Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ)
10
Ճեղքվածքներ ունեցող Երևանի քաղաքապետարանում ճոխ պարգևավճարներ կլինեն․ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ (տեսանյութ) Ինչպես Շիրակը դուրս բերել աղքատության ճիրաններից․ ինչու է Սյունիքը ամենահարուստ մարզը Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Պատերազմ Արցախում
«Հա՞շտ եք այն մտքի հետ, որ երեխաները 3-րդ կարգի վթարային շենքում հաճախում են մանկապարտեզ»․ Մեսրոպ Մանուկյան Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել Փաստորեն, կեղծ պատարագներ կազմակերպելուց զատ, ԱԱԾ-ում նաև նվագում են Ճեղքվածքներ ունեցող Երևանի քաղաքապետարանում ճոխ պարգևավճարներ կլինեն․ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ (տեսանյութ) Ինչպես Շիրակը դուրս բերել աղքատության ճիրաններից․ ինչու է Սյունիքը ամենահարուստ մարզը Որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին բժշկին Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը «Նիկոլական աղանդի եպիսկոպոսաց դասն ստորացված է զգում Գյումրի այցելությունից հետո. ցանկանում են վրեժ լուծել». Դերենիկ Մալխասյան Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, զգուշացե՛ք․ Կիբեռոստիկանություն Ձեռք ու ոտքով՝ թակարդի մեջ․ «Կարճ ասած» Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ 17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք» Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ «Վրաստանում բարձրագույն կրթությունը դարձավ անվճար, մինչդեռ Հայաստանում հերթական պարտադիր թալանի օրենքը անցկացվեց». փաստաբան AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցին․ Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ սրբազանի հարազատներին Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ. հայտարարություն Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման. նախարար Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է Փաշինյանի՝ Գերմանիա այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ. Սամվել Լուլուկյան Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ»

Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը կարող է վճռորոշ դառնալ՝ որոշելով Հրվ. Կովկասում խաղաղության գործընթացի ապագան. Բրյուսելը փորձում է գործընթացից դուրս մղել Մոսկվային. Коммерсантъ

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները երեքշաբթի Մոսկվայում կանցկացնեն սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ նիստ։ Բայց գլխավոր իրադարձությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ Բրյուսելում, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ կհանդիպեն Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ Մոսկվայում բանակցությունները վերաբերելու են տեխնիկական պայմանավորվածությունների իրականացմանը, իսկ Բրյուսելում օրակարգում է լինելու հիմնական չլուծված հարցը. պատրա՞ստ են արդյոք Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքել և գիծ քաշել ավելի քան 30 տարվա հակամարտության տակ։ Դիվանագիտական ջանքերի կենտրոնի տեղափոխումը եվրոպական հարթակ կապված է Մոսկվայի միջնորդական ջանքերից երկու կողմերի դժգոհության հետ։ Ուկրաինայում հակամարտությամբ առաջացած աշխարհաքաղաքական առճակատման ֆոնին Բրյուսելը փորձում է օգտվել դրանից՝ Ռուսաստանից գլխավոր խաղաղարարի դերը վերցնելու համար, գրում է Коммерсантъ-ը, որի հոդվածը ներկայացնում ենք ստորև։

Ով՝ Մոսկվա, ով՝ Բրյուսել

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ երեքշաբթի Մոսկվայում կայանալիք սահմանազատման և անվտանգության հարցերով երկու ազգային հանձնաժողովների համատեղ նիստը կլինի այս ձևաչափով երկրորդ հանդիպումը։ Առաջին հանդիպումը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անմիջապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, մայիսի 22-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Բրյուսելում կայացած բանակցություններից հետո ստորագրել են ազգային հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ հրամանագրեր:

Օգոստոսի 30-ին կայանալիք հանդիպման նախաշեմին Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովն անցած շաբաթ Չոլպոն Աթայում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակում քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործումը։ Հանդիպման ընթացքում Ալի Ասադովն ընդգծել է փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ընթացիկ խնդիրների լուծման կարևորությունը։

«Այնտեղ շատ լուրջ աշխատանք է ընթանում։ Հույս ունենք, որ այդպես կշարունակվի մինչև վերջ»,-ասել է Ալի Ասադովը։

«Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են եռակողմ հանձնաժողովի շրջանակում, որպեսզի թուլացնենք լարվածությունը տարածաշրջանում», - Մոսկվայի դիրքորոշումն ընդգծել է Ռուսաստանի վարչապետը։

Այնուամենայնիվ, չնայած Մոսկվայի միջնորդությամբ ավելի վաղ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված աշխատանքին, Բաքուն և Երևանն աճող կարիք են զգում բանակցությունները շարունակելու մեկ այլ եվրոպական հարթակում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Նախկինում երկու անգամ՝ անցած դեկտեմբերին և այս մայիսին, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին հավաքած Շառլ Միշելն օգոստոսի 31-ին Բրյուսելում կհյուրընկալի Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումը, որը կարող է վճռորոշ դառնալ երկու կողմերի համար՝ որոշելով Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետագա ընթացքը։

«Մենք հուսով ենք, որ այս հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման համար աշխատանքային խմբի ստեղծումը։ Բայց մենք Հայաստանի կողմից այս գործընթացի առումով վարանում ենք տեսնում: Ղարաբաղն այլևս «Ադրբեջանի արտաքին քաղաքականության խնդիր չէ» (չակերտները՝ Tert.am)։ Այս հարցն արդեն «լուծված» (չակերտները՝ Tert.am) է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն «անցյալում» (չակերտները՝ Tert.am) է։ Մեզ համար այս հարցն արդեն փակ է, հիմա ուզում ենք «քաղաքակիրթ հարաբերություններ» (չակերտները՝ Tert.am) հաստատել»,-Բաքվի հիմնական ակնկալիքները ձևակերպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Իր հերթին, Երևանը նախընտրել է ձեռնպահ մնալ Բրյուսելում կայանալիք հանդիպման մասին հայտարարություններից։ «Արդյունքներից հետո կտարածվի համապատասխան հաղորդագրություն, որը կտրամադրի համապարփակ տեղեկատվություն քննարկված թեմաների վերաբերյալ»,-տեղեկացրել է ՀՀ կառավարության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը:

Ո՞ր ճանապարհը կտանի դեպի խաղաղություն

Մոսկվայում և Բրյուսելում հանդիպումները տեղի կունենան հայ-ադրբեջանական հակամարտության գոտում օգոստոսի ամբողջ ընթացքում նկատվող աճող լարվածության ֆոնին։ Արդեն ամսվա սկզբին այնտեղ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը չի կարելի սովորական բախում անվանել՝ ադրբեջանական զինուժը ռազմական գործողություն է իրականացրել Ղարաբաղի Սարիբաբա բարձունքի տարածքում։ Բաքվում այն անվանել են «Հատուցում» հատուկ գործողություն՝ ի պատասխան հայկական զինուժի «գնդակոծության» (չակերտները՝ Tert.am), որի արդյունքում ադրբեջանցի զինվոր է զոհվել։

Դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան իրադարձությունները Հայաստանի ղեկավարության կողմից «մի շարք հարցեր են առաջացնում ռուսական ռազմական զորակազմի առնչությամբ»։ Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետը զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սակայն երկու ղեկավարների զրույցը չի կարողացել թուլացնել Երևանում տիրող լարվածությունը, որն արտահայտվել է օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանի ուղերձում։

«Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում»,-ասել էր Փաշինյանը:Ըստ ամենայնի, «ճաք տվող» միջազգային կառույցներ ասելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Բացի այդ, առանց Ռուսաստանի անունը տալու, Հայաստանի վարչապետը կրկին հիշեցրել էր, որ դաշնակցային պարտավորությունների վերաբերյալ հարցեր են կուտակվել։

«Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»,-նա ՀՀ վարչապետը:

Իր հերթին, ադրբեջանական կողմը դժգոհ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման ձգձգումից:

«Կոմերսանտ»-ի զրուցակիցները Երևանից խոստովանում են, որ Մոսկվայում և Բրյուսելում բանակցությունների նոր փուլի նախօրեին իրավիճակը Հայաստանի օգտին չէ։ Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը նշել է, որ Երևանի համար գնալով բարդ իրավիճակում Եվրամիությունը, որը հավակնում է լինել միջնորդ, ինչպես և Միացյալ Նահանգները, ապավինում է հակամարտության լուծմանը, որը կհանգեցնի 2025 թվականի նոյեմբերից հետո ռուս խաղաղապահների դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղից:

«Ուստի Եվրամիությունը շահագրգռված է, որ Երևանն ու Բաքուն բրյուսելյան բանակցություններում պայմանավորվեն Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի շուրջ, որպեսզի դրանից հետո իրական բանակցություններ սկսվեն այս ինքնավարության պարամետրերի շուրջ»,-ասել է Բենիամին Պողոսյանը։

Իր հերթին, ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի համանախագահ Ֆարիդ Շաֆիևը հաստատել է, որ Բաքվի համար առաջնահերթությունը Բրյուսելի բանակցություններում լինելու է Երևանի հետ խաղաղության համաձայնագրի հարցը։

«Ռուսական փորձագիտական համայնքը հարց է տալիս՝ ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելում այլընտրանքային հարթակ բացեցին բանակցությունների համար, երբ արդեն կա ռուսական ուղղությունը։ Նախ՝ Բրյուսելի բանակցությունները չեն նշանակում հրաժարում ռուսական հարթակից։ Երկրորդ՝ ԵՄ-ն երկու երկրներին էլ առաջարկում է կոնկրետ տնտեսական աջակցություն, և, մասնավորապես, Հայաստանը մեծ հույսեր է կապում Բրյուսելի ներդրումների հետ։ Երրորդ, չնայած 2021 թվականի հունվարի 11-ի փաստաթղթի վրա Ռուսաստանի նախագահի ստորագրությանը, Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում ձգձգում է Ադրբեջանի արևմտյան շրջաններից Նախիջևան հաղորդակցությունների բացման գործընթացը, որը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություն 9-րդ կետով: Բաքուն հիասթափված է առաջընթացի բացակայությունից. սա ևս մեկ պատճառ է, որ բանակցային ուղին գործարկվել է Բրյուսելում»,-եզրափակել է փորձագետը։

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan