«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հասմիկ Պապյանն ահազանգում է. լուսանկարիչներն ու օպերատորները խանգարում են համերգի ժամանակ

 «Ահազանգ, հորդոր, խնդրանք!

Իմ բարեկամությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տասնամյակների վաղեմություն ունի։ Տարիներ շարունակ ես այս դահլիճում հանդես եմ եկել որպես մենակատար։ Հայաստան մշտապես վերադարձից հետո, հաճախ եմ լինում սիրելի դահլիճում, որպես ունկնդիր։

Երկու տարի շարունակ, հարցազրույցներում, տարբեր առիթներով հայտնել եմ իմ խորը մտահոգությունը համերգների ընթացքում տարատեսակ լուսանկարիչների, տեսագրող և ձայնագրող օպերատորների, ինչպես նաև հսկիչների անթույլատրելի պահվածքի մասին, բայց ցավոք առ այսօր ոչինչ տեղից չի շարժվում։

Համերգի ընթացքում, անդադար ներս ու դուրս են անում տարբեր մարդիկ, (գաղտնիք չէ, որ դահլիճի դռները սարսափելի ճռռում են), հսկիչները տեղից-տեղ են փոխադրում իրենց ցելոֆանե տոպրակները, պատասխանում հեռախոսազանգերին։ Հազիվ հարմարվում ես լուսանկարչի աղմկոտ «գոյությանը» քո կողքին, երբ կարճ չանցած նա ճարպկորեն հայտնվում է բեմի վրա, հպարտորեն շարունակելով չխկչխկացնել իր կամերայով, որի ձայնը լսելի է դառնում մինչև պարտեր։

Հավատացե՛ք, աշխարհի ոչ մի երկրում, ոչ մի գյուղաքաղաքի դահլիճում հնարավոր չէ նման վարք։ Ասեմ, որ շատ հայտնի համերգասրահներում որպես հսկիչ աշխատում են երաժշտությանը և արվեստին սիրահարված երիտասարդ ուսանողներ, որոնց համար աշխատանքից զատ, պատիվ է ներկա գտնվել բացառիկ համերգների։ Ինչպիսի «գերաստղ» էլ հանդես գա բեմում, արդյունքը մեկն է՝ ամեն անգամ ես ուժեղ գլխացավով վերադառնում եմ տուն, խորապես հիասթափված և ափսոսանքով այն մարդկանց ջանքերի և աշխատանքի հանդեպ, որոնց շնորհիվ դեռևս շարունակում են Հայաստան այցելել մեծանուն երաժիշտ-կատարողներ։

Եթե լրջորեն չվերաբերվենք այս խնդրին և չփորձեք լուծումներ գտնել վերադարձնելու հանդիսատեսի հանդեպ հարգալից վերաբերմունքը, ապա մենք կմնանք այն գավառական մակարդակին, ուր շատ երաժիշտ կատարողներ կայցելեն մեր երկիր Հայաստանի և հայ ունկնդրի մասին դեռևս ունեցած անցյալի հիշողությունների շնորհիվ։ Այն անձինք, ովքեր ավելորդ, կամ անտեղի կհամարեն իմ սրտացավ դիտարկումը, կդասվեն ֆիլհարմոնիայի դահլիճ այցելուների թվին, որոնց համար կարևոր է սոսկ ձևը, այլ ոչ թե բովանդակությունը։

Վերջին երկու տարիներին բնակվելով Հայաստանում, հավատացեք, որ Եվրոպայում իմ ունեցած հնարավորություններից ոչնչի պակաս չեմ զգում ու չեմ կարոտում, բացի հայտնի համերգասրահներ այցելելու վայելքից։ Թախանձագին խնդրում եմ պատկան մարմիններին և ֆիլհարմոնիայի ղեկավարությանը, ականջալուր լինել նախ և առաջ երկրի վարկանիշը ապահովող այս հույժ կարևոր խնդրին։ Պատրաստ եմ սիրով մասնակցել համատեղ լուծումներ գտնելու քննարկումներին և առաջարկներին, եթե դրանց անհրաժեշտությունը լինի»:

Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan