Երևանի ավագանին կկարողանա ինքնալուծարվել. իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների. Տեսանյութ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորներ՝ Վահագն Հովակիմյանը, Արփի Դավոյանը, Հակոբ Ասլանյանն ու Արմեն Խաչատրյանը, ներկայացրել են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Այն արդեն ներկայացվել է խորհրդարանին, ընդգրկվել է նախագծերի թվում եւ ավելին, վաղն էլ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ հենց այդ նախագծի թեմայով:
Նկատենք, որ փոփոխությունների փաթեթում ներառված է նաեւ մեկ այլ նախագիծ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Հետաքրքիր է, որ այս փոփոխություններով ավագանուն օրենքով ինքնալուծարվելու հնարավորություն են տալիս:
Նշենք, որ սա եւս մեկ հնարավորություն է՝ ավագանին ժամկետից շուտ լուծարելու համար: Ինչպես հայտնի է, Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել ավագանու նախորդ տարվա դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում՝ ձայների մեծամասնությամբ, երբ անվստահություն էր հայտնվել նախորդ քաղաքապետ Հայկ Մարությանին: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, օրենսդրական այս փոփոխություններով իշխանությունն ուզում է անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Թեկնածուն էլ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, ում էլ իշխանությունները ցանկանում են քաղաքապետ դարձնել:
Մանրամասները՝ տեսանյութում: