ՔՊ-ն խոսում է ջախջшխիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50 տոկոսը չի քվեարկել է իրենց. Բորիս Մուրազի «Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու․ հայտարարություն Արդեն երրորդ խոշոր քաղաքային համայնքում «Մայր Հայաստանը» հաղթահարում է անցողիկ շեմը
18
Վաղարշապատի ընտրությունների մասին Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի դիմաց են ՀԷՑ-ի խլման նիստ․ օր վերջին ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Նախնական տվյալներ՝ Վաղարշապատի 46 ընտրատեղամասերից Պաշտոնական տվյալներ ԿԸՀ-ից. հայտնի են 47-ից 25 ընտրական տեղամասի արդյունքները Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞ Ժամը 17։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը Պատերազմ Արցախում
Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում Վաղարշապատի ընտրությունների մասին Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան կամ պարզապես՝ «քցոցի» ՔՊ-ն խոսում է ջախջшխիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50 տոկոսը չի քվեարկել է իրենց. Բորիս Մուրազի Իշխանությունն այսօր, կորցնելով իր բարոյական կշիռը, դարձել է վտանգավոր մի խմբակ. Եզրաս սրբազան «Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու․ հայտարարություն Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի դիմաց են Արդեն երրորդ խոշոր քաղաքային համայնքում «Մայր Հայաստանը» հաղթահարում է անցողիկ շեմը Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան «Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում»․ Կիմա Ավդալյան Սուր շնչառական վարակներով հաշվառված դեպքերի թիվը կազմել է 11 հազար. վիճակագրություն Մասիս համայնքի ղեկավար է ընտրվել Նորայր Հակոբյանը Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկիր կենթարկվի շատ խիստ պատժամիջոցների. Թրամփն աջակցում է օրինագիծը Վերաքննիչի որոշումը 53 քննիչներից բաղկացած խումբը չի ներկայացրել դատարանին․ Արամ Վարդևանյան ՀԷՑ-ի խլման նիստ․ օր վերջին ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ազատելու գործընթացին․ Փաշինյան ԿԸՀ-ն հրապարակել է բոլոր տեղամասերի նախնական արդյունքները Նախնական տվյալներ՝ Վաղարշապատի 46 ընտրատեղամասերից Պաշտոնական տվյալներ ԿԸՀ-ից. հայտնի են 47-ից 25 ընտրական տեղամասի արդյունքները Նախնական արդյունքներ Վաղարշապատի ընտրություններից. հաշվարկվել է ձայների կեսը Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է Վաղարշապատի 2 տեղամասից ստացված նախնական արդյունքները Ծեծկռտուք Չեխովի 47 շենքի դիմաց. Կան ձերբակալվածներ Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Վաղարշապատի մեծ մասը հոսանքազրկվեց Մեր մասին զրպարտչական, վիրավորանքի տարրեր պարունակող գրառում կատարած Արուսյակ Ջուլհակյանի հետ կհաղորդակցվեմ դատարանում. Մելոյան Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞

Անդրանիկ Քոչարյանը սկսել է հրապարակային, բայց դեռեւս տողատակերով քննադատել ՔՊ-ին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վերջերս սկսել է հրապարակային, բայց դեռեւս տողատակերով քննադատել ՔՊ-ին տարբեր հարթակներում։ Իր հարցազրույցներում անգամ նա անթաքույց ակնարկում է, թե գուցե ՔՊ-ին պետք չէր պատերազմական հանգամանքների ուսումնասիրությունը, ինչը միանշանակ արձագանքներ է առաջացնում թե՛ քաղաքական դաշտում, թե՛ ՔՊ-ի ներսում։ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ նախագահի որոշմամբ ուղարկվել է արխիվ:

Ըստ ԱԺ կանոնակարգի՝ միայն հատուկ գաղտնիության թույլտվություն ունեցող պատգամավորներն են իրավունք ունենում ծանոթանալու այդ փաստաթղթին, քանի որ այն պարունակում է գաղտնի նյութեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս պահը որեւէ պատգամավոր չի դիմել ԱԺ գաղտնի բաժին` ծանոթանալու Անդրանիկ Քոչարյանի զեկույցին:

Հիշեցնենք, որ Քոչարյանը դեռ 2021 թվականից ձեւավորել էր աշխատանքային խումբ՝ պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ուղղությամբ, սակայն արդյունքում բոլորից գաղտնի սկսեց աշխատել փորձագետների նեղ շրջանակի հետ՝ զեկույցը կազմելով առանց հանձնաժողովի մնացած անդամների ներգրավման։ Նա հրաժարվեց զեկույցը տրամադրել հանձնաժողովի անդամներին՝ ծանոթանալու համար։ Ավելի ուշ, երբ հանձնաժողովի ժամկետը, որն արդեն երկու անգամ երկարաձգվել էր, լրացավ 2023 թվականի մայիսի 3-ին, ԱԺ նախագահը հրաժարվեց այն քննարկման դնել ԱԺ լիագումար նիստում՝ նշելով կանոնակարգի խախտումը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի ներսում զեկույցի ներկայացմանը դեմ է եղել նաեւ կուսակցության ծանր հրետանին՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Արդյունքում՝ Անդրանիկ Քոչարյանի տարիների աշխատանքը եւ ժամկետանց զեկույցը ուղարկվեցին ԱԺ արխիվ՝ առանց քաղաքական գնահատականի, առանց քննարկման, առանց հետեւանքների։ Այժմ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանը բանակցում է ՀԿ սեկտորի հետ՝ փորձելով կազմակերպել զեկույցի շուրջ քննարկումներ։ Միջազգային դրամաշնորհներով աշխատող որոշ հասարակական կազմակերպություններ կարծես թե պատրաստ են քննարկման առարկա դարձնել այդ զեկույցը։ Հիշեցնենք՝ այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքները միանշանակ չէին ընդունվում քաղաքական դաշտում։

Ընդդիմադիրները բոյկոտել էին հանձնաժողովի աշխատանքները, իսկ արտախորհրդարանական որոշ ուժեր՝ մասնակցելով մեկ-երկու նիստի, հետագայում հրաժարվեցին շարունակել ներգրավվածությունը։ Արդյունքում, հանձնաժողովի աշխատանքը դարձավ բացառապես ՔՊ-ի ներքին քննարկման դաշտ, որտեղ ավելի շատ փորձ արվեց մաքրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի մեղքերից, քան իրականում ուսումնասիրել պատերազմի հանգամանքները: Սակայն ՔՊ-ի ներսում, ինչպես պարզվում է, նույնիսկ այդ անձնազոհ մոտեցումը գնահատված չէ։ ՔՊ-ի երիտասարդ թեւը ի վերջո Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan