Վարդենիսում պայթեցման միջոցով վնասել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի Mercedes-ը
Դիտել նաև
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»
Իշխանական անտարբերության ու համակողմանի անտերության շղթայական «ռեակցիան»
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 17 ավտոմեքենա, վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ
Երեկ, հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ոստիկանության Վարդենիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Պետրոսյանը տեղեկություններ է ստացել, որ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում պայթյուն է տեղի ունեցել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Սև Մանուկյան փողոցի 1-ին շենքի բակում կայանված Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արամ Ա-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան փորձել են պայթեցնել, ինչի արդյունքում մասամբ վնասվել է ավտոմեքենայի հետևի աջ հատվածը։ Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Ա-ն աշխատում է «Գեո Պրո Մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքում։