Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ էր հրավիրել

Մարտի 1-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նիստ:Այն վարում էր ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը: Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցեր՝

1. «Միջազգային պայմանագրերի մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում  լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետությունում  օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն)  նյութերի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Փախստականների մասին» օրենքում  լրացում կատարելու մասին», «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին»  օրենքում  լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»,  «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Օրգանական գյուղատնտեսության մասին»  օրենքում  լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հանրակրթության մասին»  օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» (նախագծերի փաթեթ): (Հիմնական զեկուցող` ԱՀ արտաքին գործերի նախարար Դ. Բաբայան):

2.Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին: ( Հիմնական զեկուցող` ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մ. Մինասյան):

3.Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի  վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին:(Հիմնական զեկուցող` ԱԺ «Արցախի  ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար  Դ. Մելքումյան)

Մինչ  օրակարգային հարցերին անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են սումգայիթյան եղեռնագործության ու մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Օրակարգի առաջին հարցը ներկայացրեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Օրինափաթեթը դեռևս պատերազմից առաջ՝ 2020 թ.սեպտեմբերի 17-ին հանձնաժողովային քննարկման փուլ է անցել:

«Միջազգային պայմանագրերի մասին» նոր օրենքի ընդունման հիմքում ընկած է Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների արդյունքներով միջազգային հարաբերությունների ոլորտում պետական գործառույթների վերաբաշխմամբ պայմանավորված գործող ընթացակարգերի վերանայման անհրաժեշտությունը:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, գործողության կասեցման, դադարեցման և դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Մասնավորապես նախատեսվում է Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրերի վավերացումը, կասեցումը և չեղյալ հայտարարումը համապատասխան օրենք ընդունելու միջոցով, դրանով պայմանավորված պայմանագրի նախագծային և կատարման փուլերի ընթացակարգերի առավել խիստ պահանջների սահմանում:

Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է վարկային դրամաշնորհային պայմանագրերի կնքման և ուժի մեջ մտնելու դյուրացված կարգ, լուծվում է միջազգային պայմանագրերի նախագծի տեքստերի կենտրոնացված թարգմանության խնդիրը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Օրինափաթեթը քվեարկության դրվեց և 31 կողմ ձայնով «Միջազգային պայմանագրերի մասին» նոր օրենքը՝ ուղեկցող 21 օրինագծերով,արժանացավ խորհրդարանի հավանությանը:

Շարունակելով նիստը՝ խորհրդարանականները քննարկեցին  «Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրեց   ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:Նա անդրադարձավ  եռամյա ծրագրով  նախատեսված  գործունեության ուղղություններին և միջոցառումներին, շեշտելով, որ ծրագիրը կազմելիս հաշվի են առել սպառողների պահանջները, երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին:

Վիճակագրության հետագա զարգացումը 2021-2023 թվականներին նախատեսվում է իրականացնել ըստ տնտեսության իրական, հարկաբյուջետային, ֆինանսական,  արտաքին և սոցիալ-ժողովրդագրական հատվածների:

Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը հայտնեց,որ հանձնաժողովի եզրակացությունը եռամյա ծրագրի վերաբերյալ դրական է:

Հանձնաժողովային քննարկման փուլում առաջարկվել էր օրենքի 2-րդ հոդվածում խմբագրական փոփոխություն մտցնել,ըստ որի օրենքը կտարածվի 2021 թվականի հունվարի 1-ից:

Քվեարկությանը մասնակցած 30 պատգամավորներն էլ կողմ քվեարկեցին, օրենքն ընդունվեց:

Խորհրդարանն այսօր ընդունեց հայտարարություն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին: Այն  ներկայացրեց «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

Այսպիսով մարտի 1-ին հրավիրված արտահերթ նիստն ավարտեց իր աշխատանքերը:

Նիստին ներկա էին նաև ԱրՊՀ բանասիրարական ֆակուլտետի «Թարգմանչական գործ» 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր արտադրական փորձուսուցում են անցնում ԱԺ-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>