Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Քոչարյանն ունի այն նույն առաքելությունը, որն իրականացրեցին Շեվարդնաձեն և Ալիևը՝ Գամսախուրդիայից և Էլչիբեյից հետո

Երբ պատմաբանները վիճում են «պատմության մեջ անձի դերի մասին», նրանք սովորաբար բաժանվում են 2 ճամբարի. մի մասը նշում է, որ «անձերը պատմություն են կեռտում», իսկ մնացածը դրա ածանցյալն է, իսկ մյուսների կարծիքով՝ պատմությունը օբյեկտիվ գործընթացի զարգացում է, որում «անհատի դերը» չարժե գերագնահատել: Ճշմարտությունն այս երկու կարծիքների մեջտեղում է:

Օրինակ՝ ոչ ոք չի կարող ժխտել, որ եթե չլիներ Աթաթուրքը, ապա ժամանակակից Թուրքիան չէր կարող լինել իր ներկայիս տեսքով: Նույնը կարելի է ասել Լինքոլնի մասին, Լենինի մասին և այլն:

1990-ականների սկզբին, երբ Վրաստանում  իշխանության եկավ պոպուլիստ Զվիադ Գամսախուրդիան, ընդամենը կես տարվա ընթացքում նա երկիրը կանգնեցրեծ ոչնչացման եզրին, և եթե չլինեին Շևարդնաձեի միջազգային հեղինակությունը և դժվար պահին իշխանությունը վերցնելու վճռականությունը, երկիրը կմնար փլատակների տակ:

Նույնը տեղի ունեցավ Ադրբեջանում, երբ պոպուլիստ Էլչիբեյը, իշխանության գալով, հիմնովին ոչնչացրեց երկրի կառավարման համակարգը, որն իր դերը խաղաց ադրբեջանական բանակի պարըությունում Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Փաստորեն, ոչնչացված ադրբեջանական բանակի պայմաններում, տեսականորեն, հայկական բանակը կարող էր շատ ավելի շատ տարածքներ վերցնել: Բայց հենց այդ ճակատագրական պահին հայտնվեց Հեյդար Ալիևը, որը Մոսկվայի աջակցությամբ կարողացավ կասեցնել Ադրբեջանի ոչնչացման շարունակվող գործընթացը:

Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, գործնականում նույնն է, ինչ տեղի ունեցավ Վրաստանում` Գամսախուրդիայի օրոք, և Ադրբեջանում` Էլչիբեյի օրոք: Նիկոլ Փաշինյանը հայկական Էլչիբեյն է, իր դասական իմաստով:

Իր կառավարման 3 տարիների ընթացքում նա հիմնովին ոչնչացրեց երկրում պետական ​​կառավարման համակարգը, կործանեց բանակը, վիժեցրեց Արցախի շուրջ բանակցային գործընթացը, և վերջապես, բոլոր հիմքերը տվեց նոր պատերազմ սկսելու համար և երկիրը տարավ խայտառակ պարտության:

Փաշինյանի պարտությունն անխուսափելի՞ էր: Իհարկե` այո՛: Սա հասկանալու համար անհրաժեշտ է խոսել  միայն  անգամ մեկ հանգամանքի մասին. պանթուրքիստ Էլչիբեյի պարտությունը պայմանավորված էր նրանով, որ մեր տարածաշրջանում առնվազն 2 տարածաշրջանային կենտրոնները՝ Ռուսաստանը և Իրանը, շահագրգռված չէին Ադրբեջանում պանթուրքիզմի հաղթանակով, շախմատային լեզվով խոսելով՝ «Էլչիբեյի ֆիգուրները» թույլ էին տարածաշրջանային խաղացողների համատեքստում:

Նույնը կարելի է ասել «սորոսական համբավ» ունեցող փաշինյանական իշխանության մասին: Կարո՞ղ էր «սորոսական Հայաստանը» հաջողակ լինել պատերազմում, երբ գործնականում տարածաշրջանային երեք կենտրոններին դա շահավետ չէր: Թուրքիան Հայաստանի պատմական թշնամին է, իսկ Իրանը և Ռուսաստանը միջազգային հարթակներում պայքարում են հենց այդ սորո-արևմտյան ուժերի դեմ:

Սա ամենապարզ քաղաքագիտական ​​այբուբենն է, որը այդպես էլ «չի սերտվել» հայ հասարակության կողմից»: Արդյունքում՝ մենք «վճարեցինք» սրա համար Ղարաբաղի պետականության փաստացի կորստով, 5000 զոհով, եւ մոտ 10 000 երիտասարդների կոտրված ճակատագրերով:

Հասկանալի է, որ այս ամոթալի իշխանությունը չի կարող ապագա ունենալ, քանի որ այդ ապագան կարող է սպառնալ Հայաստանի գոյությանը: Ակնհայտ է նաև, որ պատմական նման պահերին ճգնաժամից պետությունները դուրս են բերում  ուժեղ անհատականությունները:

Վրաստանում դա Շեվարնազդեն էր, Ադրբեջանում՝ Հեյդար Ալիեւը: Հայաստանում մենք նույնպես մեծ ընտրություն չունենք, միակ քաղաքական ծանրակշիռ անհատը, ով մեծ վստահություն ունի Մոսկվայում, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Բայց այստեղ է, որ մենք սխալվելու տեղ չունենք: Քանի որ «պատմության դասերը» մեզ ասում են, որ Էլչիբեյի և Գամսախուրդիայի նկատմամբ տարած հաղթանակները, չնայած դրանք բնական էին, չունեին «ճակատագրական, ֆատալիստական էություն», քանի որ կան այլ օրինակներ, երբ երկրները ոչնչացվեցին հենց այդ պատճառներով:

Այս տեսանկյունից Քոչարյանի ապագա հաղթանակը կարող է տրամաբանական լինել, բայց այն 100% -ով երաշխավորված չի լինի, եթե մենք չձեռնարկենք անհրաժեշտ ու կարևոր քայլեր:

Այս քայլերը ներառում են այն օբյեկտիվ, տրամաբանական գործողությունները, որոնք տանում են դեպի հաղթանակը: Եթե ​​այս հարցում ինչ-որ բան հաշվի չառնենք, ապա այդ հաղթանակը կարող է ուշ գալ և նույնիսկ հետաձքվել, որի արդյունքում մենք կարող ենք ժամանակ կորցնել, և Հայաստանի պետականության կորուստը կարող է դառնալ անխուսափելի, մանավանդ, որ Թուրքիան ուղղակիորեն հետաքրքրված է Փաշինյանի իշխանությունը պահպանելու հարցում, իսկ անուղղակիորեն՝ Անկարայի այն արեւմտյան գործընկերները, ովքեր Հայաստանը խոչընդոտ են համարում Ռուսաստանի «ազդեցությոան տակից ամբողջ տարածաշրջանն ազատագրելու» հարցում:

 

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>