Սպասվու՞մ է Ուկրաինայի մասնատումը. Ըստ Լավրովի՝ Լեհաստանը, առաջարկելով խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա, կցանկանար «շտաբ-բնակարան սարքել Լվովում, իսկ հետո մնալ այնտեղ
Դիտել նաև
Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ)
Ռուսական կողմը սպասում է Երևանից պաշտոնական հաղորդագրությունների
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով
Վերջնագիր կլինի այն ժամանակ, երբ Պուտինն ասի այն, ինչ հիմա Լավրովն է ասում․ Հայկ Խալաթյան (տեսանյութ)
Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միջև ուղիղ բախման կհանգեցներ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ), հայտնում է ՏԱՍՍ-ը։
Լավրովի ելույթի հիմնական թեզերը հետևյալն էին.
- Լեհաստանը, առաջարկելով խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա, կցանկանար «շտաբ-բնակարան սարքել Լվովում, իսկ հետո մնալ այնտեղ;
- Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները դժվար են ընթանում, Կիևն անընդհատ փոխում է իր դիրքորոշումը;
- Ուկրաինայի ձեռքից բռնում են իրենց ամերիկացի գործընկերները;
- Ուկրաինան որպես Ռուսաստանի ինքնուրույնությունը ճնշելու գործիք է ընտրվել;
- Կասկած չկա, որ կանոններից մեկը, որը ցանկանում է կիրառել Արեւմուտքը, ցանկացած մրցակցի զսպումն է։ Հիմա ահա Ռուսաստանն է, հաջորդը հայտարարված է Չինաստանը, կամ այդ ամենը զուգահեռաբար տեղի կունենա.
Zham.am