Գյումրիում սպասվող ընտրությունների, ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարների, Փաշինյանի սանձարձերծած քստմնելի քաղաքական հետապնդումների մասին Փաշինյանին Գյումրիում ներքաղաքական ու աշխարհաքաղաքական ֆիասկո՞ է սպասում Կարեն Սիմոնյանի կյանքն ու գործունեությունը (տեսանյութ)
28
Կարեն Սիմոնյանի հրատապ ասուլիսը. «Մայր Հայաստանի» թեկնածուն անդրադառնում է իշխանության կողմից վարկաբեկիչ ու ստահոդ հայտարարություններին (տեսանյութ) «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող նիկոլաբարո քայլերի մասին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի վարչական շրջանների կոմունալների աշխատողներին բերում են իրենց Սարիգի հանրահավաքին (տեսանյութ) Տեղի է ունեցել իշխանական բռնաճնշում. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Գյումրեցիներն ի պատասխան «Մայր Հայաստանի» նկատմամբ ճնշումների՝ մեծ բազմությամբ ու ոգևորությամբ դիմավորեցին դաշինքի թիմին (տեսանյութ) Հույս ունեմ ու վստահ եմ՝ այն մղձավանջը, որ 7 տարի առաջ սկսվեց Գյումրիից, Գյումրիում էլ իր մահկանացուն կկնքի. Արթուր Խաչատրյան Ես առաջարկ ունեմ Գյումրիում բոլոր ընդդիմադիր թեկնածուներին․ Վարդան Ղուկասյան ՔՊ-ն, համաձայն հարցումների, ունի ընդամենը 21,8 տոկոս ձայն Գյումրու ընտրությունները համապետական նշանակություն ունեն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գյումրու ավագանու ընտրությունների ընդհանուր բանավեճը՝ Հ1-ի եթերում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արա Աբրահամյանին «Զվարթնոց»-ում 5 ժամից ավել պահելուց հետո թույլատրեցին մուտք գործել Հայաստան ՔՊ-ի հերթական մանիպուլյացիան՝ «Իմ Գյումրի» ծրագրով՝ Գյումրիում 5 շենքերի կառուցումը վերագրում են իրենց Նամուսը լավ բան է. ափսոս չունեք (տեսանյութ) ՔՊ-ի «մոբիլիզացիոն» հավաքը Գյումրիում... թռչնի թռիչքի բարձունքից Գյումրու իշխանական թեկնածուի խոսքը սուտ է. «Լինսի» հիմնադրամի արձագանքը Կարեն Սիմոնյանի հրատապ ասուլիսը. «Մայր Հայաստանի» թեկնածուն անդրադառնում է իշխանության կողմից վարկաբեկիչ ու ստահոդ հայտարարություններին (տեսանյութ) «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող նիկոլաբարո քայլերի մասին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի վարչական շրջանների կոմունալների աշխատողներին բերում են իրենց Սարիգի հանրահավաքին (տեսանյութ) Գյումրիում սպասվող ընտրությունների, ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարների, Փաշինյանի սանձարձերծած քստմնելի քաղաքական հետապնդումների մասին Որ ընդդիմադիր թեկնածուն ավելի շատ ձայներ ստանա ավագանու նիստում, մենք պատրաստ ենք աջակցել. Կարեն Սիմոնյան Մարտուն Գրիգորյանի որդին ու հայրը ազատ արձակվեցին Ահազանգ․ իշխանությունները Շիրակի համայնքների աշխատակիցներին հորդորում են գալ Սարիկի հանրահավաքին Տեղի է ունեցել իշխանական բռնաճնշում. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Գյումրեցիներն ի պատասխան «Մայր Հայաստանի» նկատմամբ ճնշումների՝ մեծ բազմությամբ ու ոգևորությամբ դիմավորեցին դաշինքի թիմին (տեսանյութ) Անբարո և անարժանապատիվ մանիպուլյացիա. Հակոբ Բադալյան Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Սարիկ Մինասյանը հնչեցրել է հայտարարություն Արցախի մասին, որով տարանջատում է մտցնում արցախցիների և գյումրեցիների միջև. հայտարարություն «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների ճեպազրույցը «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչների ճեպազրույցը Հույս ունեմ ու վստահ եմ՝ այն մղձավանջը, որ 7 տարի առաջ սկսվեց Գյումրիից, Գյումրիում էլ իր մահկանացուն կկնքի. Արթուր Խաչատրյան Ես առաջարկ ունեմ Գյումրիում բոլոր ընդդիմադիր թեկնածուներին․ Վարդան Ղուկասյան Ո՞վ, ո՞ւմ և ո՞ւր ուղարկեց Իշխանությունները Գյումրիում չեն կարող հաղթել, միակ տարբերակը խոցելի թեկնածուով իշխանությունը նորից վերցնելն է. Մարտուն Գրիգորյան ՔՊ-ն, համաձայն հարցումների, ունի ընդամենը 21,8 տոկոս ձայն Կրակոցներ՝ Լոռու մարզում․ 18-20 դիմակավորված անձ մտել է փիրուզի հանք՝ փորձելով հանքաքար գողանալ Արսեն Բաբայան. Վարչական վերահսկողությամբ փորձում են սահմանափակել անձանց քաղաքական իրավունքը ԱՄՆ վաթսուն կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին Փաշինյանին Գյումրիում ներքաղաքական ու աշխարհաքաղաքական ֆիասկո՞ է սպասում Ինչո՞ւ և ինչպե՞ս է հարկային բազան հայտնվել Փաշինյանի նախկին օգնականի մոտ Կրակոցներ՝ Տավուշում. կան վիրավորներ

Բա թե՝ «ժողովրդավարության բաստիո՜ն», ժողովրդավարության եսիմ ինչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շուտով արդեն վեց տարի կլինի, ինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա կարկառունները ներքին ու արտաքին հանրության լսելիքը կոշտուկում են «ժողովրդավարության բաստիոն», «ժողովրդավարության չեմպիոն», «ժողովրդավարության բրենդ» ու ժողովրդավարության չգիտես թե է՛լ ինչերի մասին ճչան հայտարարություններով: Իսկ ի՞նչ ունենք գործնականում: Իսկ գործնականում ունենք այն, որ Փաշինյանն ու նրա կարկառունները Հայաստանը փորձում են վերածել բռնապետության: Բացի այն, որ «ժողովրդավարության բաստիոնի» «բաստիոնապետը» մի կետից մյուսը տեղաշարժվում է հարյուրավոր ոստիկանների տեսանելի ու անվտանգության տասնյակ «անտեսանելի» ներկայացուցիչների ուղեկցությամբ, Հայաստանը վերածվել է իսկական ոստիկանապետության. դե բավական է ժողովրդավարության ատրիբուտ համարվող որևէ հավաք լինի, թեկուզ ոչ մարդաշատ, ողջ ոստիկանությունը լցվում է փողոցները:

Ոստիկանապետությունից բացի, փաշինյանական իշխանության հակաժողովրդավարությունը բավականին ցայտուն դրսևորվում է ժողովրդավարական համակարգի առաջնային ու կարևոր օղակը համարվող ՏԻՄ-երի դեպքում: Այստեղ փաշինյանական իշխանությունը, որպես կանոն, դիմում է վարչական ռեսուրսի ամենազոր օգնությանը, իսկ եթե նույնիսկ դա էլ չի օգնում, ապա՝ «հետընտրական կեղծիքների» գործելակերպին: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել առ այն, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը ճնշումների, խոչընդոտումների, արհեստականորեն ճգնաժամային վիճակ ձևավորելու միջոցով, իսկ եթե դրանք չեն օգնել, ապա ուղղակի կալանավորումներով «վերանայել», նենգախեղել ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Այդքանից հետո միգուցե «տրամաբանական» էր, որ քպական իշխանությունը Երևանի ավագանու իր երեսուն անդամներով որոշեց մանդատազրկել ավագանու ընդդիմադիր մի քանի անդամների: Այդպիսով գործող իշխանությունը փորձում է ոչ միայն ճնշել ընդդիմությանը, այլև հաշվի չառնել հանրության կամընտրության, քվեարկության արդյունքները: Փաշինյանենք շարունակ ոչ վաղուցվա անցյալի մասին ասում էին՝ ոչ ժողովրդավարական, այս, այն, բայց, որքան էլ զարմանաք, այդ «ոչ ժողովրդավարական», «բռնատիրական» ժամանակներում Երևանի ավագանու ընդդիմադիր անդամին (էլ չենք ասում՝ անդամներին) կամայականորեն մանդատից զրկելու դեպք չկարողացանք վերհիշել:

Ի վերջո, համացանցային երկար որոնումներից հետո մի «դեպք» գտանք՝ 2018 թվականին արձանագրված, այն էլ՝ պարզվեց, որ մանդատազրկումը պայմանավորված է եղել ավագանու տվյալ անդամի՝ ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու հանգամանքով: Բա թե՝ «ժողովրդավարության բաստիո՜ն», չէ մի չէ՝ «ֆորպոստ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan