Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից

Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը «Շուշիի հռչակագրի» հարցի վերաբերյալ

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրեցին անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը»: Համաձայն այդ փաստաթղթի,  երկու երկրները,  փաստացի, կնքում են ռազմական դաշինք և նրանցից  «որևէ մեկի դեմ ագրեսիայի պարագայում, մյուս կողմը պարտավոր է ռազմական օգնություն տրամադրել»: Այլ կերպ ասած, Բաքուն և Անկարան կնքեցին այնպիսի պայմանագիր, որն ունի, օրինակ, Հայաստանը Ռուսաստանի հետ:

Իսկ դա նշանակում է, եթե սրանից հետո բռնկվի նոր պատերազմ, ասենք  Արցախի շուրջ, ապա Թուրքիան, արդեն ոչ թե քողարկված ձևով, այլ պաշտոնապես կարող է մտնել այդ պատերազմի մեջ Ադրբեջանի օգտին: Բաքվում և Անկարայում նույնիսկ չեն էլ թաքցնում, որ 3,5 տարի անց այս պայմանագիրը կստիպի, որ ռուսական զորքը դուրս գա Արցախից:

Հակառակ դեպքում ռուսական զորքը կարող է հակամարտության մեջ մտնել ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական բանակի հետ:

Բացի այդ, Բաքվում չեն էլ թաքցնում, որ Արցախի հարցը լուծելուց հետո հերթը հասնելու է Սյունիքի խնդրի լուծմանը: Պարզապես Բաքվում կարծում են, որ այս խնդիրները պիտի լուծվեն, «փուլային» տարբերակով: Հասկանալի է, որ «Շուշիի հռչակագիրը» խուլ դժկամությամբ է ընդունվել Թեհրանում: Այս հռչակագրի բովանդակությանը անդրադարձել են նաև ռուսական փորձագիտական շրջանակները: Այստեղ պարզապես կարծում են, որ Մոսկվան այսօր զբաղված է ուկրաինական հարցով և այդ իսկ պատճառով չի ուզում ատամներ ցույց տալ Անկարային: Սակայն այդ խնդրի լուծումից հետո Մոսկվան նույնպես կսկսի «զբաղվել» այդ խնդրով, քանզի առաջին անգամ է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ռազմական դաշինք է կնքում Ռուսաստանին սահմանակից ԱՊՀ անդամ երկրի հետ: Օրինակ, Մոլդովան հրաժարվեց կնքել նմանատիպ պայմանագիր ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի հետ, չնայած նրան, որ մոլդովացիներն ու ռումինացիները նույնպես խոսում են նույն լեզվով և ունեն միասնական էթնիկ հիմք: Ավելին, Մոլդովան չունի ընդհանուր սահման Ռուսաստանի հետ և պատմականորեն իր տարածքի մեծ մասը միշտ ինտեգրված է եղել  Ռումինիայի հետ: Մինչդեռ Ադրբեջանը պատմականորեն երբեք ոչ մի կապ չի ունեցել Օսմանյան կայսրության հետ, և այսօրվա Թուրքիան իր պատմության մեջ, փաստացի, առաջին անգամ է հայտ ներկայացնում ազդեցության տարածք ունենալ Հարավային Կովկասում: Այդ տեսանկյունից  այս հռչակագիրը ուղղված էր և  Ռուսաստանի, և Իրանի դեմ, որոնք, ի տարբերություն Թուրքիայի, միշտ ունեցել են պատմական կապեր մեր տարածաշրջանի հետ: Սակայն  այդ «հռչակագրի» ամենաառաջին թիրախը Արցախն ու Հայաստանն են: Քանզի տեսականորեն ամենահավանական պատերազմական գործողությունները կարող են բռնկվել հենց արցախյան թատերաբեմում:

Այդ իսկ պատճառով հենց Հայաստանը պետք է իր մտահոգությունը ցույց տար այդ «հռչակագրի» վավերացման առիթով: Ի դեպ, անցյալ տարի Հայաստանի ԱԳՆ-ն հենց այդպիսի գնահատականով հանդես եկավ: Սակայն, նշենք, որ կադրային փոփոխություններից հետո, պարզ չէ թե ինչ կարծիքի է ներկայիս ԱԳՆ-ն: Բացի այդ, քանի որ այդ «հռչակագիրն» արդեն վավերացրել են Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները, ապա անհրաժեշտ է, որ այդ խնդրին անդրդադառնա նաև Հայաստանի ԱԺ-ն:

Եվ ահա օրերս, «Հայաստան» դաշինքը հանդես եկավ նման առաջարկով, որի հեղինակն ու զեկուցողն ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է:

Կընդունի՞ ընդդիմության առաջարկը Փաշինյանի թիմը՝ դրանով կերևա, թե ինչքանով է անկեղծ իշխանությունը, երբ երկոխոսության մեջ է մտել Թուրքիայի հետ:

Սա յուրօրինակ «լակմուսի թուղթ է» իշխանության մտածելակերպի, իրենց հետագա սպասվելիք գործողությունների համար: Այս հարցում չպետք է լինի իշխանություն-ընդդիմություն պայքարի թեմա: Իսկ եթե իշխանությունը մերժի ընդդիմության առաջարկը, ապա կստացվի, որ բոլոր այն կասկածները, որոնք ներկայացվում են իշխանության հասցեին հայ-թուրքակական երկխոսության շուրջ՝ մոտ է ճշմարտությանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan