Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում Երևանցիներից... Փաշինյանը հիմա իրեն ո՞նց է պահելու, դրանից է կախված մեր ֆիզիկական անվտանգությունը. քաղաքագետ (տեսանյութ)
4
«Հայաքվեն» հստակ ասում է՝ չփակել Արցախի էջը. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ) «Հայաքվեի» նախաձեռնությամբ ակցիա է ԱԺ գլխավոր մուտքի դարպասի մոտ Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից «Հայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածում» Իրավիճակը Վերին Լարսում քաղաքական ճնշում է Հայաստանի նկատմամբ. Գեորգի Բովտ (տեսանյութ) «Լրիվ կարմիր գծերն անցել եք, ինչքա՞ն եք երևանցու գրպանը մտնելու»․ Նարե Սոսե (տեսանյութ) Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Ալբերտ Բազեյանին բանտո՞ւմ սպանել Պատերազմ Արցախում
Բանակցային գործընթացի իմիտացիա է, սահմանին հանդիպումը Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հետ որևէ կապ չունի․ Տարասով «Կառավարությունը հեքիաթներ է պատմում, խաբում է ժողովրդին». Ֆերմերները փակում են Արտաշատ-Երևան ճանապարհը ԱԺ հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց «ՀայաՔվե» նախագծի քննարկումը Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ դեկտեմբերի 5-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Ֆրանսիայի դեսպանը վիզաների վաճառքո՞վ է զբաղվել, 35 միլիոն եվրոյի՞... «Հրապարակ» «Հայաքվեն» հստակ ասում է՝ չփակել Արցախի էջը. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Ինչի՞ վրա են ծախսել բյուջեի փողերը, երբ ՀՀ-ում դեռ 833.000 մարդ շարունակում է աղքատ լինել. կառավարությունը ձախողել է Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված աշխատակիցները տանիքից գողացել են թանկարժեք տոնածառ Բաքվում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Երկրաշարժ՝ Ստամբուլում Այս գիշեր զինծառայող է վիրավորվել. վիճակը կայուն ծանր է. ՊՆ Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում Երևանցիներից... Հպարտ եմ, որ Չինաստանում հնչում էր Armenia բառը. Ռոման Բերեզովսկի Վանաձորի ընտրված քաղաքապետ, քաղաքական հետապնդման ենթարկվող Մամիկոն Ասլանյանի գործով դատը՝ դեկտեմբերի 5-ին Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան – «Հեռանում եմ». Տեսանյութ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հայաքվեի» նախաձեռնությամբ ակցիա է ԱԺ գլխավոր մուտքի դարպասի մոտ Փաշինյանը «դաբրո» է տվել դրան. Գառնիկ Դավթյան (տեսանյութ) Մոսկվայում ձյան առատ տեղումների ֆոնին առնվազն 46 չվերթ է հետաձգվել, ևս 5-ը` չեղարկվել Արցախի առողջապահության նախարարությունը քաղաքացիների է փնտրում «Հայաքվե» նախաձեռնությունը հրավիրում է 10:00-ից լինել ԱԺ-ի մոտ Երևանցու վրա թքած ունենալու նուրբ արվեստը կամ ինչպես պատժել երևանցիներին (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից Սյունիքում, Տավուշում ջերմաստիճանը կհասնի +25-ի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ «Հայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածում»

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է լրագրող Անի Գևորգյանի դեմ հարձակումներն ու հետապնդումները

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարությունը է տարածել, որտեղ դատապարտում է լրագրող Անի Գևորգյանի դեմ հարձակումներն ու հետապնդումները:

«Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավը լրագրողների, հատկապես՝ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ ներկայումս պրոյեկտվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները լուսաբանող Անի Գևորգյանի վրա: Ասուլիսից հետո լրագրողի հասցեին համացանցում և էլեկտրոնային նամակներով տարածվող սպառնալիքները, ծանր վիրավորանքները, հայհոյանքները և ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը նոր թափ են հավաքել:

Այսպես՝ սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանի քարոզարշավային հերթական լուրը լուսաբանող Անի Գևորգյանի նկատմամբ հարձակում են գործել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համակիրները, որոնցից ամենաագրեսիվը եղել է ՔՊ կուսակցության մոլի աջակից մի կին, ով ավելի վաղ նույնպես աչքի էր ընկել լրագրողների հասցեին հնչեցրած ոչ նորմատիվային բառապաշարով, սպառնալիքներով ու ֆիզիկական հաշվեհարդարի կոչով:

Հարձակումը տեսանկարահանված է, հրապարակված է ինչպես լրագրողի, այնպես էլ հենց իր՝ հարձակում գործող կնոջ սոցցանցային էջով:

Ի դեպ, տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրը լրագրող Անի Գևորգյանին հրահանգում հեռանալ, չլուսաբանել քարոզարշավը, այսինքն՝ խոչընդոտվում է լրագրողի աշխատանքը, սակայն զարմանալիորեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական պաստառը վնասող քաղաքացուն ձերբակալող Քննչական կոմիտեն, օրինակ, չի արձագանքում այս աղաղակող առերևույթ հանցանքին, ինչպես չեն արձագանքում Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը:

Տեղին է նշել, որ այս վարքագիծն առնվազն եթե ոչ՝ խրախուսվում, ապա՝ հավանության է արժանանում հենց Տիգրան Ավինյանի կողմից, ով ինքն էր Անի Գևորգյանին հորդորում՝ գնացեք, ձեր թեկնածուի հետ պտտվեք:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ. ավելի վաղ քարոզարշավային օրերի ընթացքում Անի Գևորգյանի նկատմամբ սանձարձակ, պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ էր ցուցաբերել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անի Գևորգյանի նկատմամբ կեղտոտ արշավը չի սահմանափակվում միայն լրագրողի նկատմամբ հարձակումներով. թիրախավորվել են նաև վերջինիս ընտանիքի անդամները, որոնց լուսանկարները՝ ամենաայլանդակ մեկնաբանություններով, իշխող ՔՊ-ամերձ շրջանակների կողմից տարածվում են սոցիալական ցանցերում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի մասնագիտական գործունեության դեմ ուղղված այս արշավը ու դրանց նկատմամբ իրավապահ համակարգի կողմից արձագանքի բացակայությունը: Կրկնակի ստանդարտների կիրառությունը ոչ միայն չի լիցքաթափելու իրավիճակը, որի պատասխանատվությունը բացառապես գործող իշխանությանն ու իրավապահ համակարգինն է, այլև ընդհակառակը, լարվածության ու հասարակության մեջ խորը պառակտվածության նոր շերտեր է ավելացնելու:

Իրավապահ մարմիններին հորդորում ենք հավատարիմ մնալ իրավապահի կոչմանը, իրերին ու երևույթներին չնայել տարբեր պրիզմաների միջով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին կոչ ենք անում կառավարել սեփական թիմակիցների ու համակիրների բնազդները և գործողությունները, թույլ չտալ անհարկի լարվածություն ստեղծելով՝ խոչընդոտել լրագրողի պրոֆեսիոնալ աշխատանքը:

Լրագրողների մասնագիտական ազատ աշխատանքը որևէ երկրում ժողովրդավարության հիմնասյուներից մեկի՝ խոսքի ազատության երաշխիքն է, պետական մարմինների և պաշտոնյաների նկատմամբ քաղաքացիների վերահսկողության գործիքը:

Պետական մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի, գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալը քաղաքացու, ընտրողի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, որն ապահովվում է, այդ թվում՝ լրագրողի աշխատանքով: Լրագրողի անխոչընդոտ աշխատանքի ապահովումը, լրագրողին հարցազրույց կամ մեկնաբանություն տալը պաշտոնյայի, առավել ևս՝ թեկնածուի պարտավորությունն է.»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan