Վերադարձած ռազմագերիների հարազատները շտապում են «Մուրացան» հոսպիտալ
Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարեց Բաքվից ժամանած ինքնաթիռը, որն իր հետ բերել է 3 հայ գերիների: Նրանք են՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան: Նրանց տեղափոխում են «Մուրացան» հոսպիտալ, այնտեղ են շտապում նաև նրանց հարազատները: