ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Դիտել նաև
«Global Firepower»-ը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թվականի զեկույցը
«Հայաստան» խմբակցությունը Լաչինի միջանցքի թեմայով լսումներ է հրավիրել ԱԺ-ում
1896-2023 թ.
Այս տարի կարծում եմ դեպի Ռուսաստան ծիրանի և հայկական մյուս մրգերի առաքումը խնդիրների կհանդիպի
ՓՈՔՐՈԳԻ ՄԱՐԴՈՒԿԻ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԸ
Համաշխարհային ճանաչում ունեցող հայագետները բողոքի նամակով դիմել են «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Գիտությունների ազգայի ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունը, որում ասված է.
«Դանիայի Օրհուս քաղաքի համալսարանը նախապատրաստել էր «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողով: Հրավիրվել էին մասնագետներ Ադրբեջանից, Վրաստանից, Դաղստանից, սակայն չէին հրավիրվել գիտնականներ Հայաստանից, ինչպես նաև հայագետներ այլ երկներից: