Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ

«Ես այդ ճանապարհով իմ ընտանիքին չեմ տանի, բա եթե ինչ-որ բան անեն ու վերցնեն՝ տանեն Բաքու, ո՞վ է պատասխան տալու». Ճակատենի վարչական ղեկավար

Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի վարչական ղեկավար Արա Հարությունյանի խոսքով՝ չի բացառվում, որ վաղը կամ մյուս օրն էլ թշնամին փակի Ճակատեն-Կապան ճանապարհահատվածը։

«Երեկ մինչև ժամը 12-ը փակվեց Կապան-Որոտան ճանապարհը, մինչև առավոտ Ճակատեն ճանապարհն էլ էր փակ, բայց փակել էին հայկական ուժերը՝ ժողովրդի անվտանգությունը պահպանելու համար։ Չգիտենք, թե թշնամին ինչ կարող է անել այդ պահին։ Գիշերը ժամը 1-ին գնացել եմ Ճակատենի ճանապարհով, ճիշտ է, չէին թողնում, բայց հատուկ մարդկանց ուղեկցությամբ թույլ էին տալիս։ Փառք Աստծո, այդ ճանապարհին որևէ թուրք չեմ տեսել։ Երեկ բոլորս անակնկալի եկանք Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված, հիմա կարող է մի օր էլ այստեղ մեզ անակնկալի բերեն, ես չեմ պատկերացնում՝ ինչպես գնամ, հասնեմ գյուղս, կամ գյուղացին ինչպես գնա փողը վճարի թշնամուն, նոր գնա իր գյուղ։ Իմ տրամաբանության, ուղեղի մեջ չի տեղավորվում այս ամենը, չեմ կարողանում հասկանալ։ Մեկ բանում վստահ եմ՝ հաստատ այսպես երկար չի կարող շարունակվել, ուզում է՝ այլընտրանքային ճանապարհ սարքեն, ուզում է՝ այլ բան սարքեն»,-168.am-ի հետ զրույցում ասաց Արա Հարությունյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության այսօրվա նիստում արած հայտարարությանը, որ Ադրբեջանն իր մաքսակետը ՀՀ տարածքում չի տեղադրել, Ճակատենի վարչական ղեկավարը նկատեց՝ չգիտեմ, թե երբվանից հայկական այդ հատվածը դարձրեցին ադրբեջանական։

«Միանշանակ սյունեցին չի կոտրվելու, ինչքան անցակետ ուզում է՝ թող դնեն։ Թող բերեն Կապանի մեջ էլ մի անցակետ դնեն, պրծնենք, չգիտեմ՝ Սյունիքն ուզում են կտրե՞լ, թե՞ այլ բան անել։ Մենք մեր անվտանգությունը կպահենք, անձամբ ես առաջինն եմ կանգնելու, ես ու իմ նման տղաները մինչև վերջ կանգնել ու այդ տարածքները պաշտպանել ենք, բայց այսօր ասում է, թե դրանք ադրբեջանական տարածք են։ Սա ինձ համար անընդունելի է, ԱԽ քարտուղարն էլ ասում է՝ թող փող վճարեն ու ադրբեջանական մաքսակետով անցնեն։ Բա դու երկու օր առաջ Կապան էիր եկել, գայիր այդ ճանապարհով՝ փող վճարեիր ու գայիր, ինչո՞ւ էիր Տաթևով եկել ու մեզ էլ ստիպում ես այդ ճանապարհն օգտագործել։ Ես այս ամենը չեմ հասկանում, ես հիմա պետք է իմ երեխային վերցնեմ, որ այդ ճանապարհով անցնե՞մ։ Ես այդ ճանապարհով իմ ընտանիքին չեմ տանի, բա եթե ինչ-որ բան անեն ու վերցնեն՝ տանեն Բաքու, ո՞վ է պատասխան տալու»,-հավելեց նա։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ բնակչության շրջանում խուճապ չկա, բայց ներքին անհանգստությունը միշտ էլ կա, հատկապես այն դեպքում, երբ գյուղերում թշնամու դիրքերը շատ մոտ են, օրինակ, Ճակատենում տուն կա, որից թշնամու դիրքի հեռավորությունն ուղիղ 300 մետր է։

«Ճանապարհն անցում ենք, թշնամին ծափ է տալիս, գոռում է՝ «օյ, այ» վանկարկումներ է անում, տհաճ է, նույնիսկ իրենց կանգնելու ձևն է տհաճ։ Այս ամենը շատ վատ է, ու չգիտեմ, թե Հայաստանն ուր է գնում, ինքս լավ բան չեմ զգում»,-եզրափակեց Արա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan