Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ)
9
Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Պատերազմ Արցախում
Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. «ՌԻԱ Նովոստի» Արժանապատվության շարժումը և մինչև քոքը մաշվածները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին ՀՀԿ-ն ողջունում է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը. Սամվել Նիկոյան Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան ԵԱՏՄ ղեկավարները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Նիկոլից ինչ լավ բան․ երեխաներն էլ են հասկացել Նիկոլի ով լինելը (տեսանյութ) Մայիսյան եռատոնը քառատոն պետք է դարձնենք․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մայր Աթոռը Փաշինյանի՝ եկեղեցու մասին ելույթը համարել է անպարկեշտ դատողություն ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆ Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը

Ճիշտ ժամանակն է ընդունելու Եվրոպայի խորհրդի համար Լիսաբոնի պայմանագրի մեր սեփական տարբերակը. Արմեն Գևորգյան

Պետք է մտածենք՝ ինչպես դասեր քաղել այն ամենից, թե Եվրամիությունն ինչ վերաբերմունք է ցույց տալիս իր անդամներին ժողովրդավարական ճանապարհից հետ կանգնելու համար. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում:

«Եվրոպական մայրցամաքում վերջին զարգացումները բոլորիս պետք է ստիպեն մտածել, թե Եվրոպայի խորհուրդն ինչպես կարող է մնալ այն հիմնական կառույցը, որը կկարողանա պաշտպանել ժողովրդավարությունը եւ ժողովրդավարական արժեքները, ինչպես նաեւ՝ Եվրոպայի ժողովուրդների համար լինել երկխոսության եւ զարգացման հարթակ:

Ճիշտ ժամանակն է ընդունելու Եվրոպայի խորհրդի համար Լիսաբոնի պայմանագրի մեր սեփական տարբերակը՝ հաշվի առնելով 21-րդ դարի պահանջները եւ նոր իրողություններն աշխարհում:

Կարծում եմ՝ այս զեկույցը եւ կից բանաձեւի նախագիծը փորձում են բաժանում սերմանել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջեւ՝ ամբողջովին քաղաքական եւ, ըստ էության, աշխարհաքաղաքական առումներով:

Եթե մենք հայտարարում ենք, որ Խորհուրդը, մեջբերում եմ՝ «Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության չափանիշ է», ապա մենք պետք է ավելի հստակ վերաբերմունք ցուցաբերենք յուրաքանչյուր անդամի ներքին քաղաքականության եւ այն առումով, թե արդյո՞ք դրանք իսկական ժողովրդավարական պետություններ են: Միայն միջազգային այլ կազմակերպություններին, օրինակ՝ Եվրամիությանը միանալու իրենց քաղաքական եւ աշխարհաքաղաքական նկրտումներով պետություններին գնահատելն ինքնաբերաբար չի նշանակում, որ այդ երկրներում մարդու իրավունքները պատշաճ պաշտպանվում են, իսկ ժողովրդավարությունն էլ ապրելակերպ է:

Այլ կերպ ասած՝ աշխարհաքաղաքական ընտրությունները, հատկապես ներկայիս լարված միջազգային իրավիճակում, չպետք է համարվեն որոշ պետությունների՝ ժողովրդավարական չափանիշներին հավատարիմ մնալու չափորոշիչ:

Ավելին, ինչ վերաբերում է Եվրամիության հետ համագործակցությանը, կարծում եմ, որ պետք է միասին մտածենք՝ ինչպես դասեր քաղել այն ամենից, թե Եվրամիությունն ինչ վերաբերմունք է ցույց տալիս իր անդամներին ժողովրդավարական ճանապարհից հետ կանգնելու համար: Եվրոպայի խորհուրդը պետք է մշակի նման գործիքակազմ: Հակառակ դեպքում դժվար կլինի հասնել «ժողովրդավարության նշաձող» լինելու ձգտմանը:

Եզրափակելով ելույթս՝ ուզում եմ ասել, որ ես չեմ ընդունում անդամ պետությունների միջեւ աշխարհաքաղաքական հիմքի վրա արհեստականորեն բաժանումներ սերմանելու գաղափարը եւ, իհարկե, կարծում եմ, որ ժողովրդավարական կառավարման եւ օրենքի գերակայության հարցերում յուրաքանչյուր անդամի ըստ արժանվույն վերաբերվելը մեր ձգտումներն առաջնորդող ուղենիշը պետք է լինի», - նշել է Արմեն Գեւորգյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan