Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» նախնական դատալսումների առաջին դատական նիստը սեպտեմբերի 8-ին Պահանջում ենք՝ այս կարովի գործը բաց դատավարություն ունենա․․․ պայթելու է․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց Ու՞մ ուղեղն եք լվանում․ Թևանյանի գործով դատավորը հենց նիստին մի բան պետք է ասի․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց
8
«Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ»,- Արեգնազ Մանուկյան Հենց վաղը պետք է դատարանում Անդրանիկ Թևանյանի գործը կարճվի․ ասեմ՝ ինչու Անդրանիկ Թեւանյանի գործը ծայրից ծայր քաղաքական է. ակցիա ԲԴԽ–ի դիմաց Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Մեսրոպ Մանուկյանի Երևանի ավագանու մանդատը փոխանցվեց «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Կարապետ Վարդանյանին «Գործ»-ը փլուզվել է, մնացել է միայն քաղաքական պատվերը Հայոց եկեղեցու դեմ իշխանությունների հորինած «գործը» վերադարձրեցին դատավոր Սերժ Ռուշանյանին Թրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Կանադան, Մեքսիկան, Գրենլանդիան ներկված են ԱՄՆ դրոշի գույներով Թեհրանը TRIPP-ի վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ՝ պահպանելով բարյացկամությունը հրապարակային դաշտում Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» նախնական դատալսումների առաջին դատական նիստը սեպտեմբերի 8-ին Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց (ֆոտոշարք) «Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ»,- Արեգնազ Մանուկյան Հենց վաղը պետք է դատարանում Անդրանիկ Թևանյանի գործը կարճվի․ ասեմ՝ ինչու Նժդեհի խցում են պահում Թևանյանին, ԲԴԽ-ն սպասում է WhatsApp-ի նամակի․ Աղեկյան «Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է» Պուտինը և Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկելու հանրաքվեի հարցը. Պեսկով «Ապացույցներ պետք չեն, Նիկոլ Փաշինյանն ամեն օր ինքնախոստովանական հայտարարություններ է անում. այս մարդն իրեն միապետ է հռչակել». Լարիսա Ալավերդյան FT. Թրամփի բանագնացների այցը Կիև և Մոսկվա անարդյունք ավարտվեց Անդրանիկ Թեւանյանի գործը ծայրից ծայր քաղաքական է. ակցիա ԲԴԽ–ի դիմաց Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց Մայր Աթոռը պատկան մարմիններին կոչ է արել վերականգնել զավթյшլ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը Պահանջում ենք՝ այս կարովի գործը բաց դատավարություն ունենա․․․ պայթելու է․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց Ու՞մ ուղեղն եք լվանում․ Թևանյանի գործով դատավորը հենց նիստին մի բան պետք է ասի․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց Սա բացահայտ սրբապղծություն է, հոգևոր վանդալիզմ և ազգային-եկեղեցական արժեքների ոտնահարում․ Սամվել դպիր Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում. Լիա Սարգսյան Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Թրամփը Նյու Մեքսիկո նահանգը «վերանվանել է» Նյու Ամերիկա Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Քաղաքականության վախճանը Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնարավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը

ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո իշխանությունները, ակնհայտ բացասական դիրքորոշում որդեգրելով Երևանի պետական համալսարանի նկատմամբ, ձեռնարկեցին մինչև օրս շարունակվող գործընթացներ, որոնք էական, շատ դեպքում անդառնալի վնաս են հասցնում Մայր բուհի հեղինակությանը` վտանգելով նրա բնականոն գործունեությունը։ Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ մինչ օրս բացառապես Մայր բուհի կոլեկտիվի, համալսարանականների ջանքերի շնորհիվ այն ամբողջապես չի խաթարվել:

ԵՊՀ-ի դեմ իշխանությունների բացասական մոտեցման բարձրակետը համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի հետ կապված ոդիսականն է, որը շարունակվում է արդեն մեկ տարուց ավելի: Իսկ օրերս Հոգաբարձուների խորհրդի 15 անդամներ, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ էին նշանակվել կառավարության և լիազոր մարմնի կողմից, բացահայտ արհամարհական և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով Մայր բուհի նկատմամբ, «տարօրինակ» զուգադիպությամբ, ըստ ամենայնի ղեկավարվելով մեկ կենտրոնից, 1-2 օրվա ընթացքում խորհրդից դուրս գալու դիմումներ են գրել: Դրա հետևանքով այսօր Հոգաբարձուների խորհուրդը փաստացի զրկվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի իր գործառույթը լիարժեք իրականացնելու հնարավորությունից, ինչի ամենացայտուն դրսևորումը շուրջ երկու տարի ռեկտորի ընտրության հարցի արհեստական ձգձգումն է: Լիազոր մարմնի ղեկավարն այսքանից հետո ոչ միայն չի դատապարտում վերջիններիս վարքագիծը, այլև մտացածին, մանիպուլյատիվ պատճառաբանությամբ արդարացնում է այն` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատանքները խաթարելու մեղքը անհիմն բարդելով խորհրդի համալսարանական որոշ անդամների վրա, ակնհայտորեն գերազանցելով իր լիազորությունները` ոլորտի ղեկավարին ոչ հարիր արտահայտություններով, սպառնում է վերջիններիս «գրեթե» քրեական հետապնդմամբ: Իրականում, եթե խորհրդի վերոհիշյալ անդամները մտահոգված էին խորհրդի կողմից ընդունված որոշման «խեղաթյուրման» փաստով, ապա պարզ տրամաբանությունը հուշում է ներկայանալ նիստին, հիմնավորել խախտման փաստը, պահանջել ուղղել թույլ տրված սխալը, պատժել մեղավորներին՝ դրանով իսկ չխաթարելով խորհրդի բնականոն գործունեությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԵՊՀ գիտական խորհուրդը դատապարտում է իշխանությունների և նրա առանձին ներկայացուցիչների նման գործելաոճը, այն համարում անընդունելի և պահանջում լիազոր մարմնից դադարեցնել ապակառուցողական գործունեությունը, վերջապես գիտակցել իր պատասխանատվությունը Մայր բուհի նկատմամբ և անհապաղ ձեռնարկել իր գործառույթներից բխող անհրաժեշտ քայլեր:

Ընդունվել է ԵՊՀ գիտական խորհրդի 23.04.2021թ. արտահերթ նիստում՝ 46 կողմ, 9 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>