Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Փաշինյանի վարկանիշը Սփյուռքում ևս կտրուկ անկում է ապրել․ Հարութ Սասունյանը՝ «Գելափ»-ի հարցման մասին

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը հոդված է հրապարակել «Գելափ» միջազգային ընկերակցության անցկացրած հարցումների հիման վրա։

««Գելափ» միջազգային ընկերակցության կողմից 2022 թվականի մայիսի 26-28-ն անցկացված հարցախույզի համաձայն՝ Հայաստանի հարցված քաղաքացիների 89,3 տոկոսն ասել է, որ իրենց համար անընդունելի է, «եթե Արցախի բնակչությանը տրամադրվի ազգային փոքրամասնության կարգավիճակ Ադրբեջանի կազմում»: Հարցվածների միայն 4,4 տոկոսն է այն համարել ընդունելի։

Հարցվածների 51 տոկոսը բացասաբար է վերաբերվել մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրամիության նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքներին։

Հարցվածների միայն 34,7 տոկոսն է դրական գնահատել բանակցությունները։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են ապաշրջափակել երկու երկրների միջև տրանսպորտային կապերը և կառուցել Հայաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհ Ադրբեջանի և Նախիջևանի միջև։

Հարցվածները կարծում են, որ Հայաստանը կարող է զենք ստանալ Ռուսաստանից (48,1 տոկոս), Ֆրանսիայից (13,9 տոկոս), ԱՄՆ-ից (6,4 տոկոս), Իրանից (1,7 տոկոս), ՀԱՊԿ-ից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (1,1 տոկոս), ՆԱՏՕ-ից՝ (0,5 տոկոս) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից՝ (0,1 տոկոս)։

Ավելի վաղ «Գելափ» միջազգային ընկերակցության կողմից 2022 թվականի ապրիլի 2-6-ը անցկացված հարցման համաձայն հարցվածների 57,2 տոկոսը չի կարծում, որ «Հայաստանի ներկա իշխանությունները ունակ կլինեն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»։ 30,4 տոկոսը կարծում էր, որ դա հնարավոր է։

Հարցին, թե ով է մեղավոր Արցախում և նրա շուրջ ստեղծված լարվածության համար, 43,8 տոկոսը նշել է՝ Ադրբեջանը, 27 տոկոսը պատասխանատվությունը դրել է Հայաստանի իշխանությունների վրա, 14,1 տոկոսը՝ ռուս խաղաղապահները, 6,1 տոկոսը՝ Արցախի իշխանությունները, 3,5 տոկոսը մեղքը բարդել է Թուրքիայի վրա։

Հարցվածների 47,7 տոկոսը բացասական է գնահատել վարչապետ Փաշինյանի աշխատանքը, մինչդեռ 38,8 տոկոսը՝ դրական։

Հարցվածները գրեթե հավասարապես բաժանվել են երկու մասի, մի մասն ասել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա (41,7 տոկոս), իսկ մյուս մասը՝ չպետք է հրաժարական տա (38,7 տոկոս)։

Հարցին, թե որ կուսակցության օգտին նրանք կքվեարկեին, եթե ընտրություններն անցկացվեին մեր օրերում, 20,4 տոկոսը պատասխանել է, որ կսատարեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 12 տոկոսն աջակցություն է հայտնել խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցություններին, իսկ 1,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանին»։ Այնուամենայնիվ, հարցվածների 28,8 տոկոսն ասել է, որ չէր քվեարկի որեւէ կուսակցության օգտին: Իշխող կուսակցության վարկանիշը կտրուկ անկում է ապրել՝ 70,4 տոկոսից, երբ 2018 թվականին Փաշինյանն առաջին անգամ իշխանության եկավ, և էլ ավելի նվազել՝ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության ստացած ձայների 53,9 տոկոսից։

Հարցին, թե ինչպես են նրանք «գնահատում Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը», հարցվածների 66,5 տոկոսը (երկու երրորդը) տվել է բացասական պատասխան, մինչդեռ միայն 22,3 տոկոսը դրական կարծիք է հայտնել։

Հարցին, թե երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի ինչպիսի հանգուցալուծում են տեսնում, հարցվածների 27,6 տոկոսը փոփոխության անհրաժեշտություն չի տեսել, 26,6 տոկոսն առաջարկել է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, 21,8 տոկոսը կողմ է եղել անցումային կառավարության ձևավորմանը, իսկ 11,4 տոկոսը ցանկացել է, որ ավելի մեծ ճնշում գործադրվի ընդդիմության վրա։

45,6 տոկոսը դեմ է արտահայտվել ընդդիմության վերջին բողոքի ցույցերին, իսկ 32,5 տոկոսը նշել է՝ կողմ է:

46,1 տոկոսը կողմ է արտահայտվել Հայաստանի ոստիկանության առճակատմանը ցուցարարների հետ, մինչ 37,2 տոկոսը քննադատել է։

Ի պատասխան հարցին, թե հարցվածները «կո՞ղմ են են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը», 68 տոկոսն ասել է, որ դեմ է դրան, մինչդեռ միայն 26,3 տոկոսն է կողմ արտահայտվել։

Եզրափակելով, հարկ է նշել, որ հայ հասարակությունը խիստ պառակտված է երկրի ներքին խնդիրների առնչությամբ։ Կան վարչապետ Փաշինյանին սատարողներ և կան նրա փոխարինումը նախընտրողներ։ Այնուամենայնիվ, Փաշինյանի ժողովրդականությունը զգալիորեն վատթարացել է Հայաստանում և, ամենայն հավանականությամբ, Սփյուռքում՝ 2018 թվականի նրա նախնական արտասովոր ժողովրդականության համեմատությամբ։

Ադրբեջանի և Թուրքիայի առնչությամբ Հայաստանի առջև ծառացած կարևորագույն հարցերում հայերի մեծ մասը շատ բացասաբար է տրամադրված ցանկացած զիջման՝ իրենց երկու թշնամական հարևան երկրների հետ հարաբերությունները բարելավելու համար:

Վերոնշյալ հարցերից մի քանիսի պատասխանողները ոչ մի կասկած չեն թողել, որ վարչապետի հաճախակի պնդումը, թե ինքն ունի «ժողովրդի մանդատը», այլևս չի համապատասխանում իրականությանը։ Փաշինյանի և նրա կուսակցության վարկանիշը զգալիորեն նվազել է, հատկապես 2020 թվականի պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտությունից հետո։ Նրա կուսակցությունը հաղթել է անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում՝ գրանցված ընտրողների մոտ 25 տոկոսով, ինչը Հայաստանի ընդհանուր բնակչության փոքր տոկոսն է։

Քանի որ ողջ Սփյուռքում նման հարցախույզեր չեն անցկացվում, ապա ոչ ոք չգիտի Փաշինյանի ստույգ վարկանիշը սփյուռքահայերի շրջանում։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ նրա վարկանիշը Սփյուռքում ևս կտրուկ անկում է ապրել, ինչպես Հայաստանում: Ուստի, չնայած վարչապետի չափազանց բարձր վարկանիշին, երբ նա առաջին անգամ եկավ իշխանության 2018 թվականին, նրա հետևորդներն այժմ կազմում են հայերի շատ ավելի փոքր մասը Հայաստանում և Սփյուռքում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>