Բոլթոնից մինչև Փելոսի․ դեժա վյու
Դիտել նաև
Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ)
«Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ
Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը
Ինչպես են նիկոլենք խաբում ու գերշահույթներ հետապնդում` տրանսպորտի գինը թանկացնելով. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը հերթական հանցագործությունն է իրականացնում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Ջոն Բոլթոնի այցին հաջորդած իրադարձությունների մասին հուսով եմ չեք մոռացել։ Մոռացողների համար հիշողության փոքրիկ թարմացում անեմ։
Բոլթոնը հայ ժողովրդին առաջարկում էր ձերբազատվել դարավոր կաղապարներից, այն է՝ մտնել հակառուսական դաշտ, հանել ռուսական ռազմաբազան Հայաստանից, Արցախը զիջել Ադրբեջանին, թեքվել դեպի Թուրքիա ու Արևմուտք։
Բոլթոնի այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է փակվել Իրան–Հայաստան սահմանը։
Ի դեպ, Բոլթոնը ԱՄՆ–ում շատ բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձ էր։ Նրա այցն իշխող խմբակը դարակազմիկ էր համարում։
Բոլթոնի այցն, իրոք, դարակազմիկ դարձավ, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի համար․ Արցախի պետականությունն ընկավ, տարածքները հանձնվեցին, թծնամին մտավ Շուշի, հազարավոր զոհեր եղան․․․
Բոլթոնի այցը «հեռավոր» 2018–ին էր։
Հիմա էլ Նենսի Փելոսիի այցն է իշխանական խմբակը ներկայացնում որպես դարակազմիկ․․․
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից