Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

#Antinikol. Ո՞վ ենք մենք և ի՞նչ պետք է անենք

Ո՞վ կարող է միանալ շարժմանը

1. 1. Երկիրը սիրող, լուսավոր, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի մասին երազող բոլոր հայերը՝ անկախ տարիքից, սեռից, բնակության վայրից, մասնագիտությունից ու սոցիալական վիճակից, որոնց միավորում է մեկ բան՝ հայենիք ունենալու ու երջանիկ ապրելու նպատակը։

1. 2. Ովքեր հասկացել են, որ Նիկոլը չարիք է կամ գիտեին ամենասկզբից։ Եվ կապ չունի` հավատացել են Նիկոլին, թե ոչ, նրա համար փողոց դուրս եկել ու ընտրել են, թե ի սկզբանե չեն ընդունել։ Այդ ամենն այլևս կարևորը չէ։

1. 3. Այն սփյուռքահայերը, ովքեր սատարել են Նիկոլին, դեսպանատաների դիմաց հանրահավաք կազմակերպել ու նրա հիմնադրամին փող նվիրել։

1. 4. Բոլոր նրանք, ում այսօր մեղադրում են սխալ ընտրությունը ժամանակին չկանխելու կամ մատնացույց են անում նրանց մեղքերը, սխալներն ու գոռոզությունը, որոնց պատճառով ընտրեցին Նիկոլին։

1.5. Ովքեր ասում են, որ հոգնել են քաղաքականությունից և իրենց միևնույն է, թե ով կլինի կամ որոնց թվում է, թե այլևս ոչինչ անել հնարավոր չէ և մտածում են արտագաղթելու մասին, իսկ իրականում հոգու խորքում հույս ունեն, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան կանի։

Հետևաբար, #Antinikol շարժումը բաց է բոլորի համար և բոլորինն է՝ բացառությամբ Նիկոլի, նրա դավաճան վիժվածքների և խենթերի։

Ի՞նչ պետք է ասի շարժման մասնակիցը

2. 1. Նիկոլը 44 օր խաբեց, որ հաղթում ենք և երկու ժամում, ժողովրդից գաղտնի ստորագրեց կապիտուլյացիայի համաձայնագիրը։

2. 2. Նիկոլը պարտվել է պատերազմում, հետևաբար, ցանկացած պարտված ղեկավար պետք է հեռանա։

2. 3. Նիկոլը ոչնչացրել է բանակը։ Հայաստանը չունի ռազմական տեխնիկա, չունի կահավորված և խրամատավորված սահման մինչև հիմա՝ պարտությունից 6 ամիս անց։

2. 4. Զոհերի, անհետ կորածների և գերիների թիվը մինչև այժմ գաղտնի են պահում։ Հարյուրավոր հերոսների մասունքներ դեռ սառնարաններում են։

2. 5. Նիկոլի թիմում կան ազդեցության գործակալներ և Թուրքիայի ու Ադրբեջանի փաստացի գործակալներ։

2. 6. Նիկոլի օրոք ապրանքների գները մի քանի անգամ թանկացել են, Հայաստանում ապրելն անհնար է դարձել։

2. 7. Երեք տարվա ընթացքում փաստացի չի եղել ոչ մի նշանակալի ներդրում և սպասվում է տնտեսական աղետ։

2. 8. Նիկոլի օրոք յուրաքանչյուր երկրորդ հայաստանցին պաշտոնապես աղքատ է, յուրաքանչյուր երրորդը՝ գործազուրկ։

2. 9. Նիկոլն ավելացրել է Հայաստանի պետական արտաքին պարտքն ավելի քան 3 մլրդ դոլարով։ Այդ գումարներն անհայտ ուղղությամբ անհետացել են։

2.10. Նիկոլը ձախողել է պետության կառավարումը բոլոր ոլորտներում՝ սկսած կորոնավիրուսի դեմ պայքարից, երբ մարդիկ մահանում էին իրենց բնակարաններում մինչև պետության անվտանգություն։

2.11. Նիկոլը մսխել է ռազմական բյուջեն՝ գնելով առանց սպառազինության ՍՈւ 30-ներ և չկրակրող ՕՍԱ-ԱԿԱ-ներ։

2.12. Սահմանին կանգնած մեր զինվորները չեն ունեցել տարրական պաշտպանության միջոցներ՝ զրահաբաճկոններից մինչև սաղավարտեր։ Խաթարված է եղել պատերազմող բանակին սնունդ մատակարարելու համակարգը։

2.13. Պատերազմի ընթացքում ուղարկված օգնությունը լափել են կամ վատնել անհայտ նպատակների համար, ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ապօրինաբար կառավարության հաշվին փոխանցված և «անհետացած» 52 միլիարդը։

Ի՞նչ կլինի, եթե չգործենք

3. 1. Նիկոլը նաև Սյունիքի վերահսկողությունը փաստացի կհանձնի Ադրբեջանին։

3. 2. Նիկոլը վերջնականապես ծածկադմփոց կանի զոհվածների, վիրավորների և անհետ կորածների թիվը։ Այլևս ոչ ոք չի իմանա՝ քանի հերոս ընկավ մարտում, ում սխալ հաշվարկի կամ անտրամաբանական հրահանգի պատճառով սպանվեցին լուսավոր տղերքը։

3. 3. Բանակը կդառնա խորհրդանշական և անվտանգության համակարգը կախված կլինի հարևանների որոշումներից։

3. 4. Աղքատությունը կխորանա, գները կաճեն, դոլարը կթանկանա։

3. 5. Կսկսվի արտագաղթի նոր մեծ փուլ. երկիրը կլքի ևս 1 միլիոն մարդ։

Ի՞նչ պետք է անի շարժման մասնակիցը

4. 1. Օրական առնվազն մեկ սոցցանցային գրառում՝ #antinikol հեշթեգով և բովանդակությամբ։

4. 2. Կրի շարժման սիմվոլիկայով պարագաներ՝ գլխարկ, շապիկ, հեռախոսի պատյան, թևնոց՝ #Antinikol հեշթեգով, որոնք հեշտությամբ կարելի է պատրաստել ինքնուրույն՝ առանց միջոցներ ծախսելու:

4. 3. Նույնն անել ընտանիքի ավագ անդամների համար։ Հնարավորության դեպքում օգնել նաև շրջապատի մարդկանց։

4. 4. Կազմակերպել իրական ու վիրտուալ մոբիլ խմբեր՝ մարդկանց հետ զրուցելու և բացատրելու համար (այդ թվում՝ TikTok-ում, ClubHouse-ում և մյուս սոցցանցերում):

4. 5. Սելֆիներ-վիդեո «Նիկոլի հետ ապագա չկա» կարգախոսով ու #Antinikol հեշթեգով՝ թվարկելով Նիկոլի արարքներն ու Նիկոլի հետ հնարավոր ապագայի 5 աղետալի հետևանքները։

Ի՞նչ պետք է չանի շարժման մասնակիցը

5. 1. Չկորցնի հավասարակշռությունը. պետք է լինել համբերատար։

5. 2. Չտրվել սադրանքների՝ չխուսափելով բանավեճից։

5. 3. Կուսակցական վեճերի մեջ չմտնել։

5. 4. Չմտնել մասնավոր տարածք, հարգել մարդկանց սեփականության իրավունքը։

5. 5. Չհոգնել. հետևողականությունը ամենաարդյունավետ զենքն է։

Առայժմ այսքանը։ Հընթացս կլինեն նաև թարմացումներ՝ գրառումների ու գործողությունների տեսքով։

Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan