Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
26
«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Պատերազմ Արցախում
Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին

353.000 դրամ պարգևավճար՝ աշխատանքից ազատված աշխատակցին, արձակուրդ գնացած աշխատակցին՝ 1 միլիոն 989.000 դրամ

Վերջին օրերին լրատվական դաշտում բավականին բուռն քննարկվում է ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից Սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումների մասին։ Դրանք վերաբերում են 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Զարուհի Բաթոյանն էր:

Ըստ դատախազության՝ նյութերը դեռևս գտնվում են ուսումնասիրության փուլում և հավանաբար մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում դեռ երկար կուսումնասիրվեն։

Սակայն պարզվում է, որ Սոցապնախարարությունն այս առումով բացառություն չէ, և մնացած նախարարություններում էլ, մեղմ ասած, խայտառակ իրավիճակ է։ Եվ սա՝ այն պարագայում, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն անվերջ հայտարարում էր, իբրև թե գալիս են վերջ տալու թալանին ու կոռուպցիային:

Պարզվում է, որ հենց այս իշխանության օրոք խախտումներն այն աստիճանի են հասել, որ անգամ նախկինների ժամանակ հնարավոր չէր պատկերացնել։ Ավելին, այս իշխանությունն այդ ամենն անում է օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ։

Օրինակ, պակաս կատաստրոֆիկ չէ պատկերն Արտակարգ իրավիճակների նախարարությունում, որտեղ, ըստ հրապարակված տեղեկությունների, բարձիթողի իրավիճակին զուգահեռ՝ նաև առկա են բազմաթիվ հանցավոր խախտումներ։

Ի դեպ, Արտակարգ իրավիճակների նախարարը գեներալ Անդրանիկ Փիլոյանն է, ով 44-օրյա պատերազմում ամենամեծ ձախողումներն ապահովելու համար Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվեց Ազգային հերոսի կոչումով։ Եվ ահա, պարզվում է, որ «հերոս» գեներալն իր հերոսությունները շարունակում է պետական բյուջեի միջոցները վատնելու միջոցով։

Հաշվեքննիչ պալատի զեկույցի համաձայն, Արտակարգ իրավիճակների նախարարությունում զբաղված են պետական բյուջեի միջոցների ամենօրյա վատնմամբ, որը տեղի է ունենում նաև պարգևավճարների տեսքով։

Մասնավորապես, ըստ հրապարակված ակտի՝ նախարարությունը չի պահպանել ոչ միայն օրենքներն ու կառավարության որոշումները, այլ հենց նախարարի հրամանները, և դրանից դուրս 209 աշխատողի տրվել է 44 միլիոն 749 հազ դրամի պարգևատրում, ընդ որում՝ այս պարգևատրվածները եղել են ոչ թե փրկարարները, որ ամեն օր վտանգում են իրենց կյանքը, այլ նախարարության քաղաքացիական աշխատողները և նախարարի ապարատը։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում այնքան են ոգևորվել պարգևատրման մոլուցքով, որ անգամ պարգևատրել են նախկինում աշխատանքից ազատված աշխատակցին։

Ըստ հրապարակած հաղորդագրության, նախարարության գնումների բաժնի նախկին աշխատակիցն աշխատանքից ազատվելուց տևական ժամանակ հետո պարգևատրվել է 353 հազար դրամ աշխատավարձով։

Նման արտակարգ խախտումներն այս նախարարությունում բազմաթիվ են և բազմաբովանդակ։ Մի դեպքում՝ աշխատակցի գործակիցն են սխալ հաշվել, որի արդյունքում պետական բյուջեից վատնվել է շուրջ 1 միլիոն դրամ, մեկ այլ դեպքում՝ արձակուրդ գնացած աշխատակցին է ավել վճարվել 1 միլիոն 989 հազար դրամ։

Եվ, ի հակառակ սրան, 73 փրկարար ծառայողների արձակուրդային վճարներ սխալ հաշվարկելու արդյունքում նրանց պակաս է վճարվել 4 միլիոն 763 հազար դրամ։

Ստացվում է, որ նախարարությունը՝ նախարարի գլխավորությամբ, սեփական կադրերին ճոխ պարգևավճարներ տալու համար չի խնայել անգամ փրկարար ծառայողներին, զրկել է նրանց օրենքով հասանելիք արձակուրդայինից, որպեսզի իր կադրերի համար ապահովի միլիոնավոր դրամների պարգևավճարներ։

Հաշվեքննիչ պալատի ավելի քան 50 էջանոց եզրակացության մեջ խախտումների և պետական բյուջեի վատնման տեսակների պակաս չկա, սկսած՝ աշխատավարձից, վերջացրած՝ գործուղումներով և իրականացված գնումներով։ Ընդհանուր առմամբ սխալների, ավել վճարումների և օրենքի խախտմամբ կատարված ծախսերի հանրագումարը կազմում է մի քանի հարյուր միլիոն դրամ, իսկ հրապարակված զեկույցում խախտումներ կան ամեն տեսակի և ամեն ճաշակի։

Մնում է հուսալ, որ այս նյութերը ևս դատախազությունը մանրամասն կուսումնասիրի։ Եվ դարձյալ, ինչպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի դեպքում, ուսումնասիրությունը չի թողնի ընտրություններից հետո ժամանակահատվածին:

Հետո կասեն՝ կոռուպցիա չկա:

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan