Վստահաբար կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են. Վրաստանի ԿԸՀ ղեկավար Առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը. Վրաստանի ԿԸՀ Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
27
Շնորհավորենք վրաց ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններում օտարերկրյա գործակալների դեմ տարած հաղթանակի կապակցությամբ Ավարտվեցին վրացական ընտրությունները. Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրված Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում Իվանիշվիլին այսօր քվեարկության ընթացքում հայտարել է որ «օտար պետությունը փորձում է Վրաստանը մտցնել պատերազմի մեջ» Ինչպես են ընթանում ընտրությունները Վրաստանի հայաշատ շրջաններում, մասնավորապես, Ջավախքում Նիկոլի թուրքական վեկտորը և մեր անելիքը (տեսանյութ) Վրաստանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ալիևի համար ՀՀ վարչապետի պաշտոնում լավագույն տարբերակը Փաշինյանն է. Զատուլին Հանդիպում արցախցիների հետ Պատերազմ Արցախում
Վստահաբար կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են. Վրաստանի ԿԸՀ ղեկավար Տարեկան 200 մլն դոլար՝ պաշտոնյաների ու մյուս արտոնյալների վարկերը սպասարկելու համար. 168.am Առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը. Վրաստանի ԿԸՀ Շնորհավորենք վրաց ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններում օտարերկրյա գործակալների դեմ տարած հաղթանակի կապակցությամբ Ավարտվեցին վրացական ընտրությունները. Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրված Որն էր Աննա Հակոբյանի նպատակը. Բորիս Մուրազի Իրանն իրավունք ունի և պարտավոր է պաշտպանել իրեն ագրեսիայի օտարերկրյա ակտերից. Իրանի ԱԳՆ Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբանկը Տուն էքսպոյում է. տեսանյութ, լուսանկարներ Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում ՔԿ պարզաբանումը Մարտակերտի քաղաքապետի գործով ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է. Արսեն Բաբայան Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում Իվանիշվիլին այսօր քվեարկության ընթացքում հայտարել է որ «օտար պետությունը փորձում է Վրաստանը մտցնել պատերազմի մեջ» Ինչպես են ընթանում ընտրությունները Վրաստանի հայաշատ շրջաններում, մասնավորապես, Ջավախքում Իրանը հերքել է իսրայելական հարվածի հետևանքով իր տարածքում 20 կետերի ոչնչացման մասին տեղեկությունը Նիկոլի թուրքական վեկտորը և մեր անելիքը (տեսանյութ) Փաշինյանը հայտնաբերել է, որ ՔՊ-ականներն իրար միս են ուտում «Հանձնել են շատ պարզ պատճառով. 2018-ին տեղի ունեցածն այդ նպատակն ուներ». «Փաստ» Ալիևը նոր պահանջ է առաջ քաշում․ Մարուքյանի նոր հատուկ հանձնարարությունը. Politik.am Մեկ էլ ե՞րբ էր այսքան ուրախ ու այսքան երջանիկ եղել. «Փաստ» Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի ռազմական օբյեկտների վրա (տեսանյութ) Վրաստանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում պատարագ կմատուցի Ընդդիմության ընդդիմությունը «Պոզով պոչով» կոռուպցիան Արմավիրի համայնքապետարանում Ձեզ համար մեկ չէ՞, թե ում որտեղ կնշանակի․ «Կարճ ասած» Ամերիկացիները IRI-ի հարցմամբ ազդակ են տալիս Փաշինյանին, որ շարունակի իր ճանապարհը․ Արթուր Պարոնյան (տեսանյութ) Ալիևի համար ՀՀ վարչապետի պաշտոնում լավագույն տարբերակը Փաշինյանն է. Զատուլին Հանդիպում արցախցիների հետ «Կոլեկտիվ» Արևմուտքը Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային առաջարկում է ԵՄ անդամ դառնալու համար մեռնել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ադրբեջանն անօրինական և անբարո կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։

«Հարգելի՛ գործընկերներ,

Զեկույց էր ներկայացնում մի երկրի իշխող կուսակցության անդամ, որը նոր է Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ բնակչության նկատմամբ ամբողջական էթնիկ զտում իրականացրել: Բավականին տարօրինակ է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը զեկույց է ներկայացնում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական կառավարման վերաբերյալ:

Աջ ծայրահեղական գաղափարախոսությունները հիմնականում ազգայնական, այլատյաց, ռազմատենչ եւ ավտորիտար տրամադրություններից են կազմված: Այս ամենը տասնամյակներ շարունակ առկա է Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղում վերջին էթնիկ զտումները միայն հայերի մտահոգության հարցը չեն: Նման նախադեպերի ստեղծումը պատերազմական ագրեսիայի խթան կհանդիսանա բնական գազի եւ նավթի մեծ պաշարներ տնօրինող բազմաթիվ այլ բռնապետությունների համար եւ կնպաստի աջ ծայրահեղական գաղափարախոսության մոտեցումներին:

Այսօր Ադրբեջանն անօրինական եւ անբարո կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի: Նրանց թվում մարդիկ են, որոնք անցած 25 տարիների ընթացքում ընտրվել են ժողովրդավարական ընտրություններում եւ որպես իրենց ժողովրդի օրինական ներկայացուցիչներ՝ առաջնորդել են նրան հանուն ազատության եւ ինքնորոշման: Ի հակադրություն դրա՝ Ադրբեջանում ուղիղ 30 տարի է՝ նույն ընտանիքն է իշխում: Արդյո՞ք սա աջ ծայրահեղական գաղափարախոսության ձեւ է, թե՞ ժողովրդավարության նոր տեսակ, որը սնուցվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո:

Գործընկերնե՛ր, այս վեհաժողովի ղեկավարությունը 2022 թվականի ապրիլին ստացել է իմ համահեղինակած զեկույցը, որը վերնագրված էր «Կրոնի ռազմականացումը եւ ներունակ հետեւանքները եվրոպական ժողովրդավարական անվտանգության համար»:  Զեկույցը պատրաստվել էր, որպեսզի վեհաժողովին ապացույցներ եւ ընդհանուր պատկերացում տրվեին Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների կողմից ձեւավորված պետական պրակտիկայի որոշ դրսեւորումների վերաբերյալ, որոնք ուղղված են ռասայական եւ կրոնական հողի վրա հայերի նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարմանը, ինչպես նաեւ՝ Հայաստանի, հայերի եւ ընդհանրապես եվրոպական երկրների դեմ մահմեդական հասարակություններին մոբիլիզացնելու փորձերին: Այն վճռականորեն ցույց տվեց, որ այդ երկրների կառավարությունները դավադրաբար չարաշահել են եվրոպական լիբերալ օրենքներն ու արժեքները եւ ժամանակավոր «սողանցքերով» համարձակվել են հակասություններ ստեղծել Եվրոպայի ներսում եւ Եվրոպայի դեմ: Հիմնական նպատակը, իմ կարծիքով, եղել եւ շարունակում է մնալ Եվրոպայում համերաշխության նոր ձեւերի ստեղծումը՝ որպես սակարկության առարկա եվրոպական պետությունների հետ հարաբերություններում: Եվրոպայում թուրքական սփյուռքի կառույցներն ակտիվորեն օգտագործելու այս ջանքերը ոչ այլ ինչ են, քան բազմամշակութային եվրոպական հասարակություններում կրոնով զինվելու փորձեր, ինչը կարող է վտանգել եվրոպական անվտանգությունը:

Ամփոփելով խոսքս՝ պետք է ասեմ, որ աջ ծայրահեղական արմատականության տարածումը կասեցնելու համար Եվրոպայի խորհուրդը պետք է ինքնամաքրման եւ ավտորիտար պետությունների անդամակցությունը կասեցնելու խիստ կարեւոր տնային աշխատանք կատարի», - նշել է պատգամավորը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan