Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում

168.am-ը գրում է.
«Օգոստոսի 13-ին բանակում դարձյալ մահվան դեպք է արձանագրվել:

Եվ վերջին շրջանում, ինչպես գրել ենք, ՀՀ պաշտպանության նախարարությունը նման դեպքերում հաղորդագրություն չտարածելու «որոշում էր կայացրել» (խոսքը սպեցիֆիկ դեպքերի մասին չէ, կամ մահացած զինվորի, սպայի հարազատն է խնդրել.- Մ.Պ.): Ավելին, այս օրերին տարբեր լրատվամիջոցների տված իր հարցազրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հիմնավորել է, թե Քննչական կոմիտեն ևս պետական մարմին է, նրա կազմում գործում է Զինվորական քննչական գլխավոր վարչությունը, և որևէ խնդիր չկա, եթե լինի միայն ՔԿ հաղորդագրություն:

Սրա հետ, իհարկե, բազմիցս արտահայտել ենք մեր անհամաձայնությունը: Եվ երեկ ՊՆ խոսնակի հարցազրույցներից շատ չանցած օգոստոսի 13-ին արձանագրված ողբերգական դեպքի մասին առաջինը հայտնել է հենց ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: Հոդվածը գրելու պահին կոմիտեն դեռ չէր նշել, թե ինչ հոդվածով է հարուցվել վարույթը, չնայած որ մամուլում ինքնասպանություն գործելու նախնական վարկածներ են առաջ քաշվել:

Իսկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ իր ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ օգոստոսի 13-ին առավոտյան բանակում իրադրությունը քննարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

«Առաջիկայում կլինեն կադրային որոշակի լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար: Ես որոշում եմ կայացրել, որ փոփոխություն կունենանք Ռազմական ոստիկանությունում, ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում: Եվ մանրամասն կվերլուծենք՝ ինչո՞ւ այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունք չեն տալիս, և հետևությունների կգանք: Այո՛, անհատական պատասխանատվություն պետք է լինի: Բայց իմ գնահատականն այն չէ, որ այս իրադրությունում ԳՇ պետը և Պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդիրը լուծելու համար»,- մանրամասնել է նա: Հիշենք, որ նման իրավիճակ եղավ 2020 թ. փետրվարին, երբ Փաշինյանը բանակում տեղի ունեցած մահերի համատեքստում որոշեց, որ Կարեն Աբրահամյանին պետք է ազատել ՊԲ հրամանատարի պաշտոնից, և նրան պիտի փոխարինի Ջալալ Հարությունյանը, կադրային փոփոխություններ եղան նաև ՀՀ Զինված ուժերում. պաշտոնանկ արվեցին Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության և Ռազմական ոստիկանության պետերը:

Իսկ այն, որ ՀՀ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին պետք էր վաղուց պաշտոնանկ անել, որն այս պաշտոնին 2020 թվականի օգոստոսի 6-ից էր, դա չի քննարկվում: Բայց դա չի նշանակում, որ այդ պաշտոնի թեկնածու պիտի դիտարկվի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Այս նշանակումը, ըստ էության, ցուցիչ է լինելու՝ արդյո՞ք ցանկանում են բանակում իրավիճակ փոխվի՝ հաշվի առնելով, թե որքանով է Արամ Հովհաննիսյանը կարողացել նվազեցնել հանցագործության ցուցանիշը բանակից դուրս, դեռ չենք խոսում բարեվարքության այլ կանոնների մասին:

Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանին, որը 2022 թվականի փետրվարին էր նշանակվել այս պաշտոնին, ապա նախքան գնդերեցների հետ կապված զարգացումները, նրա անունը դրական կոնտեքստում է հիշատակվել, սակայն այս թեմայի առաջ գալուց հետո նրա անունը ևս կապվեց դրա հետ, քանի որ մասնակցել է ՊՆ-ում համապատասխան հանդիպումներին: Բացի այս, հունվարի 30-ին տարածված Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանում, որով ուժը կորցրած համարվեց 2000թ. հուլիսի ՀՀ պաշտպանության նախարարի N 728 հրամանը, նշվում է, որ 2026 թ. փետրվարի 1-ից դադարեցվելու է ՀՀ ԶՈւ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանական համակարգում: Սրանից հետո ԳՇ պետին հանձնարարվում է, որ մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և ՀՀ զինված ուժերում ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի նշանակված անձանց կողմից հոգևոր ծառայության իրականացումը պիտի լինի ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության ընդհանուր համակարգմամբ և ծառայության վայրի զորամասի հրամանատարի անմիջական ենթակայությամբ:

Ի դեպ, այս համատեքստում հարկ է նկատել, որ գնդերեցների դուրսմղումը բանակից իր որոշակի բացասական ազդեցությունն ունեցել է, հատկապես որ, հոգեբան-սպաներ ոչ բոլոր զորամասերում կան:

Նշենք, որ հոգեբան-սպաների ինստիտուտը ներդրվել է 2013 թվականին, ինչը, իհարկե, կատարելագործման կարիք ունի: Այսինքն, որքան էլ այս կամ այն մարդու պաշտոնանկությունը հարցի լուծում դիտարկվի, դա չի կարող երբեք վերացնել խորքային խնդիրները բանակում, եթե անհրաժեշտ այլ քայլեր չարվեն: Իսկ եթե նոր նշանակումներն էլ սխալ եղան, լավատեսության առիթ գրեթե չի մնում: Ի դեպ, շատ կարևոր դեր ունեն հրամանատարական ճիշտ նշանակումները կորպուսներում, զորամասերում, զորքում: Արդյո՞ք այսօր զինվորն ի դեմս հրամանատարի՝ լավ օրինակ ունի բոլոր տեղերում, արդյո՞ք, երբ որոշում ենք կայացրել հեռացումների, առաջնային զինվորի շահի մասին ենք մտածել, թե՞ սեփական քաղաքական: Ավելին, եկեք տեսնենք, թե ովքեր այսօր ազատ մուտք ունեն զորամասեր, այսինքն, անհասկանալի տիկտոկերները զինվորների համար պիտի լավ օրինակ ծառայե՞ն: Կազմակերպո՞ւմ ենք մենք նախկին ճիշտ զինվորականների, հերոսների հետ հանդիպում, որոնք զինվորի լեզուն լավ են հասկանում:

Իսկ բանակում կան խնդիրներ, որոնք հանգեցնում են ինքնասպանությունների, սպանությունների, և դրանք իրենց խորքային այլ պատճառներն ունեն, օրինակ, դիրքում քնելը, ինչի մասին բազմիցս ենք խոսել: Օրինակ, բանակի ղեկավարությունը քննե՞լ է, թե հատկապես ժամկետային ծառայության ժամկետի կրճատումից հետո ո՞ր բանակային կորպուսում կամ զորամիավորումում են դիրքում քնելու պատճառով դեպքեր հաճախակի լինում, մարտական հերթապահությունն այստեղ ի՞նչ լարվածությամբ է անցնում՝ հակառակորդի դիրքերի մոտ լինելու կամ հաճախակի թիրախավորման պատճառով, մարդկային ռեսուրսի խնդիրը որքանո՞վ է սուր: Այսինքն, զինվորը քանի՞ ժամ է քնում, քանի՞ ժամը մեկ է տեղի ունենում հերթափոխը, արդյո՞ք մարդկային ռեսուրսի խնդիր կա, և դրանից կախված՝ պակաս քնի խնդիր կա. եթե նման հարց չկա, ապա զինվորի չդիմանալը կարող է այլ բաներով պայմանավորված լինել: Մյուս կողմից, դիրքում քնած զինվորը, որին վերադասը նկատողություն է անում, տվյալ պահին պետք է հաշվի առնի անվտանգային մի շարք ռիսկեր և փորձի մտածել՝ սպան գուցե այդ պահին էմոցիոնալ դիտողություն է անում իրեն՝ իր իսկ անվտանգության մասին մտածելով: Իր հերթին՝ անկախ ամեն ինչից, սպան կամ ծառայակիցը պետք է դիրքում ավելի զգուշավոր լինեն մեկ այլ զինծառայողի դիտողություն անելիս, այդ դիտողությունը չպետք է լինի վիրավորական և նվաստացնող: Ամեն ինչ շատ ճկուն և ճիշտ ձևով բացատրվի:

Այստեղ մի պատմություն պատմենք:

Շատ տարիներ առաջ Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկերներից պատմել էին, որ մի անգամ նա քնած զինվոր է տեսել, նրան արթնացրել է, և ինքն է փոխարինել է նրան, իսկ Ազդալդյանի ջոկատում խիստ կարգապահություն էր, արգելվում էր ծխելն ու խմելը: Արդյո՞ք որևէ հրամանատար այսօր դիմել է նման քայլի, ավելին, արդյո՞ք հաջորդ անգամ զինվորը կքնի, եթե իմանա, որ իր փոխարեն արթուն է մնալու հրամանատարը: Ավելին, քանի՞ զինվոր այսօր իր հրամանատարի համար իր կյանքը կվտանգի: Իսկ նման դեպքեր եղել են, ընդ որում, ոչ միայն պատերազմի ժամանակ: Սա լուրջ, երկար և առարկայական քննարկման նյութ է:

Վերադառնանք կադրային հարցերին և Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպմանը, որ անհատական պատասխանատվություն պիտի լինի: Հիմա, եթե պատասխանատու է համարվում ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը, ապա չպիտի՞ «սպռոս անել», օրինակ, նաև ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի պետ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմ Հրայր Հովակիմյանից, ով այդ պատասխանատու պաշտոնին է մոտ երկու տարի, մինչ այդ եղել է ՊՆ օգնական:

Իսկ ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի խնդիրներից է համարվում, մասնավորապես, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ տարբեր ստորաբաժանումներում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման գործընթացի համակարգումն ու համադրումը, լիազորությունների թիրախներն էլ սրանք են՝

 ՊՆ «Թեժ գծի» գործունեության ապահովում և վերլուծությունների իրականացում,

 ՀՀ պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման վիճակի վերաբերյալ համալիր ուսումնասիրությունների (հետազոտությունների) իրականացում (այդ թվում՝ ըստ ստորաբաժանումների) և դրանց վերաբերյալ առաջարկությունների մշակում,

 Պաշտպանության բնագավառում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման վիճակի օպերատիվ գնահատման կամ կոնկրետ թիրախային խնդիրների ուսումնասիրության նպատակով այցերի կազմակերպում ստորաբաժանումներ և այլն:

Իհարկե, մենք հասկանում ենք, որ բանակում հնարավոր չէ լիովին բացառել ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով ցավալի դեպքերը, բայց խոսքը նրա մասին է՝ ի՞նչ ենք մենք անում, որ դրանք նվազեն, որքանո՞վ են երկրի և բանակի ղեկավարության ցանկությունների մասին հայտարարությունները համընկնում գործնական քայլերի տրամաբանությանը:

Ի վերջո, հարց է առաջանում՝ ի՞նչ «պատերի» են բախվում նախարար Սուրեն Պապիկյանն ու ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, եթե նրանց ջանքերը բավարար են, բայց բանակում շարունակում են արձանագրվել ողբերգական դեպքեր։ Եվ որտե՞ղ է այս իրավիճակում սկսվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվությունը։ Առայժմ մնում է սպասել նոր նշանակումներին, և հնարավոր է՝ կադրային այլ փոփոխությունների»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>