Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ գլխավոր ճանապարհը երկկողմանի փակ է
Դիտել նաև
Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ)
Փաշինյանը Ոսկեպարում է․ Իրավիճակը լարված է (video)
Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը սպասարկում են Արևմուտքի շահերը, որը պատերազմի մեջ է գտնվում Ռուսաստանի հետ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Արդեն 1 ժամից ավելի է լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Ճանապարհի փակման հետևանքով խցանումն անցնում է մի քանի կմ-ից։
Ակցիայի մասնակիցները բողոքում են էլցանցերից և ջրմուղից: Ասում են, որ պարբերական հոսանքազրկումների պատճառով նաև ջրի խնդիր է առաջանում, իսկ պատասխանատու մարմինները ոչինչ չեն անում խնդրին լուծում տալու համար: Նրանք պահանջել են, որ իրենց հետ հանդիպեն էկոնոմիկայի նախարարն ու մարզպետը:
Ոստիկանները հորդորել են բացել ճանապարհը: Գյուղացիները հրաժարվել են և քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և նրանց միջև։
Shamshyan.com