«Մե՞նք ենք պատանդ պահել». Լենա Նազարյանն առաջարկում է հանրությանը գերիներին վերադարձնելու պահանջը ներկայացնել Ադրբեջանին. Տեսանյութ
Դիտել նաև
Ղարաբաղից բռնի տեղահանվածին 75 հազար դրամ փոխանցելիս բանկը պահել է 50 հազար դրամ. Գեղամ Նազարյան
Էս ի՞նչ չպարզված հանգամանքներ են: Ինչու՞ չեն կարողանում պարզեն
4 փաստ նիկոլի արարքներից
Երկու օր է մտածում այս անձի մասին, որը իհարկե քննադատաբար , բայց չմասնակցելով հետևում է թե ինչպես է ոստիկանը հարվածում երեխային
Արամին մնում է 2/1-ի վրա փոս փորել, մնացածը՝ գիտեք․ Քրիստինե Նազարյան. Տեսանյութ
«Ռուսաստանը, լինելով այս հայտարարության (Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն - խմբ.) երաշխավորը, նույնպես պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի գերիները վերադառնան, նաև այլ երկրներ` մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկները»,- այս մասին «Հարցեր ցպահանջ» հաղորդաշարի եթերում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը` հավելելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկները նույնպես պետք է շահագրգռված լինեն, որ գերիները վերադառնան:
Նազարյանը նաև առաջարկեց, որ հանրությունը գերիներին վերադարձնելու պահանջը ներկայացնի Ադրբեջանին:
«Գուցե Ադրբեջա՞նից ավելի շատ պահանջ ներկայացվի»,- ասաց Նազարյանը, իսկ լրագրողի ճշտող հարցին, թե ո՞վ, նա պատասխանեց. «Մեր հանրությունը, քաղաքական գործիչները: Մե՞նք ենք պատանդ պահել: Մենք էլ ձեր բոլորիդ հետ միասին պահանջում ենք»:
Zham.am