Եւ կրկին Գորիս-Կապան ճանապարհի մասին. Տեսանյութ
Դիտել նաև
Հիմա արդեն ՀՀ-ում… Բերելու է նույն ելքին, ինչ եղավ Արցախում. Ալվինա Աղաբաբյան
Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը Քաշաթաղի շրջանից 3-4 կմ մխրճվեց ՀՀ Սյունիքի մարզի տարածք․ Ալվինա Աղաբաբյան
Մեր տարածաշրջանում խաղաղությունը պարտադրում են
Սյունիքում բախվել են բեռնատարն ու ՊՆ սանիտարական ավտոմեքենան․ 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց
«Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է». Ալվինա Աղաբաբյան
ԵՎ ԿՐԿԻՆ ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
1991-1998 թթ. ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Հենրիկ Քոչինյանը ճիշտ հարցադրումներ է անում`
1. երբ 1960-ականների սկզբին Հայաստանի մինիստրների խորհուրդը որոշում էր կայացնում կառուցել Գորիս-Կապան ճանապարհը, այն ժամանակվա ղեկավարները չգիտեի՞ն Հայաստանի սահմանի տեղը,
2․ երբ մենք այդ ճանապարհը կառուցում էինք, այսպես ասած՝ «Ադրբեջանի տարածքն էինք գրավում», Ադրբեջանի իշխանությունները դա չէի՞ն տեսնում,
3․ այդ ճանապարհը կառուցվում էր անտառների միջով, բնական է, որ պիտի բավականին լայն ճակատով անտառահատում լիներ, ադրբեջանցիք համաձայն էի՞ն, որ "իրենց" անտառները մենք հատենք ու ճանապարհ կառուցենք։
Բացի այդ, ինչպես շատ տեղին դիտարկում է անում պարոն Քոչինյանը, այստեղ հարցը միայն ճանապարհը չէ։ Ցանկացած ճանապարհի աջ և ձախ կողմերում ժամանակի ընթացքում գոյանում են ենթակառուցվածքներ, գյուղեր, բնակավայրեր, արտադրություն և այլն։ Երբ մենք զիջում ենք ճանապարհը,
նշանակում է՝ մենք այդ ճանապարհից դեպի ՀՀ ընկած հատվածում այլևս անելիք չունենք․․․
Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից