Արցախը չկա, ՊՆ-ին հանում են այնտեղ գնալու համար, Փաշինյանն էլ չի գնում․ էլ ի՞նչ նախապայման մնաց. Տեսանյութ Թուրքիայի և Ադրբեջանի ինչի՞ն է պետք «Զանգեզուրի միջանցքը». Մոդեստ Կոլերովը տալիս է պատասխանը Ռուսաստանը ցանկանում է կորցնե՞լ Հարավային Կովկասը. Բաղդասարով
19
Անդրանիկ Թևանյան․ «Ալիևը ոգևորվել է Փաշինյանի վերջին ասուլիսից ու անցել գրոհի». Տեսանյութ Տպավորություն է՝ ներդրումներին խանգարում էր Արցախը և հազարավոր զոհված տղաները. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․Տեսանյութ Քոչարյանի և Փաշինյանի մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում գրեթե 180 աստիճանով տարբեր են Ե՞րբ է ՌԴ ԱԳՆ-ին հաջողվել համալրել «Հայաստանի հակահեղափոխական ուժերի» շարքերը Իշխանափոխության համար ոչ ստանդարտ մոտեցումներ են պետք. Արմեն Բադալյան. Տեսանյութ Ռուսաստանը մտահոգված է, որ ՄԽ համանախագահները չեն կարողանում այցելել Ղարաբաղ. Լուկաշևիչ Ներսես Երիցյանն իր գումարները պահում է կանխիկ. ինչո՞ւ. Տեսանյութ Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ հայ-թուրքական գործընթացը տապալվելու դեպքում մեղավոր կլինեն նաև հայ թուրքագետները Այսօրվա «հերոսը» 1998-2008 թթ․ ավելի շատ նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու․ երկրորդ նախագահի գրասենյակ Պատերազմ Արցախում
Մահացել է բրազիլական «Կլոնը» սերիալից հայտնի դերասանուհին Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբան Դատախազությունը չի հաստատել Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրականը. Հակակոռուպցիոն կոմիտեն այն անօրինական է գնահատում Ադրբեջանում քաղաքացի է պայթել ականի վրա Չարչյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի Գազը կթանկանա. Կառավարությունը գաղտնի գազային համաձայնագիր է կնքել ռուսական կողմի հետ. Տեսանյութ Քաղաքապետարանի մոտ ծեծկռտուք է եղել Դադիվանքում 9 ամիս անց ուխտագնացությունները վերականգնված չեն Մանվել Գրիգորյանի գույքի վրա կալանք է դրվել. կինն ու զավակները հրավիրվել են դատախազություն Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Արմեն Սարգսյանը բժշկական հետազոտություն է անցնելու. նա արձակուրդում է Դիմադրությունն է, որ պետք է կանխի Հայաստանի թրքացումն ու Արցախի կորուստը. Սաղաթելյան. Տեսանյութ Կրեմլը չի բացառել, որ Ղազախստան մեկնած ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության մասնակիցները կպարգևատրվեն Մենք՝ լրագրողներս, այս իշխանության ներկայացուցիչների հետ աշխատելու լուրջ խնդիր ունենք. Սյուզի Բադոյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան․ «Ալիևը ոգևորվել է Փաշինյանի վերջին ասուլիսից ու անցել գրոհի». Տեսանյութ Նիկոլն է ասել, որ ինքը բանակցային գործընթացի մասին տեղեկանում և հետաքրքրվում է Ալիևից. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Տպավորություն է՝ ներդրումներին խանգարում էր Արցախը և հազարավոր զոհված տղաները. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Հունաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ է կազմել Ադրբեջանցիներն Արցախի գյուղեր ազատ մուտք չեն գործում․ ԱԱԾ-ն հերքում է Գործարկվելու է Աչաջուր բնակավայրի շչակը «Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Վարդաշեն ՔԿՀ․ Նարեկ Մանթաշյանի ծնունդն է. Տեսանյութ ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․Տեսանյութ Դատարանը հերթական անգամ թույլ չտվեց Արմեն Գեւորգյանին մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին Երբ Փաշինյանը մեկին մեկ Ադրբեջանի թեզերն է կրկնում, ո՞ր երկրի շահերն է ներկայացնում. Աննա Գրիգորյան. Տեսանյութ 24-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ 25-ամյա երիտասարդն առևանգել է իրեն և տեղափոխել Էջմիածին քաղաքի իր տուն Դատարանը միասին քննարկեց Արմեն Գևորգյանի նախկին ու ներկա պաշտպանների միջնորդությունները․ որոշումը կհրապարակվի վաղը ԵՊՀ խորհրդի նիստը կրկին փակ է ընթանում. ներկա է ՊՆ նախարարը՝ իր թիկնապահներով Բանագնացն, իր անհավասարակշիռ պահվածքով ու վարքագծով, ինքն է իրեն վարկաբեկում․ Ղազինյան. Տեսանյութ Փաստեր ունե՞ք՝ ազդեցության գործակալներ ենք, ներկայացրե՛ք․ Մինասյանի ելույթից հետո ԱԺ-ն ցնցվեց. Տեսանյութ Արցախը չկա, ՊՆ-ին հանում են այնտեղ գնալու համար, Փաշինյանն էլ չի գնում․ էլ ի՞նչ նախապայման մնաց. Տեսանյութ Նազարբաևը հայտնվեց. «2019 թվականին ես լիազորություններս փոխանցել եմ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այդ ժամանակվանից թոշակառու եմ». Տեսանյութ Քոչարյանի և Փաշինյանի մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում գրեթե 180 աստիճանով տարբեր են Պուտինը հունվարի 19-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի նախագահի հետ Արցախում հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների տնօրենությանը Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 2 մահ ՄԻԵԴ-ը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի գործով վճիռը «Չենք կարող մեկնաբանել Ալիևի հայտարարությունները». ԵԱՀԿ նախագահությունը` Մինսկի խմբի մասին Ուսումնասիրվել է Առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի հրապարակած կորոնավիրուսից մահվան դեպքերի տարբերությունը Թուրքիայի և Ադրբեջանի ինչի՞ն է պետք «Զանգեզուրի միջանցքը». Մոդեստ Կոլերովը տալիս է պատասխանը Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. գործը դատարանում է Գարիկ Սարգսյանն ու նրա զորքը` ընդդեմ ուրցաձորցիների Մենք դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Տղերքը զոհվեցին, կարեւորը թուրքերը գան, էստեղ բուժվե՞ն. Գեղամ Նազարյանը՝ իշխանությանը. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն էր բառացի ասում, որ Թուրքիան վարձկաններ է բերում, «Բայրաքթարներն» է սպասարկում. Տեսանյութ Գնաճը տարվա ընթացքում աստիճանաբար նվազելու է․ ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու Պարոն Ռուբինյան այսպիսի թույլ ներվային համակարգով ինչպե՞ս կարելի է Հայաստանը ներկայացնել. ընդդիմադիր. Տեսանյութ «Փթիրնե՛ր, ձեզ թվում է՝ հերս իզո՞ւր ա զոհվել 1990-ին». Շպռոտ. Տեսանյութ Ինքն իր համար՝ մինչև նոր աղետ. Վահե Հովհաննիսյան

Հնարավոր չէ ակնկալել, որ Թուրքիան հայտարարի, թե որոշել է հայերի ցեղասպանություն անել, և դա առանձին նամակով ուղարկի ՔՊ գրասենյակ. Ռուբեն Մելքոնյան

Նիկոլ Փաշինյանը երեկ իր նախաձեռնած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել էր նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, պատասխանելով հարցին, թե Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում դնում է «միջանցքի» հարցը, նման պահանջով որքանո՞վ է հնարավոր նման հարաբերությունների հաստատումը։

 

«Մենք ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, մենք չենք կարող քննարկել միջանցքի հարց, մենք ուզում ենք քննարկել տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարց։ Կա մի էսպիսի բան, Հայաստանը մխրճվել է թուրքական աշխարհի մեջ, և հիմա էդպիսի ընկալում կա և էնպիսի ընկալում կա, որ Հայաստանը ոչ մի դեպքում թուրքական աշխարհին… էդ թուրքական աշխարհի մի մասն էլ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն են, ճանապարհ պիտի չտա։ Ես, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում, թե ինչու պիտի ճանապարհ չտա, բայց նաև չեմ հասկանում, թե ինչու պետք է մենք միջանցք տանք։ Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, բայց ուզում ենք մի հարց տանք Ադրբեջանին և Թուրքիային։ Թուրքիային նկատի ունենալով, քանի որ իրենք ասում են՝ մեկ ազգ՝ երկու պետություն, իրենք ուզո՞ւմ են Հայաստանը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակել և ավարտին հասցնել, թե՞ չէ։ Եթե չէ՝ դա ուրիշ հարց է, եթե հա՝ մեր ընտրությունը ո՞րն է»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նախ նշեց, որ ամոթալի է, երբ Հայաստանի բարձրագույն ղեկավարության մեջ՝ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի գլխավորությամբ, նման գիտելիքներով, Թուրքիայի և Ադրբեջանի մասին նման պատկերացումներ ունեցող մարդիկ կան, ինչն ուղղակի ազգային անվտանգության խնդիր է։

«Հայաստանն այս բարդ տարածաշրջանում ղեկավարում են մարդիկ, որոնք մեր հիմնական թշնամիների հանդեպ և նրանց մասին ունեն նման պատկերացումներ։ Բացի այդ, միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության մասին ունեն նման,  մեղմ ասած՝ պարզունակ մոտեցումներ։ Որևէ երկիր որևէ այլ երկրի նկատմամբ երբևէ չի հայտարարում, որ ունի ցեղասպանություն գործելու ցանկություն, եթե այդ երկիրը քաղաքակրթական այլ հարթությունում չէ։ Հնարավոր չէ ակնկալել, որ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հայտարարի, որ որոշել է հայերի ցեղասպանություն անել և դա բաց տեքստով, առանձին նամակով ուղարկի ՔՊ գրասենյակ և ասի, թե տեղեկացնում ենք ձեզ, որ ուզում ենք Հայաստանին ենթարկել ցեղասպանության։ Սա պրիմիտիվ դատողություն է»,- հեգնեց Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ մեր զրուցակցի, քաղաքագիտական առումով Թուրքիան չի թաքցնում և երբեք չի թաքցրել, որ չի հրաժարվում Հայաստանի գոյությունը չընդունելու իր ծրագրերից և երբեք չի հրաժարվել ցեղասպանություն գործած Երիտթուրքերի ժառանգությունից։ Այդ ամենը Թուրքիան ասել է բաց տեքստով, նաև կառավարության իրենց ծրագրերում Հայաստանը ներկայացվում է՝ որպես թշնամի։

«Հայաստանի հանդեպ Թուրքիան տասնամյակներ շարունակ իրականացնում է թշնամական քաղաքականություն՝ շրջափակում, Ադրբեջանին զինել, բոլոր հնարավոր մեթոդներով Հայաստանի դեմ է աշխատել։ Այդ երկրում իշխող վերնախավը, այս պահին կոնկրետ իշխող դաշինքը բաղկացած է  ծայրահեղ ազգայնամոլների և ծայրահեղ իսլամամետների կուսակցություններից, որոնց ծրագրերում Հայաստանը, հայությունը ներկայացված են՝ որպես թշնամի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի համար այդ քաղաքական ուժերի պատմությանը թեթև ծանոթանալը կարող է նպաստավոր լինել, որ այդ կուսակցության ծրագրերում Հայաստանը ներկայացվում է մի երկիր, որը պետք է գոյություն չունենա»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետի խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չգիտի, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ վարում են թշնամական քաղաքականություն, որի վերջնակետը Հայաստանի չգոյությունն է, ապա այդ ամենը 680 հազար ընտրողների ողբերգությունն է, որ նման գիտելիքով մարդուն ընտրել են երկրի ղեկավար, նաև ամբողջ հայ ազգի ողբերգությունն է, որ Հայաստանն ունի նման ղեկավար։

«Նիկոլ Փաշինյանն ուղղակի կարող է լսել մասնագետների կամ կարդալ, վերընթերցել մասնագետների տարբեր տարիների վերլուծություններ, ուսումնասիրություններ Թուրքիայի և Ադրբեջանի բնույթի, քաղաքականության մասին, որից հետո նրա համար ամեն ինչ, կարծում եմ, պարզ կլինի։ Գոնե մասնագետներով քանիցս ասել ենք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դիմադրությունն այլընտրանք չունի, դիմադրությունը պարտադիր չէ միայն զենքով, կարող է լինել դիվանագիտությամբ, գիտությամբ ու տարատեսակ այլ մեթոդներով։ Սակայն այս իշխանությունը ոչ միայն թուլացրել է մեր դիմադրողությունը, այլև հասարակության մեջ հետևողականորեն սերմանում է այն միտքը, թե թուրքը մեր թշնամին չէ»,- շեշտեց Ռուբեն Մելքոնյանը։

Նա չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանը, որը տարիներ շարունակ եղել է լրատվության և քաղաքականության ասպարեզում, չունի այն տարրական գիտելիքները և չգիտի հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը։ Պարզապես այս ամենը նրա մոտեցումներն ու ընկալումներն են, որ նա Թուրքիային և նրա քաղաքական ձեռագիրը թշնամական չի համարում, ուստի իր մոտ նման հարցեր են առաջացել։

«Երևի նա փորձում էր ինչ-որ քաղաքական վերլուծություն անել, որն ակնհայտորեն չստացվեց։ Եթե նա աշխատում է ինչ-որ խորհրդականների հետ, երևի նրանք չեն կարողացել անհրաժեշտ ձևով ու անհրաժեշտ հարթությունում նրան պատրաստել այդ հարցերին պատասխանելու համար։ Չեմ բացառում, որ սա կարող է հասարակությանն ուղղված մեսիջ լինել, նրա դիմադրողականությանը մեծ հարված հասցնելու համար։ Հասարակության իշխանամերձ հատվածն ունի հստակ թշնամի, որի անունն է «նախկիններ», որոնց մեջ են նաև Արցախն ազատագրած գեներալներ, նախագահներ, բայց այդ նույն հասարակությունը դեռևս չի կողմնորոշվել՝ Թուրքիան ու Ադրբեջանն իրեն թշնամի՞ են, թե՞ ոչ։ Այս մեսիջը երևի ուղղված էր նաև հասարակության չկողմնորոշված շերտին, ինչը վտանգավոր խոսք ու մեսիջ է, որ Հայաստանի ղեկավարը հղում է ոչ այնքան Թուրքիային ու Ադրբեջանին, որքան մեր հասարակությանը՝ երևի վերջնականապես փլուզելով ինքնապաշտպանական այն բնազդի վերջին նշույլները, որոնք կան այս հասարակության մեջ»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan