Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով. Տեսանյութ Թուրք մարզիկի հերթական հայատյացության դրսևորումը. Տեսանյութ Արհեստական ԱՆբանականություն
20
Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ Շան սիրտը Արարատ Միրզոյանը Մոսկվա է մեկնում պարզաբանումներ տալո՞ւ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մեկ պայման». Ալիև Փաշինյանի կառավարությունը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին Հայաստան այցելության համար վճարե՞լ է 200 հազար եվրո. Լուսանկարներ 5-րդ շարասյունը․ փաստեր, որոնցից խուսափել չի լինի․ «Կարճ ասած». Տեսանյութ Պատերազմ Արցախում
ԵՄ առաքելությունը պատրվակ չպետք է դառնա, որ ՀՀ-ն հրաժարվի իր պարտավորություններից․ Ադրբեջանի ԱԳՆ Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը Բլինքենը Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել՝ Բաքվի հետ չլուծված խնդիրները լուծելու համար․ Պատել Ամեն ինչ արվում է, որ ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում թուլացվեն, եւ պատկերացում չկա, թե նրան ինչով պետք է փոխարինել. Արծվիկ Մինասյան Պարզաբանում Իշխան Սաղաթելյանին ՔԿ-ում որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերի մասին Վերջիվերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա Աթայի հռչակագիրը ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ Սրանք գնդապետ Արմեն Սուրենիչի նոտաներն են․ Հայկ Վարդանյանը նվագեց Արմեն Սարգսյանի ջութակով. Տեսանյութ Գիրքս Մոնթե Մելքոնյանին գաղտնի կերպով Երեւան տեղափոխելու օպերացիայի մասին է, որը հայրս էր իրականացրել․ Սուրեն Սարգսյան Ռուս լրագրողի հարցը՝ Արարատ Միրզոյանին՝ հակառուսական ուղղորդված ցույցերի և անցանկալի անձանց մասին. Տեսանյութ Երեքշաբթի երկրում կբացվի ԱՄՆ-ի առաջին մշտական ​​կայազորը․ Լեհաստանի ՊՆ Ո՞վ էր խորհրդային հետախուզության առաջին ղեկավարը Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը Առաջին հարվածը գյուղացին կստանա․ ներկրողները՝ ՍԱՏՄ-ի որոշման մասին. Տեսանյութ Գրիգորի Խաչատուրովի փաստաբանները բերեցին միայն համոզիչ փաստեր Փաշինյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ 44-օրյա պատերազմն ավելի վաղ էր հնարավոր դադարեցնել․ թող պատմաբանները հետաքննեն՝ ինչ է եղել. Լավրով. Տեսանյութ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, Հայաստանում էլ նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Միրզոյան. Տեսանյութ Մոսկվան առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը․ Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը Երևանի կենտրոնում տղամարդու դի է հայտնաբերվել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի եւ դատավորների դեմ Ինչպես չվարակվել, եթե տանը կարմրուկով հիվանդ կա «Խաչատուրովի գործն էնքան աբսուրդ ա, որ դաժե խնդալու չի». Էլիբեգովա Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Մենք խաչ կկանգնեցնենք Այա ​​Սոֆիայի վրա․ ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով Կարտոֆիլը շուտով կծլի, եթե թունաքիմիկատ չլինի, խոտ կդառնա. Տեսանյութ Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում

