«Он такой же как и мы, только без хвоста». Լուսանկար

Սա շատ տիպիկ մեկնաբանություն է։ Կարելի է ասել՝ Փաշինյանի էլեկտորատը բնորոշող կվինտեսենցիա է։
Ինչ պետություն, ինչ հայրենիք, ինչ տնտեսական անկում, տարածքների ու հազարավոր զինվորների կորուստ...«Он такой же как мы, только без хвоста», - ասում են այս մարդիկ, ինչպես ասում էին Մաուգլիում կապիկները։
Սա է նրանց երազանքը...որ իշխանության ներկայացուցիչը նրանց ձեռքով բարևի, իրենք էլ իրենց լավ զգան, կարծես նրանք էլ մի վայրկյանով դառան վարչապետ...ու հետո պատմեն, թե ոնց է վարչապետը նրանց ձեռքով բարևել։ Պատմեն անվերջ, քանի որ կյանքում այլ «հաջողություններ», ձեռքբերումներ չունեն։
Ու միանգամից հիշում ես Ելցինին...ով բոլորին ձեռքով բարևում էր, բաժակ բարձրացնում, պարում...և մինչդեռ մարդիկ հիանում էին ու ծափահարում, պետությունը վերանում էր...բայց պետության ճիչը լսելի չէր, քանի որ ծափահարություններն էին խլացուցիչ։
Հ.Գ.։ Անգամ եթե էջը ֆեյք է, այդ ֆեյքի անունից մարդ է գրում...ռեալ մարդ...
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից
