«Կարճ ասած»․ Հարձակում՝ առանց հարձակման. Տեսանյութ Տեղ գյուղի սահմանին եռակողմ բանակցություններ են ընթացել: Սյունիքում է եղել նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը Հայաստանի տարածք մխրճված Ադրբեջանի նպատակների բացահայտում և հարցեր՝ թշնամուն անձնուրաց վստահողին. Տեսանյութ
2
Փաշինյանը Հայաստանը դարձնում է երկրորդ Ուկրաինա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ում հրահրել է քաշքշուկ. Տեսանյութ. թարմացվում է Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար «Կան ավելի և պակաս շան որդիներ». Հայաստանին «տեղ են տալիս» հակառուսական կոալիցիայում. «Մոսկվան հույս ունի, որ այդ սյուժեն կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի կերպով». Զախարովան՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մասին. Տեսանյութ Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Տեսանյութ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում «Свой среди чужих, чужой среди своих». Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Վաղը նման հաղորդագրությունները սովորական կդառնան՝ զինվորները զոհվելու են թյուրիմացաբար «Հայաստան» դաշինքի հայտարարությունը մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ազատ արձակել գեներալ Գրիգորի Խաչատուրովին. զոհվածների ծնողները հայտարարությունը Ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք. պաշտպան Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին Գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են «Եթե հակառակ իրավիճակում ԱԺ անվտանգությունից մեկը արտահոսք արած լիներ, հիմա սաղին գործից հանել էին». Սևակ Հակոբյան Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները. իրավիճակը էականորեն բարելավվել է. ԱԱԾ Կարծում եմ՝ քպ-ականները պետք է լավ գիտակցեն, որ իրենց իշխանության մեղքով ստեղծված իրավիճակն ու մթնոլորտը ամեն վայրկյան կարող է պայթել Արցախից ռուս խաղաղապահների միջնորդությամբ 28 ՌԴ քաղաքացի է դուրս բերվել Փաշինյանն աշխարհաքաղաքական սեղանին ընդամենն իր կեղծ, այսպես ասած, ժողովրդավարության արժեքն է դրել Կադրեր Սյունիքից․ ո՞ւր են հասել ադրբեջանցի զինվորները. Տեսանյութ Թուրքիայի արեւելքում երկրաշարժ է տեղի ունեցել Փոխհրաձգություն է եղել․ կա զոհ և վիրավոր «Կարճ ասած»․ Հարձակում՝ առանց հարձակման. Տեսանյութ ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի․ Վարդան Ոսկանյան Խոշոր վթար Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ Ինչպես է Սիրուշոյի որդին`Ռոբերտը, հոտնկայս ծափահարում պապիկին. Տեսանյութ Ադրբեջանը խրամատ է փորում Սյունիքի արտերում, Փաշինյանը կակաչների հողն է փխրեցնում ամառանոցում. Տեսանյութ Արցախում 980 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից Ձյուն և մերկասառույց. մի շարք ճանապարհներ դժվսրացանելի են «Արևմուտքն ասում ա՝ Սյունիք ա ուզում, ինչ ա ուզում, տուր, թող պրծնի, ռուսներին ռադ անենք». Բագրատյան. Տեսանյութ Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան. Տեսանյութ Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ Կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու Տեղ գյուղի սահմանին եռակողմ բանակցություններ են ընթացել: Սյունիքում է եղել նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը Մինչ քպ-ականները ԱԺ-ում սադրանքներ են կազմակերպում, «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ այցելել են Տեղ գյուղ Օնիկ Գասպարյանին կրկին կկանչվեն քննիչ հանձնաժողով

Ադրբեջանը «ղարաբաղյան» նժույգ է նվիրել Անգլիայի թագուհուն. ակնհայտ կաշառք․․․

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը հոդված է հրապարակել, խորագիրը՝ «Ադրբեջանը «ղարաբաղյան» նժույգ է նվիրել Անգլիայի թագուհուն. ակնհայտ կաշառք․․․»։

Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Ադրբեջանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Էլչին Գուլիևի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-ին Անգլիայի թագուհուն նվիրել է «ղարաբաղյան հազվագյուտ նժույգ»՝ «Շոհրաթ» (փառք) անունով՝ որպես «ընծա» նախագահ Իլհամ Ալիևից։

Ադրբեջանը հրավիրված էր ելույթ ունենալու Նորին Մեծության գահակալման Պլատինե հոբելյանի տոնակատարություններին։ Մայիսի 12-

15-ը Վինձորի թագավորական ձիերի շոուի մասնակիցների թվում էին ադրբեջանական հեծելազորային ջոկատը և սահմանապահ ծառայության պարային համույթը ազգային տարազով, որոնք կատարեցին «Հրո երկիր» խորագիրը կրող հայտագիրը: Ադրբեջանը 2012 թվականից սկսած մասնակցում է այս շոուին:

96-ամյա Էլիզաբեթ երկրորդ թագուհին, շարժողականության խնդիրների պատճառով ձեռնափայտը ձեռքին, սպասել է Վինձորի ամրոցի բակում, որպեսզի անձամբ ընդունի Ադրբեջանի «նվերը»: Միապետը, որն իր ողջ կյանքի ընթացքում սիրել է ձիերին, ասել է, որ դա «շատ սիրալիր, շատ առատաձեռն» վարմունք էր: Վերջերս աճուրդում նման մի ձի վաճառվել է 17 հազար դոլարով: Թագուհուն նվիրել են նաև ձիերի երկու քանդակ, որոնք պատրաստել էր ադրբեջանցի քանդակագործ Ֆաիք Հաջիևը։ Հետաքրքիր է, որ Խորհրդային Միության Կոմկուսի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը 1956 թվականին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Էլիզաբեթ երկրորդ թագուհուն ևս նվիրել էր «ղարաբաղյան նժույգ»՝ «Զաման» անունով։

Չթաքցնելով թագուհուն ընծայված ադրբեջանական «նվերի» քարոզչական արժեքը՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնը, պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ, բացահայտ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ձիերի շոուն «չափազանց կարևոր հարթակ է դարձել ադրբեջանական հնագույն և եզակի մշակույթը գովազդելու համար»։

Այնուամենայնիվ, ադրբեջանական քարոզչությունը հակառակ արդյունքն ունեցավ, երբ «Գաղտնազերծված Մեծ Բրիտանիա» կայքի գլխավոր լրագրող Ֆիլ Միլլերը խիստ քննադատական հոդված գրեց՝ «Զայրալից է, որ թագուհին «առատաձեռն» նվեր է ստանում բռնապետից» վերնագրով: Հոդվածը սկսվում էր հետևյալ կերպ. «Մինչ թագուհին նշում է իր Պլատինե հոբելյանը, նա բախվում է հորդորների՝ վերադարձնելու այն նժույգը, որ նա վերջերս ստացել է բռնապետական վարչակարգից․ երրորդ բռնակալությունը, որից նա նման նվեր է ընդունել»:

Միլլերը հայտնում է՝ «Հանրապետություն խումբը, որը ցանկանում է վերացնել միապետությունը և այն փոխարինել ընտրված պետության ղեկավարով, քննադատել է թագուհուն «մտերիմ հարաբերությունների համար, որտեղ նա ձիեր է ստանում բռնապետություններից»:

Հանրապետություն խմբի խոսնակ Գրեհեմ Սմիթն ասել է «Գաղտնազերծված Մեծ Բրիտանիա»-ին. «Բրիտանական պետության ղեկավարի համար այնքան էլ լավ չէ նման հարաբերություններ ունենալ այն մարդկանց հետ, որոնք շատ կասկածելի ձեռքբերումներ ունեն իրենց պաշտոնում և ճնշում են սեփական ժողովրդին։ Ես կարծում եմ, որ դա տհաճ է և այնպիսի մի բան, որը մեկ այլ պետության ղեկավար իրեն թույլ չէր տա անել: Ես զարմանում եմ, որ կառավարությունը նրան խորհուրդ չի տվել հրաժարվել նման ընծաներից, բայց ենթադրում եմ, որ դա այն է, ինչում նա մեծապես ներգրավված է՝ ձիարշավը։ Կարծում եմ՝ լավագույն բանը, որ նա կարող էր անել, նվերները վերադարձնելն է ու խնդրելը, որ հետագայում իրեն նման բան այլևս չառաջարկեն»:

Միլլերը հավելել է. «Ալիևների ընտանեկան ցանցը մեծապես մեղադրվում է պետական միջոցների յուրացման և Լոնդոնում ավելի քան 500 միլիոն դոլարի սեփականություն ձեռք բերելու մեջ, որոնցից մեկը վաճառվել է թագուհու ունեցած կալվածքին՝ 82 միլիոն դոլար արժողությամբ գործարքով»։

Միլլերը մեջբերել է վտարանդի ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլաևային. «Նախագահ Իլհամ Ալիևը հայտնի է ոչ միայն իր մենատիրական ղեկավարությամբ, այլև նա հաջողությամբ կարողացել է փչացնել կառավարման ողջ համակարգը՝ կամակատարներին, օլիգարխներին և ընտանիքի անդամներին տեղավորելով բարձրագույն ղեկավար պաշտոններում»։

Հունիսի 2-ին Բրիտանական Համագործակցության բոլոր չորս երկրների՝ Ավստրալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբերը համատեղ հայտարարություն են տարածել՝ «Ձերդ մեծությո՛ւն, զգուշացեք ընծաներ բերող բռնապետերից» վերնագրով: Հայ Դատի հանձնախմբերն ասել են, որ Ադրբեջանը փորձում է «իրենց ուղին հարթել՝ մաքրագործելու համար իրենց սարսափելի հեղինակությունը մարդու իրավունքների ոլորտում»։ Հայ Դատի հանձնախմբերը նվերն անվանել են «Ադրբեջանի մենատիրական վարչակարգի կողմից իրենց թերությունները դրական լույսի ներքո ներկայացնելու վերջին լկտի փորձերից մեկը»: Համատեղ հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ «իրավապաշտպան կազմակերպությունները հետևողականորեն բացահայտել են Ադրբեջանի կողմից խավիարային դիվանագիտության օգտագործումը մի շարք կոռուպցիոն սկանդալներում, որտեղ պարզվել է, որ նրանք վճարում են՝ միջազգային հանրության շրջանում երկրի հեղինակությունը բարձրացնելու համար»:

Հայ Դատի չորս հանձնախմբերը հիշեցրել են, որ «2012 թվականին նախագահ Ալիևը դարձել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի տարվա մարդ մրցանակի անդրանիկ հաղթողը, որը շնորհվում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից»: Հայ Դատի հանձնախմբերն ահազանգել են թագուհուն, որ «Freedom House-ն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակն ամփոփել է հետևյալ կերպ. «Ադրբեջանի ավտորիտար վարչակարգում իշխանությունը շարունակում է կենտրոնացած լինել 2003 թվականից ի վեր նախագահ Իլհամ Ալիևի և նրա մեծ ընտանիքի ձեռքում»: Կոռուպցիան համատարած բնույթ է կրում, իսկ պաշտոնական քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիների հալածանքների պատճառով: Վերջին տարիներին իշխանությունները մեծ ճնշում են գործադրել քաղաքացիական ազատությունների դեմ՝ չնչին տեղ թողնելով ազատ արտահայտվելու կամ ակտիվության համար»:

Մեծ Բրիտանիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը հայտարարել է. «Մենք կասկած իսկ չունենք, որ նվերը դիտավորյալ և նպատակաուղղված գործողություն է ադրբեջանական վարչակարգի կողմից՝ փառաբանելու իր ռազմական հանցագործությունները և հոգեբանական վնաս պատճառելու հայերին Համագործակցության երկրներում, ինչպես նաև Արցախում՝ իրենց նախնիների հայրենիքում, որոնք կանգնած են գոյատևման վտանգի առաջ և ականատես են եղել, որ իրենց նախնիների հայրենիքի որոշ հատվածներ բռնազավթվել և էթնիկ զտման են ենթարկվել օտար բռնապետության կողմից»:

Կանադայում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանը հավելել է. «Մենք վստահ ենք, որ վերոնշյալի մասին լիովին տեղեկացված լինելուց հետո Նորին Մեծությունը պետք է իրավացիորեն վերանայի այս «նվերի» ընդունումը և մերժի Ադրբեջանի բացահայտ և ստոր խավիարային դիվանագիտությունը»:

Քիչ հավանական է, որ թագուհին վերադարձնի Ադրբեջանի ընծայած նժույգը, քանի դեռ բրիտանական հասարակությունը ճնշում չի գործադրել իրենց կառավարության վրա, որ այս «նվերը» ոչ այլ ինչ է, քան գռեհիկ կաշառք՝ արդարացնելու Ալիևի վարչակազմի հանցագործություններն Ադրբեջանի, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի ժողովուրդների դեմ:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan