Կարծում եք՝ տրամաբանական չէ՞ր ստորագրելուց հրաժարվելը: Փաշինյանն ասաց, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակման կապակցությամբ Հայաստանը դիմել էր Մոսկվային, ու մինչ օրս չունենք պատասխան: Եվ ինչո՞ւ եք գտնում, որ նա պարտվեց: 

- Իսկ ի՞նչ կատարվեց, Ձեր կարծիքով, սեպտեմբերի սրացումների ժամանակ: Ինչո՞ւ լռեց Աղդամի ռուս-թուրքական կենտրոնը, որը պետք է հետեւեր իրավիճակին, ով առաջինը սկսեց, եւ ում շահերից էր բխում այդ սրացումը: Կոնֆլիկտը սկսվեց այն ժամանակ, երբ ԱԳ նախարարներ Միրզոյանն ու Բայրամովն էին հանդիպում, Ալիեւն ու Փաշինյանն էին հանդիպում, ինչո՞ւ հանկարծ եղան այդ բախումները, Ալիեւի ինչի՞ն էր պետք ձախողել բանակցությունները ինչ-որ հերթական Ա կամ Բ բարձունքի համար, որ սկսեր պատերազմ ու գրոհեր Երեւանի վրա՞: Դա ծիծաղելի է: 

-Կարծում եմ՝ դա պայմանավորված էր ինչ-ինչ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիոն գործընթացներով, չէ՞:

- Տեսեք, ՀԱՊԿ-ին դիմելով՝ Հայաստանն ասում է, որ կատարվել է ագրեսիայի ակտ, ու համեմատում է Ղազախստանի հետ, բայց այնտեղ կատարվել էր պետական հեղաշրջման փորձ, եւ պետք չէ բորշչը շփոթել ձվածեղի հետ: Ագրեսիայի փաստն իրավաբանորեն հաստատված չէ, որովհետեւ չի անցկացվել սահմանի դեմարկացիա: Ադրբեջանն Ա բարձունքն իրենն է համարում, Հայաստանը՝ իրենը, հետեւապես, ՀԱՊԿ-ն այստեղ անելիք չունի: Բայց արդյունքում մենք տեսանք, որ Փաշինյանը գործընթացը տեղափոխեց արեւմտյան հարթակ՝ Բրյուսել, Ալիեւը դրան էլ համաձայնեց, քանի որ նրա համար մեկ էր, թե որտեղ ստորագրել տա իր հինգ կետերը: 

-Մենք ստացանք եվրոպական քաղաքացիական դիտորդներ՝ կոնֆլիկտի գոտում, ստացանք ՀԱՊԿ առաքելություն եւ ՀԱՊԿ դիտորդական խումբ: 

- Իսկ ի՞նչ էր նա ուզում ռուսներից: Որ ՀԱՊԿ-ն առանց որեւէ հիմքի կանգներ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի՞ն: Ուզում էր ներքաշել ՀԱՊԿ-ն կոնֆլիկտի մե՞ջ: Իսկ Ալիեւը Փաշինյանի խաղը խաղաց, նա տվեց հնարավորություն՝ բացահայտելու բոլոր դիվանագիտական կոմբինացիաները, ողջ դրամատուրգիան: Միշուստինը գնաց Բաքու, Պուտինը զանգեց Ալիեւին, ու երբ որ արդեն պարզ էր դրանից հետո, որ ՀԱՊԿ-ի մասնակցությամբ փաշինյանական սցենարները չեն ստացվելու, Փաշինյանը հրաժարվեց ստորագրել փաստաթղթերը: 15 փաստաթղթից նա ընդամենը երկուսը չստորագրեց: Ոչինչ, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Բայց նա հնարավորություն տվեց Հայաստանում որոշ ուժերի գոռալ, որ ռուսները մեզ մենակ են թողել ու չեն պաշտպանում, Ադրբեջանին՝ որ հայերը մնացել են մենակ, ռուսները նրանց չեն օգնում: Երկու դեպքում էլ դեպի ռուսական դարպասը հարվածներ ստացան: Ալիեւը եւ Փաշինյանը տարբեր մոտիվացիաներով խաղացին ընդդեմ Ռուսաստանի: 

-Ստանիսլավ Զասը հոկտեմբերի վերջին ասաց, որ Հայաստանին օգնելու հարցը, ընդհանուր առմամբ, համաձայնեցված է: Ի՞նչ պատահեց, որ, այնուամենայնիվ, ուշացավ, չեղավ ռուսների պատասխանը, մնացինք սպասող:

- Հավանաբար, ինչ-որ փաստաթղթեր չեն համաձայնեցվել, վերջին պահին ինչ-որ կոշտ ձեւակերպումներ են եղել, որոնց հետ Պուտինը համաձայն չի եղել, հավանաբար: Մենք չգիտենք մանրամասները, ընդամենը մեզ հասել են հայկական կողմից ինչ-որ ինֆորմացիոն արտահոսքեր, եւ ես չէի ուզի ենթադրություններ անել, բայց այլ բան է պարզ՝ որ այն դրամատուրգիան, իրերի զարգացումը, որը կանխորոշվել էր ՀԱՊԿ համաժողովից առաջ, ի վերջո, կրում է հակառուսական բնույթ: Փաշինյանը խոսում է ռուսական խաղաղապահներին եւ միջազգային դիտորդներին համատեղելու մասին, նա դնում է Արցախի կարգավիճակի հարց, այն դեպքում, երբ ՌԴ-ն ասում է, որ պետք է պահպանել 2020 թվականի համաձայնագիրը: Երկրորդ պահն էլ այն է, որ պետք է, ի վերջո, որոշվի ռուսական կոնտինգենտի խաղաղարար առաքելության իրավական կարգավիճակը: Մենք հիմա դե յուրե սահմանափակ քանակությամբ զորքով գտնվում ենք Ադրբեջանի տարածքում: Ահա մեր ստատուսը: Հանդիսանալով ղարաբաղցիների անվտանգության երաշխավորը՝ Ադրբեջանի տարածքում, ի վերջո, մենք ցանկության դեպքում կարող ենք որոշել մեր խաղաղապահների կարգավիճակը՝ առանց Երեւանի, պայմանավորվելով Բաքվի հետ եւ կոմունիկացիաներն անցկացնելով ադրբեջանական տարածքով: Բայց Ռուսաստանը զբաղեցրել է լիովին նեյտրալ դիրք: Ինչպես ասաց Պուտինը՝ տղաներ, կարեւորը, որ դուք պայմանավորվեք ձեր մեջ: 

- Հասկանալի է, որ դուք ունեք ձեր խաղը, ու հարցն այստեղ այն է, թե կարողանո՞ւմ է Հայաստանը տեղավորվել ձեր խաղի մեջ: Հիմա ո՞րն է Ռուսաստանի նպատակը մեր տարածաշրջանում, Հայաստանի հետ հարաբերություններում: 

- Ձեր դիվանագիտությունը շատ է գավառական: Դա է գլխավոր թերությունը: Ձեզանում համոզված են, որ Ռուսաստանն ուզում է իր գուբերնիան դարձնել Հայաստանը: Դա այդպես չէ: ՌԴ-ն չի ցանկանում Հայաստանը մտցնել իր կազմի մեջ, անգամ միասնական պետության մեջ: Ե՛վ Ադրբեջանին, ե՛ւ Վրաստանին չի ցանկանում մտցնել իր կազմի մեջ: Ռուսաստանի միակ խնդիրը՝ որ հարավում իրավիճակը լինի կայուն, որ անվտանգային առումով ռիսկային չլինի, որ նրանք զսպեն այն ցունամին, որը գալիս է Մերձավոր Արեւելքից: Տնտեսական, առեւտրային հարաբերություններ ունենանք, վերջ, ընկերացեք՝ ում հետ ուզում եք: Մենք չունենք ձգտում՝ գնալու մուսուլմանական աշխարհի դեմ, հարաբերվելու Կովկասի հետ այնպես, ինչպես հարաբերվել ենք նախկին դարերում: Պետք է ճիշտ հասկանալ Ռուսաստանի քաղաքականությունն այս տարածաշրջանում: Մենք ունենք ու կառուցում ենք լավ հարաբերություններ Իրանի, Թուրքիայի հետ, իսկ Երեւանն ու Բաքուն ուզում են, որ մենք դառնանք իրենց շահերի պատանդը: Այո, Բաքուն ու Երեւանն ունեն իրենց շահերը՝ Թուրքիայի ու Իրանի հետ կապված, բայց դա իրենց շահերն են, մերը չեն, մենք մեր շահն ունենք, որը չի համընկնում Երեւանի ու Բաքվի շահերի հետ: Սա պետք է հասկանալ: 

Լինելով ուսանող, ասպիրանտ՝ ես հիացած եմ եղել հայ արեւելագետների աշխարհայացքով, նրանց գիտելիքներով, հայերից լավ տարածաշրջանը, առավել եւս Հայաստանը, ոչ ոք չգիտեր, իսկ հիմա ես ապշած եմ ինտելեկտուալ մակարդակի անկումով: Ի՞նչ են կարդում նրանք, ո՞ւր են կորել այդ մասնագետները: Հայերը հիմա ապրում են իրականությունից կտրված իրենց աշխարհում, չեն նայում իրենց քարտեզին, չեն կարողանում գնահատել իրավիճակը, որում հայտնվել են: Ռուսները կանգնած են Գյումրիում, Արցախում, ռուսները ռեալ գործոն են: Ֆրանսիացիները, ամերիկացիները կցանկանա՞ն գալ՝ ռուսների փոխարեն կանգնել: Ոչ: Թուրքերը, այո, կուզեն: Եթե ուզում եք դուրս գալ ՀԱՊԿ-ից, խնդրեմ, դուրս եկեք, այդ դեպքում կիրականանա Ալիեւի երազանքը, որ Երեւանն ադրբեջանական հող է»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan