Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ

Գյուղմթերքի վնասը կարող է չափվել 100-ավոր տոննաներով, հայ մատակարարները կարող են տուգանվել. Ապիկյան

«Փաստինֆո»-ն գրում է․ Լարսի այլընտրանք կարող է լինել երկաթգիծը, որն էլ Աբխազիայի տարածքով անցնող հատվածի պատճառով չի գործում։ Որպես և՛ էժան, և՛ հուսալի ճանապարհ՝ ամբողջ աշխարհում համարվում է երկաթգիծը, ու եթե վրացիներին ստացվի համոզել, որ այդ հատվածի հարցը լուծվի, ապա լավագույն այլընտրանքը կլինի դա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առատ տեղումների պատճառով հունիսի 26-ին փակվել է Լարսի ճանապարհը, քանի որ առկա է փլուզման վտանգ, իսկ մինչ այդ էլ օրեր շարունակ մաքսազերծման են սպասել տոննաներով ապրանք տեղափոխող բեռնատարներ։

«Լարսը, լինելով արտահանման միակ ճանապարհը, միշտ խնդրահարույց է եղել։ Տարվա ընթացքում մի քանի ամիս, փաստացի, այն փակ է լինում։ Երկաթգծի տարբերակն էլ քանի տարի է՝ չի ստացվում ռուսների և վրացիների հետ համաձայնեցնել։ Եթե զուտ տնտեսագիտական տեսանկյունից դիտարկենք, ճանապարհների ապաշրջափակման դեպքում մի տարբերակն էլ Ադրբեջանով անցնող ճանապարհը կարող է լինել, բայց այստեղ էլ անվտանգային խնդիրներ կունենանք։ Այդ դեպքում ստացվելու է, որ որոշակի տնտեսական զարգացման դիմաց զիջելու ենք մեր անվտանգությունը»,-նշեց Ապիկյանը։

Մեր զրուցակցի արձանագրմամբ՝ եթե Ադրբեջանի փոխարեն մեր հարևանը լիներ ցանկացած այլ պետություն, այդ ճանապարհը հանգիստ կարող էինք այլընտրանքային դիտարկել՝ հաշվի առնելով միջպետական համաձայնագրերով արվող կարգավորումները։ Այս պարագայում, քանի որ գործ ունենք Ադրբեջանի հետ, այդ դրույթներին վստահել չենք կարող, քանի որ Ադրբեջանը ցանկացած պահի խոչընդոտներ է ստեղծելու՝ այդ թվում անվտանգային։

Վերադառնալով արտահանման անհնարինության պատճառով գյուղացիների ու արտահանողների կրած վնասներին՝ Ապիկյանը շեշտեց․ «Ակնհայտ է, որ գյուղացիների արտադրանքն ամբողջությամբ չի կարող ներքին շուկան սպառել։ Որպես կանոն՝ նրանց արտադրանքի մի մասը միշտ արտահանվել է ու շատ ավելի բարձր գներով։ Եթե անգամ ծիրանի սպառման գինն իջնի, միանշանակ է, որ մի մասը ստիպված են լինելու թափել․ այն ամիսներով չեն կարող պահել սառնարանում, արտահանման ենթակա մասն էլ լրիվությամբ չեն կարող չիր սարքել։ Արտահանող ընկերությունները ևս խնդիրներ են ունենալու իրենց դրսի գործընկերների հետ։ Եթե չհասցնեն մատակարարել ցանցերին, ապա նրանք ավելի հուսալի գործընկերներ են փնտրելու»։

Բիզնես խորհրդատուի դիտարկմամբ՝ պայմանագրային պարտավորությունների թերացման հետևանքով հայ արտահանողները ստիպված են լինելու նաև տուգանքներ վճարել։

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր առևտրային պայմանագրում տուգանքներ են լինում սահմանված։ Եթե արտահանողը կնքում է պայմանագիր, բայց չի կարողանում մատակարարել, գնորդը նույնպես կորուստներ է ունենում, որը, սովորաբար, տուգանքի ձևով պահանջում են մատակարարից»,-նշեց Ապիկյանը։

Թե գյուղատնտեսներն ու արտահանողները որքան վնաս կկրեն արտահանման անհնարինության պատճառով, կախված կլինի նրանից, եթե Լարսը որքան ժամանակ կմնա փակ։ Արեն Ապիկյանը, համենայնդեպս, կարծում է, որ վնասը կարող է հասնել 100-ավոր տոննաների։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan