Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Պատերազմ Արցախում
«Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ)

«ՍԴ որոշումն ընթերցելիս տպավորություն է՝ վերջին պահին որոշ պարբերություններ հանվել են». Ռոբերտ Հայրապետյան

«ՍԴ-ն հրապարակեց աշխատողների շրջանում պարտադիր թեստավորման պահանջ սահմանող ՀՀ առողջապահության նախարարի 04.08.2020թ.-ի թիվ 17-Ն և 18.09.2020թ.-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ ԱՆ 20.08.2021թ.-ի թիվ 65-Ն հրամանի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴՈ-1621 որոշումը:

Ըստ որոշման առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանի մի շարք դրույթներում տեղ գտած՝ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:» նախադասության «իր հաշվին:» բառակապակցությունը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին:

Ի սկզբանե նշեմ, որ ՍԴ այս որոշմամբ վտանգվել է իրավական որոշակիության սկզբունքը,Անդրադարձ է կատարվել սեփականության իրավունքի միջամտությանը, բայց զլացել են դրան տալ հստակ իրավական գնահատականներ, այնինչ` պարտավոր են, Որոշումը ընթերցելիս տպավորություն է, որ վերջին պահին որոշ պարբերություններ հանվել են որոշումից` խախտելով որոշման բովանդակության տրամաբանական կապը դիրքորոշումների միջև, Զուտ արձանագրենք, որ կիսավախվորած լուծման արդյունքում հակասահմանադրական բառակապակցության հանումը մեկ այլ իրավական ապսուրդ է առաջացրել:Ի վերջո ինչ է նշանակում ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը, եթե այդպիսի հետազոտություն իրականացնելու իրավունք ունեն հատուկ լիցենզավորված կազմակերպությունները:

ՍԴ տրամաբանությամբ ստացվում է, որ առողջապահության նախարարն իրավասու էր ենթաօրենսդրական իրավական ակտի մակարդակով աշխատողներին իրենց կամքին հակառակ բժշկական միջամտության ենթարկվելու պահանջ սահմանել` թքած ունենալով նման պահանջ սահմանելու՝ օրենքներով սահմանված ընթացակարգերի արգելքների վրա, եթե նախարարի հրամանը դիտարկում ենք որպես նյութական օրենք, և մարդու ֆիզիկական անձեռնմխելիության հիմնական իրավունքի վրա, եթե համարում ենք, որ սահմանադիրը Սահմանադրության 39-րդ հոդվածում նկատի է ունեցել միայն ձևական օրենքները, թեև քննարկվող դեպքում սահմանադիրը նկատի է ունեցել միայն ձևական օրենքները: Սրանով ՍԴ-ն վտանգավոր հող է նախապատրաստում առողջապահության և ոչ միայն նախարարի համար օրերից մի օր մեկ այլ պարտականություն սահմանելու:

Ըստ ՍԴ-ի ՊՇՌ հետազոտությունը ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՇՎԻՆ իրականացնելու պահանջը հակասում է Սահմանադրության 39-րդ հոդվածին, որի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով՝ նկատի ունենալով, որ ՊՇՌ հետազոտությունն աշխատողին հաշվին անցնելու պահանջը սահմանված է ոչ թե ձևական, այլ նյութական օրենքով:

Երկրորդ աբսուրդը.

ՊՇՌ հետազոտությունն աշխատողի հաշվին իրականացնելու պահանջի մասով նախարարի հրամանը հակասում է Սահմանադրության 39-րդ հոդվածին, քանի որ այդ պահանջը սահմանված չէ ձևական օրենքով, իսկ ՊՇՌ հետազոտություն անցնելու բուն պահանջը, որը չի իրականացվում աշխատողի հաշվին, սահմանադրական է, թեկուզև սահմանված չէ ձևական օրենքով:
Ինձ համար գոնե անհասկանալի է այսպիսի անհեթեթ տարբերակումը, կամ միգուցե ՍԴ-ն այդպես էլ չի կարողացել կողմնորոշվել, թե Սահմանադրության 39-րդ հոդվածում սահմանադիրը ձևական, թե նյութական օրենքն է նկատի ունեցել, թե կողմնորոշվել է, բայց հանրային շահին ոչ ձեռնտու պատճառներով մի դեպքում նույն հրամանը դիտարկել է որպես ոչ ձևական օրենք, իսկ մեկ այլ դեպքում՝ հակառակը, որով կարող էր սահմանափակվել անձի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը՝ արտահայտված բժշկական միջամտությամբ:

Առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանի համապատասխան դրույթներում տեղ գտած «իր հաշվին» բառակապակցությունը Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին հակասող ճանաչելիս ՍԴ-ն չի պազաբանել է, թե ում հաշվին պետք է կատարվի հետազոտությունը, նշելով, որ պետությունն ըստ հայեցողության կարող է այդ բեռը վերցնել իր վրա:
Արձանագրելով, որ այս որոշումն ընդունելիս ՍԴ-ն որոշել է համ կույս մնալ, համ բարձր դատարանին վայել հաճույք ստանալ, այնուամենայնիվ պետք է նշել, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի և 27.12.2001թ.-ի 1286 որոշուման դրույթների հաշվառմամբ ՊՇՌ հետազոտության ծախսերը պետք է դրվեն պետության վրա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan