Էրդողանը Իրանում Պուտինի հետ կքննարկի «հացահատիկի խնդրի» վերաբերյալ հանդիպման արդյունքները

Դիտել նաև
Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրություն տան. Քանանի
Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին
Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերն առավել բարդացնում են իրավիճակը. Իրանի ԱԳ նախարար
Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կաջակցի Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ երկխոսությանը
Իրանի խիստ նամակը՝ Ալիևին. Իսրայելը պատերազմի դաշտ է նետում Ադրբեջանին. Տեսանյութ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է Իրանում կայանալիք հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ստամբուլում «հացահատիկի հարցով» Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT Haber-ը:
«Նախագահները կքննարկեն Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքները, ընդունված որոշումները: Ակնկալվում է, որ այս շաբաթ Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու վերջնական փաստաթուղթը», - հայտնում է TRT Haber-ը։