Եթե Էրդողանը չվերընտրվի և մնա Թուրքիայում, իրավական խնդիրներ են սպասվում նրան․ Հարութ Սասունյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախագահ է 2014 թվականից, ծրագրում է կրկին առաջադրվել 2023 թվականին: Նախկինում նա վարչապետ է եղել 2003-2014 թվականներին։ Մինչ այդ նա 1994 թվականին ընտրվել էր Ստամբուլի քաղաքապետ՝ որպես իսլամիստական «Բարեկեցություն» կուսակցության թեկնածու: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն, 1998 թվականին նրան զրկեցին պաշտոնից, արգելեցին քաղաքական պաշտոն զբաղեցնել և չորս ամսով կալանավորեցին՝ մի բանաստեղծություն արտասանելուց հետո, որը դիտվում էր որպես բռնության, կրոնական կամ ռասայական ատելության սադրանք: Ահա մի չարաբաստիկ տող այդ բանաստեղծությունից. «Մզկիթները մեր զորանոցներն են, գմբեթները՝ մեր սաղավարտները, մինարեթները՝ մեր սվինները, իսկ հավատացյալները՝ մեր զինվորները»: 2001 թվականին նա համահիմնադրեց «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ): Այսպիսով, Էրդողանը շուրջ 30 տարի շարունակական ներկայություն է ունեցել թուրքական կառավարության ամենաբարձր օղակներում։

Էրդողանն այժմ դիմել է իր ամերիկաբնակ զարմիկին՝ Թուրքիայի քաղաքացի, դոկտոր Հալիլ Մութլուին՝ 2023 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ում բնակվող թուրք քաղաքացիների քվերներն ստանալու համար՝ մեծացնելու իր վերընտրվելու փոքր հնարավորությունները:

Համաձայն ԱՄՆ արդարադատության նախարարության «Օտարերկրյա գործակալների գրանցման» օրենքի (FARA) փաստաթղթերի՝ դոկտ. Մութլուն ԱՄՆ-ում գրանցվել է որպես քաղաքական լոբբիստ 2022 թվականի մայիսի 11-ին՝ թուրքական իշխող կուսակցության (ԱԶԿ) անունից, որպես նրա միակ ներկայացուցիչ։ Դոկտ. Մութլուն Կոնեկտիկուտ նահանգի Վինզր քաղաքի բնակիչ է: ԱԶԿ-ի ներկայացուցչության գրասենյակը պաշտոնապես գրանցված է որպես ամերիկյան ընկերություն 2022 թվականի մայիսի 2-ին և տեղակայված է մայրաքաղաք Վաշինգտոնում։

Մութլուի կողմից ստորագրված FARA-ի գրանցման մեջ ասվում է, որ «ԱԶԿ-ի ներկայացուցչությունն ԱՄՆ-ում ներկայացնում է Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Միացյալ Նահանգներում։ Նրա պարտականությունները ներառում են ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի քաղաքացիների միջև քաղաքական, սոցիալական և մշակութային գործունեության կազմակերպումը։ Այն նաև նպատակ ունի նպաստել Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև համագործակցության և պատմական բարեկամության հետագա զարգացմանը…»: FARA-ի գրանցման ձևը բացահայտում է այս լայնածավալ լոբբիստական հնարքի իրական նպատակը. «Այն նաև կպատրաստի և կտարածի ԱԶԿ-ի նյութերը Միացյալ Նահանգներում՝ ընտրությունների ժամանակ Թուրքիայի քաղաքացիների քաղաքական աջակցության համար»:

FARA-ի գրանցումը ցույց է տալիս, որ ԱԶԿ-ի ամերիկյան գրասենյակը ներկայացնում է ԱԶԿ-ի գլխավոր գրասենյակը, որը գտնվում է նախագահ Էրդողանի Չանքայա նախագահական պալատում, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Նշվում է, որ ԱԶԿ-ի ամերիկյան գրասենյակն իր գործունեությունը ֆինանսավորելու համար «չունի հաստատված բյուջե կամ հատկացված որոշակի գումար»։ Դոկտ. Մութլուն աշխատելու է առանց որևէ վարձատրության:

FARA-ի գրանցման լրացված դիմումում նաև նշվում է, որ ԱԶԿ-ի ամերիկյան գրասենյակը տեղեկատվություն կտարածի ամսագրերի, թերթերի, գովազդային արշավների, մամուլի հաղորդագրությունների, բրոշյուրների, այլ հրապարակումների, դասախոսությունների, ելույթների, ռադիո և հեռուստատեսային հեռարձակումների, կինոֆիլմերի, նամակների, հեռագրերի, էլեկտրոնային փոստի, կայքերի և սոցիալական մեդիայի միջոցով:

ԱԶԿ-ի ամերիկյան գրասենյակը հայտարարել է, որ վերոնշյալ տեղեկատվությունը կհասցնի պետական պաշտոնյաներին, քաղաքացիական խմբերին, ընկերակցություններին, օրենսդիրներին, գրադարաններին, պետական կառույցներին, կրթական խմբերին, թերթերին և ազգային խմբերին:

Դժվար թե դոկտ. Մութլուն կարողանա նման հսկայածավալ աշխատանք կատարել «կես դրույքով»՝ առանց անձնակազմի և առանց վարձատրության։ Հուսով եմ, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուշադրությամբ կհետևի նման հսկայական ծախսերի համար օգտագործվող միջոցների շարժին։

Թուրքիայի կառավարությունը 2014 թվականից ի վեր թույլ է տվել երկրից դուրս բնակվող իր քաղաքացիներին քվեարկել ներքին ընտրություններում: Սփյուռքում գտնվող Թուրքիայի քաղաքացիների քվեն կարևոր է, քանի որ 2018 թվականի նախագահական ընտրություններում քվեարկել է մոտ 1.5 միլիոնը կամ արտերկրում բնակվող թուրքերի ավելի քան 50 տոկոսը, այդ թվում՝ Գերմանիայում՝ 811 հազար, Ֆրանսիայում՝ 186 հազար, Նիդեռլանդներում՝ 145 հազար, Ավստրիայում՝ 60 հազար և ԱՄՆ-ում՝ 46 հազար: Էրդողանն ստացել է արտասահմանում տրված բոլոր քվեների մոտ 60 տոկոսը։

ԱՄՆ-ում գործող «Ալ-Մոնիտոր» լրատվական կայքը հաղորդել է, որ «Թուրքական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն բարձրաձայնել է, որ միլիոնավոր դոլարներ են գողացվել, որպեսզի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գալիք ընտրություններում պարտվելու դեպքում, փախչի երկրից… Քըլըչդարօղլուն ասել է, որ 61 միլիոն դոլարին համարժեք գումար է «անսպասելիորեն» փոխանցվել Միացյալ Նահանգներ՝ նախագահին մոտ կանգնած կրթական հիմնադրամների միջոցով»։ Նյու Յորքում գտնվող «Թյուրքեն» հիմնադրամի 2017 թվականի հարկային հայտարարագիրը ցույց է տալիս, որ նրա ունեցվածքը կազմում է ավելի քան 43 միլիոն դոլար: Էրդողանի երկու երեխաները՝ որդին՝ Բիլալը և դուստրը՝ Էսրան, եղել են Հիմնադրամի խորհրդում։ 2014 թվականին Հալիլ Մութլուն նշանակվել է «Թյուրքեն» հիմնադրամի նախագահ։

Նա նաև Վաշինգտոնում գործող Թուրք-ամերիկյան ազգային ղեկավարման հանձնաժողովի խորհրդի անդամ էր, մինչև որ նրա կինը՝ Լին Մութլուն, փոխարինեց նրան խորհրդի կազմում:

Դեռ հայտնի չէ, թե արդյոք դոկտ. Մութլուն կկարողանա համոզել մեծ թվով թուրք ամերիկացիների քվեարկել Էրդողանի օգտին հաջորդ տարվա ընտրություններում:

Ամենակարևորը, եթե Էրդողանը չվերընտրվի և մնա Թուրքիայում, ինչ իրավական խնդիրներ են նրան սպասվում մի քանի տասնամյակ թուրքական բազմաթիվ օրենքներ խախտելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan