Ալիևը պնդում է, որ Հայաստանը հրաժարվել է ԱԳ նախարարների ձևաչափով հանդիպել Թբիլիսիում
Դիտել նաև
Ինչու՞ է ուզում Փաշինյանի թիմը Երևանում Թբիլիսիից միջինը երեք անգամ ավելի թանկ ուղեվարձ սահմանել
Ինչու էր խցանվել հայ–վրացական սահմանը․ Նիկոլի բերած սուգը
Թբիլիսիում ոստիկանությունը խոչընդոտել է հայերին բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Ադրբեջանի վայրագությունների. բերման են ենթարկվել հայեր
Թբիլիսիում բերման է ենթարկվել տղամարդը, որը սպառնում էր ինքն իրեն նռնակով պայթեցնել
Նույնիսկ անհարմար և ամոթալի է համեմատել Երևանի և Թբիլիսիի Ամանորյա զարդարանքները. Տեսանյութ
Վրացական կողմը պաշտպանում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների Թբիլիսիում հանդիպում անցկացնելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ ունեցած ելույթում։
«Մենք այդ հարցով խորհրդակցել ենք վրացի մեր գործընկերների հետ, և Վրաստանի կառավարությունը աջակցում է Վրաստանում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպելու և այդ երկխոսությունը սկսելու գաղափարին։ Ցավոք, Հայաստանը հրաժարվում է, չգիտեմ ինչու»,- ասել է Ալիևը:
Zham.am